Ծրագրի տեւողությունը` 02.11.2023-31.12.2023
Շահառուների թիվը` 200
Վայրը` Գյումրի, Վանաձոր
Նպատակը` Ծրագիրը նորարարական նախաձեռնություն է, որն ուղղված է Գյումրիի և Վանաձորի 200 տարեցների բարեկեցության բարձրացմանը: Այն միտված է բարելավել տարեցների սնուցումն ու խթանել միջսերնդային ու համայնքային համագործակցությունը։
Նկարագրությունը` Հայկական Կարիտասի կողմից իրականացվող «Բաղադրատոմսեր և հիշողություններ տատիկի խոհանոցից» ծրագրի նպատակն է բարելավել Գյումրիի և Վանաձորի 200 տարեցների բարեկեցությունը: Ծրագիրը եզակի կերպով համատեղում է տարեցներին անհրաժեշտ սննդի փաթեթների ապահովումն ու սնուցման բարելավումը և սոցիալական ներառումը՝ խթանելով սերունդների միջեւ համագործակցությունը: Բացի այդ, նախագիծը ներառում է տեղի և արցախցի տարեցների համատեղ հավաք՝ խոհարարության վարպետության դասի և հյուրասիրության մասնակցելու միջոցով՝ հետագայում խթանելով նրանց միջեւ շփումները:
Ծրագրի գործողությունները ներառում են վերապատրաստված սոցիական խնամողների տնային այցելություններ սննդի տրամադրման և համատեղ ուտեստներ պատրաստելու համար՝ ստեղծելով սոցիալական փոխգործակցության հնարավորություններ: «Տատիկի բաղադրատոմսեր» սոցիալական մեդիայի արշավը ներկայացնում է յուրահատուկ բաղադրատոմսեր և խոհարարական փորձառություններ՝ ընդգծելով տարեց մասնակիցների խոհարարական հմտությունները և բարձրացնելով տարեցների խնամքի կարևորության մասին իրազեկությունը։ Խոհարարական աշխատարանները միավորում են տեղի երիտասարդներին և տարեցներին՝ խթանելով սերունդների միջև փոխըմբռնումն ու կապը:
Գործընկերները` ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամ
Բյուջեն` 7856000 ՀՀ դրամ
Ծրագրի ղեկավար` Հերմինե Գասպարյան