Գերմանական բարեկամություն

Սկիզբ` 2003թ․
Ավարտ` չսահմանված

Նախապատմություն`
Ծրագիրը մտահղացել են Գերմանիայի Բոնն քաղաքի Կարդինալ Ֆրինգզի անվան Գիմնազիայի ուսուցչական անձնակազմը, սաները և ծնողները դեռևս 2003 թվականին: Առ այսօր գիմնազիան պարբերաբար դրամահավաք է կազմակերպում, որպեսզի Հայաստանում դպրոցահասակ երեխաների կրթական պայմանները բարելավվեն և լուծվեն դպրոցների առաջնային խնդիրները: Ծրագիրը նաև սատարում է համայնքային կարողությունների կառուցմանը` խթանելով համայնքային մասնակցությունը ծրագրի իրականացման բոլոր փուլերում:

Համայնքները ծրագրերում իրենց մասնակցությունն են ունենում ապահովելով ներդրում ծրագրի առնվազն 20%-ի չափով` աշխատանքի, շինանյութի և գումարի տեսքով:

Առաջին երկու տարիներին (2003թ․, 2004թ․) ընդգրկվել են Շիրակի եւ Գեղարքունիքի մարզերի 11 հեռավոր գյուղերի դպրոցներ` 6-ը Շիրակում եւ 5-ը Գեղարքունիքում:

2010թ․ Գետք գյուղի միջնակարգ դպրոցի գրադարանի վերանորոգումը եւ կահավորումը, Ախուրյանի գյուղատնտեսական վարժարանի վերանորոգումը, Փոքրաշեն գյուղի միջնակարգ դպրոցի վերանորոգումը։ Տնակներում բնակվող 47 անապահով ընտանիքներ՝ ընդհանուր առմամաբ 252 շահառու, որից 130-ը անչափահասներ ստացան սնունդ, որպես սոցիալական աջակցություն։

2012թ-ին Գյումրու տնակներում բնակվող՝ 3 եւ ավելի երեխաներ ունեցող 55 աղքատ ընտանիքներ «Հայկական Կարիտաս»-ի սոցիալական աջակցության ծրագրի շրջանակներում ստացան սննդի փաթեթներ, որոնք իրենց մեջ ներառում էին երեխաների կենսագործունեության համար անհրաժեշտ սնունդ։

2013թ․ Գետք գյուղի դպրոցի պատուհանների եւ դռների փոխարինումը նորերով, Բավրա գյուղի դպրոցի միջանցքների վերանորոգումը, համակարգիչների տրամադրում Բյուրակն գյուղի դպրոցին, սպորտային գույքի տրամադրում Ճամբարակի թիվ 1 դպրոցին, Արթիկի թիվ 3-րդ դպրոցում գերմաներեն լեզվի ակումբի հիմնում։

2014թ-ին ֆինանսավորվեց Լանջիկ գյուղի դպրոցի պատուհանների փոխարինման ծրագիրը։ Արդյունքում դպրոցի հյուսիսային մասի հին պատուհանները փոխարինվեցին մետաղապլաստե հերմետիկ նոր պատուհաններով։

2015թ-ին իրականացվեց Ջրափի գյուղի դպրոցի ճաշարանի և խոհանոցի վերնորոգման, ներքին հարդարման ու կահավորման ծրագիրը։

2016-2017թթ․-ին նախատեսվում է Շիրակի մարզպետարանի մասնակցությամբ իրականացնել Շիրակի մարզի Քարաբերդ գյուղի միջնակարգ դպրոցի տանիքի վերանորոգման աշխատանքները։

2016- 2017թ․թ․  իրականացվեց Շիրակի մարզի Քարբերդ գյուղի միջնակարգ դպրոցի տանիքի վերնորգման աշախատնքները, ինչպես նաև փոխարինվեց դպրոցի պատուհանները և վերնորգվեց 2 դասասենյակներ։

2018 թ․ իրականցվեց Ջրափի գյուղի դպրոցի դահլիճի վերանորգման և ներքին հարդարման ծրագիրը։

2019 թ․ իրականցվեց Աշոցքի տարծաշրջանի Բավրա գյուղի դպրոցի պատուհանների և պատուհանգոգերի փոխարինման ծրագիրը և ք․Արթիկի թիվ 2 մանկապարտեզի տանիքի փոխարինման և զուգարանների վերնորգման ծրագիրը։

2020 թ․ իրականցվեց Քարաբերդ գյուղի դպրոցի ճաշարանի վերանորգման ծրագիրը։

2021թ․ իրականցվեց Վահրամբերդ գյուղի դպրոցի նոր ջեռուցման համակարգի տեղադրման ծրագիրը։ Նույն թվականին իրականացվեց նաև Գյումրու Մերկուրովի անվան արվեստի դպրոցի պատուհանների փոխարինման ծրագիրը։

2021թ․ իրականացվեց նաև Փանիկի միջնակարգ դպրոցի ներառական դասարանի վերանորոգման, հարադարման և կահավորման ծրագիրը, ք․Արթիկի թիվ 4 մանկապարտեզի պատուհանների փոխարինման ծրագիրը։

2022թ․ ֆինանսավորվեց և իրականացվեց Արթիկի թիվ 2 մանկապարտեզի խնամքի պայմանների բարելավում ծրագիրը, որի ընթացքում  վերնորոգվեց խոհանոցը։

Նույն թվականին իրականցվեց Մեծ Սեպասար գյուղի դպրոցի նոր պատուհանների և դռների տեղադրման ծրագիրը և ք․Վարդենիսի թիվ 4 դպրոցի խաղահրապարակի բարեկարագման ծարագիրը։

2023թ․ իրականացվեց ք․Արթիկի թիվ 1 դպրոցի միջանքցի պատուհանների և պատուհանագոգերի փոխարինման , ինչպես նաև նոր ներառական ռեսուրս կենտրոնի վերանորգման, ներքին հարդարմն և կահավորման ծրագիրը։

Նույն թվականին իրկանավեց նաև Ղազանչի գյուղի դպրոցի խմելու ջրի նոր խողողովակաշարի մոնտաժմանման ծրագիրը։

 

Գործընկերներ` Ծրագիրը օժանդակությունը ստանում է Գերմանիայի Բոնն քաղաքի Կարդինալ Ֆրինգզի անվան Գիմնազիայի ուսուցիչների, աշակերտների եւ ծնողների ջանքերի շնորհիվ:

Ծրագրի ղեկավարներ` Արտաշես Մարգարյան, Մկրտիչ Բաբայան