ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԱՌԱՋԱԴՐԱՆՔ
Ծրագիրը ֆինանսավորվում է Կարիտաս Ավստրիայի կողմից և իրականցվում է Հայկական Կարիտաս ԲՀԿ-ի կողմից:
Ամսաթիվ՝ 10.12.2019
1. Ներածություն
Կարիտաս Ավստրիան երկարատև համագործակցության ուղի ունի Հայկական Կարիտասի հետ սոցիալական և տնտեսական զարգացման տարբեր բնագավառներում: Իրենց համագործակցության հենց սկզբից երկու կազմակերպություններն էլ առանձնահատուկ ուշադրության արժանացրին հաշմանդամություն ունեցող անձանց ծառայություններ տրամադրելու և նրանց՝ հայկական հասարակություն ներառելու փաստը: Մասնավորապես, Կարիտաս Ավստրիան ֆինանսավորեց Էմիլի Արեգակ կենտրոնի հիմնումը, որը ծառայություններ է մատուցում Գյումրիում ապրող հաշմանդամություն ունեցող անձանց: Կենտրոնը հիմնվել է 2008 թվականին, երեխաների ֆիզիկական և մտավոր կարողությունները զարգացնելու առաջնային շեշտադրությամբ՝ նրանց կյանքի և սոցիալական հմտությունները բարելավելու և նրանց պատրաստելու ինքնուրույն կյանք վարելու:
2. Ծրագիրը հիմնել է «Արեգակ» ներառական փուռ և սրճարանը Գյումրիում, որը գործում է որպես սոցիալական ձեռներեցություն: Փուռ-սրճարանը հանդիսանում է կարևոր գործոն Էմիլի Արեգակ կենտրոնի հիմնական առաքելությունը իրագործելու համար, որն է՝ հաշմանդամություն ունեցող անձանց ներառումը հայկական հասարակություն: Սոցիալական ձեռներեցությունը՝ մշակված վերոնշյալ գործողության հիման վրա՝ ապացուցում է, որ հաշմանդամություն ունեցող անձինք ի վիճակի են աշխատել մասնավոր սեկտրում և այդպիսով կփոխեն կարծրատիպերը և կխթանեն սոցիալական փոփոխություներին: Գործողության քայլերից մեկն է Գյումրիում փուռ- սրճարանի համար ընտրված տարածքի հիմնովին վերանորոգումն ու հարմարեցումը հաշմանդամութուն ունեցող անձանց:
3. Ծրագրի նպատակն է՝
3.1 Նպաստել Էմիլի Արեգակ կենտրոնի ֆինանսական կայունությանը և ռեսուրսների բազմազանությանը;
3.2 Ներառական փռի և սրճարանի հիմնում Գյումրիում:
3.3 Հաշմանդամություն ունեցող անձանց ներառման խթանումը աշխատաշուկայում:
4. Աշխատանքային պարտականություններ
Մենք փնտրում ենք դրական և կենսուրախ անհատի:
Պարտականությունները՝
• պատրաստել և մատուցել տաք և սառը ըմպելիքներ, ինչպես օրինակ՝ բուսական թեյեր, սուրճ, էսպրեսսո և խառնուրդով սուրճեր,
• մաքրել և ախտահանել աշխատանքային տարածքը, պարագաները եւ բարի սարքավորումները,
• նկարագրել ցանկի ընտրանին հաճախորդներին կամ առաջարկել այնպիսիք, որոնք նման են նրանց ուզածին,
• պատվիրել, ստանալ և պահեստավորել տնտեսական պարագաները,
• հաճախորդներին տրամադրել տեղեկություն մթերքի պատրաստման պարագաներից, օրինակ՝ սուրճի խառնուրդից կամ պատրաստման եղանակից,
• մատուցել պատրաստի ուտելիքը, օրինակ՝ խմորեղեն և ըմպելիք,
• գրանցել հաճախորդների պատվերները և փոխանցել դրանք մյուս աշխատակիցներին՝ պատրաստելու համար,
• կշռել, աղալ և փաթեթավորել սուրճի հատիկները հաճախորդների համար,
• վաճառքի ապրանքները փաթեթավորել, պիտակավորել և նշել արտադրման ժամկետը,
• ցույց տալ՝ ինչպես են աշխատում սարքավորումները, օրինակ՝ էսպրեսսոյի սարքը:
Դիմելու գործընթացը
Հետքրքրված թեկանածուները պետք է ուղարկեն իրենց մոտիվացիոն նամակն ինքնակենսագրականի (CV) հետ միասին Տիգրանուհի Հակոբյանին՝ (t.akopyan@caritas.am) և Հայկական Կարիտասի էլեկտրոնային հասցեին՝ (info@caritas.am )
Հայտերի ընդունման վերջնաժամկետն է սույն թվականի դեկտեմբերի 30-ը ներառյալ:
Էմիլի Արեգակի մասին հավելյալ ինֆորմացիա կարող եք ստանալ հետևյալ հղմամբ՝
http://www.emiliaregak.am/
http://www.caritas.am/
Միայն նախնական փուլն անցած թեկնածուները կհրավիրվեն հարցազրույցի: