Վայրը՝ ք. Գավառ
Տևողությունը՝ 1 տարի, 3 ամիս փորձաշրջան
Դրույքաչափը՝ 0.5 դրույք
Աշխատանքի սկիզբը՝ 2025թ. հունվարի 3
Պարտականություններ
- Բացահայտել դժվարին իրավիճակում հայտնված միայնակ տարեցներին,
- Կատարել տունայց՝ տարեցների կարիքների գնահատման նպատակով
- Ընդունել Միասնական Սոցիալական Ծառայության կողմից ուղղորդված տարեցներին
- Սկսել դեպքի վարում՝ հավաքագրելով անհրաժեշտ փաստաթղթեր(անձնագրային տվյալներ, տեղեկատվություն կենսաթոշակի, հաշմանդամության կարգի, սոցիալական նպաստների մասին)
- Կազմել շահառուի համար անհատական սոցիալական պլան, կնքել սոցիալական ծառայությունների մատուցման պայմանագիր և սկսել ծառայությունների մատուցումը
- Կազմել սոցիալական խնամողների և կամավորների ներգրավվածության ժամանակացույցը և համաձայնեցնել ծրագրի ղեկավարի/համակարգողի հետ
- Կատարել նախատեսված տունայցեր և անցկացնել անհատական սոցիալական խորհրդատվություն շահառուների և նրանց շրջապատող անձանց հետ
- Անհրաժեշտության դեպքում (շահառուի վիճակից կախված) կատարել նաև լրացուցիչ այցեր՝ տեղեկացնելով այդ մասին ծրագրի ղեկավարին/համակարգողին
- Արձագանքել շահառուների մոտ ի հայտ եկած խնդիրներին, գրանցել աշխատաթղթերում, գտնել լուծումներ
- Յուրաքանչյուր շահառուի համար կատարել գրառումներ
- Պարբերաբար ծրագրի ղեկավարին/համակարգողին տեղեկացնել աշխատանքային գործունեության ընթացքի մասին՝ անհրաժեշտության դեպքում տրամադրելով հաշվետվություն
- Աջակցել աշխատակազմին՝ մասնակցելով նյութական օժանդակության բաշխման աշխատանքներին
- Համագործակցել շահագրգիռ կառույցների հետ (տեղական հկ-ներ, քաղաքապետարան, մարզպետարան, միասնական սոցիալական ծառայություն, բժշկական հաստատություններ և այլն): Կատարել միջնորդական աշխատանք՝ ներկայացնելով համապատասխան կառույցներին ճշգրիտ իրավիճակ և փաստաթղթեր
- Մասնակցել ժողովների, դասընթացների, կլոր սեղանների, ֆորումների և այլ միջոցառումների
- Զբաղվել ինքնակրթությամբ՝ պարբերաբար թարմացնելով գիտելիքները սոցիալական ոլորտի վերաբերյալ։
Պահանջվող որակավորում և հմտություններ
- «Սոցիալական աշխատանքի» բարձրագույն մասնագիտական կրթություն
- Այլ մասնագիտությամբ բարձրագույն կրթություն և «Սոցիալական աշխատանք» մասնագիտության հատուկ ուսուցման դասընթացների մասնակցության և ավարտման համապատասխան վկայականի առկայություն, միաժամանակ սոցիալական ոլորտի աշխատանքի առնվազն մեկ տարվա փորձ
- Գործունեության ոլորտին առնչվող հիմնական օրենսդրական ակտերի իմացություն
- Ռիսկերը գնահատելու, դրանք կանխարգելելու, առաջացած աշխատանքային խնդիրներն ընկալելու և համապատասխան լուծումներ տալու կարողություն
- Նախաձեռնողականություն և ճկունություն ցուցաբերելու կարողություն
- Աշխատանքը պլանավորելու, կազմակերպելու և վերահսկելու հմտություն
- Ժամանակի կառավարման հմտություն
- Արդյունավետ հաղորդակցման և ներկայացման հմտություններ
- Ինքնատիրապետում և սթրեսակայունություն
- Միջանձնային շփման հմտություն, գործընկերների հետ արդյունավետ աշխատանքային հարաբերություններ կառուցելու ունակություն
- Համակարգչային գիտելիքներ
- Microsoft Office ծրագրի գերազանց իմացություն
- Հայերեն լեզմի գերազանց իմացություն
- Անգլերեն լեզվի իմացությունը ցանկալի է
«Հայկական Կարիտաս» ԲՀԿ-ի Ապահով հավաքագրման և ընտրության քաղաքականության համաձայն բոլոր ընտրված թեկնածուները պարտավորվում են ներկայացնել «Չդատվածության մասին» տեղեկանք ոստիկանության բաժանմունքից, ինչպես նաև երեք երաշխավոր անձանց կոնտակտային տվյալներ՝ նշելով կապը տվյալ անձանց հետ:
Դիմելու ընթացակարգ
Աշխատանքի համար կարող են դիմել միայն համապատասխան որակավորում ունեցող մասնագետները՝ ինքնակենսագրություն և հետաքրքրության նամակ ուղարկելով՝ info@caritas.am և/կամ t.tarakhchyan@caritas.am հասցեներին մինչև 2024թ. դեկտեմբերի 18-ը՝ վերնագրում նշելով՝ «Սոցիալական աշխատող–Գավառ»:
Միայն հայտարարության պահանջներին համապատասխանող թեկնածուները կհրավիրվեն հարցազրույցի: