Ծրագիր՝ «Իմ իրավունքը։ Հաջորդ փուլ։ Ներառական կրթություն Հայաստանում»։։
Վայրը՝ ք․ Գյումրի
Դիմելու վերջնաժամկետ՝ 22.07.2024թ
Ներածություն
«Հայկական Կարիտաս» ԲՀԿ-ն հիմնվել է 1995 թ.-ին Հայ Կաթողիկե Եկեղեցու կողմից՝ Կաթոլիկ օգնության ծառայության աջակցությամբ:
«Հայկական Կարիտաս»-ի տեսլականն է լինել հզոր և կարևոր դերակատար Հայաստանի Հանրապետությունում սոցիալական արդարության և սոցիալական պաշտպանության հարցում:
2023թ․-ից սկսած՝ Հայկական Կարիտասն իրականացնում է «Իմ իրավունքը: Հաջորդ փուլ: Ներառական կրթություն Հայաստանում» ծրագիրը։ Ծրագրի նպատակն է․ նպաստել ներառական, հավասար և որակյալ կրթության իրականացմանը հաշմանդամություն ունեցող երեխաների և նրանց ծնողների համար՝ համաձայն «Կայուն զարգացման» նպատակ 4-ի, 5-ի և 10-ի, ՄԱԿ-ի երեխաների իրավունքի կոնվենցիայի հոդված 28-ի և հոդված 23-ի և ՄԱԿ-ի հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների կոնվենցիայի հոդված 24-ի: Ծրագիրն իրականացվում է Շիրակի մարզի 6 դպրոցներում և 6 մանկապարտեզներում։
Ծրագիրը ֆինանսավորում է՝ Ավստրիական զարգացման գործակալություն, Կարիտաս Ավստրիա /Ինսբրուկ/:
Դիմելու գործընթաց
Մրցույթին կարող են մասնակացել համապատասխան կազմակարեպությունները՝ առաջարկները ուղարկելով Էլ.փոստ՝ Զինա Հովհաննիսյան՝ z.hovhannisyan@caritas.am, cc-ով Bettina Waldauf-ին՝ bettina.waldauf@caritas.tirol
Ծախսերի ստուգումները պետք է իրականացվեն հավելված 1-ի «Տեխնիկական առաջադրանքների» համաձայն: Ֆինանսավորող կառույցների պահանջներից ելնելով` ծախսերի ստուգումները պետք է իրականացվեն տարեկան կտրվածքով: Մանրամասների համար տես ՝ Հավելված 1, Գլուխ 9. «Աշխատանքային պլան»:
Խնդրում ենք նկատի ունենալ, որ միայն ստորագրված առաջարկները կարող են ընդունվել: Ստորագրության սկանավորված պատճենը կընդունվի (էլեկտրոնային փոստի միջոցով):
Առաջարկները պետք է ներկայացվեն էլեկտրոնային փոստով ոչ ուշ, քան 22/07/2024 թ.՝ վերնագրում նշելով՝ «AUDIT»։