Ժամանակացույց՝ Նոյեմբեր, 2021

Աշխատանք՝ Ֆիլմի նկարահանում

Վայրը՝ Գյումրի, Հայաստան

Սկիզբը՝ Նոյեմբեր 3, 2021   

 

ՆԵՐԱԾՈՒԹՅՈՒՆ

Սույն տեխնիկական առաջադրանքը սահմանում է 1 ֆիլմի նկարահանման պահանջները: Աշխատանքը իրականացվելու է ԿԱՐԻՏԱՍ-ԱՐԵԳԱԿ բարեգործական հիմնադրամի համար:

Նկարահանվելու է 1 ֆիլմ և 3 սոցիալական հոլովակ, որոնք նպատակ ունեն պատմել «ԿԱՐԻՏԱՍ-ԱՐԵԳԱԿ» բարեգործական հիմնադրամի երկամյա գործունեության մասին:

  • ԿԱՐԻՏԱՍ-ԱՐԵԳԱԿ ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ՄԱՍԻՆ

«ԿԱՐԻՏԱՍ-ԱՐԵԳԱԿ» բարեգործական հիմնադրամը հիմնվել է 2020 թ. -ի օգոստոս ամսին «Հայկական Կարիտաս» ԲՀ-ի և «Կարիտաս Ավստրիայի» կողմից: Մինչ այդ «ԿԱՐԻՏԱՍ-ԱՐԵԳԱԿ» բարեգործական հիմնադրամը 2008թ. -ից իր գործունեությունը ծավալել է որպես «Հայկական Կարիտաս» ԲՀ-ի Էմիլի Արեգակ հաշմանդամություն ունեցող երեխաների և երիտասարդների կենտրոն:

«ԿԱՐԻՏԱՍ-ԱՐԵԳԱԿ» բարեգործական հիմնադրամի առաքելությունն է խթանել հաշմանդամություն ունեցող երիտասարդների և նրանց ընտանիքների լիարժեք և հավասար ներգրավվածությունը հասարակություն՝ թերապիայի, սոցիալականացման, վերապատրաստման և շահերի պաշտպանության, ինչպես նաև ձեռնարկատիրական գործունեության և հաշմանդամություն ունեցող անձանց համար աշխատանքի հնարավորություն ստեղծելու միջոցով:

«ԿԱՐԻՏԱՍ-ԱՐԵԳԱԿ» բարեգործական հիմնադրամը գտնվում է Գյումրիում և ունի շուրջ 80 աշխատակից և կամավոր:

 

ԱՇԽԱՏԱՆՔԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐԸ ԵՎ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ

Ֆիլմի նպատակն է պատմել ԿԱՐԻՏԱՍ-ԱՐԵԳԱԿ» բարեգործական հիմնադրամի երկամյա գործունեության մասին:

Ընտրված կամակերպությունը պետք է ներկայացնի ֆիլմի սցենար տեսլականը, որը պետք է հաստատվի ԿԱՐԻՏԱՍ-ԱՐԵԳԱԿ ԲՀ-ի կողմից:

  • Հաշմանդամություն ունեցող երեխաների ներգրավվածությունը ֆիլմի պետք է համապատասխանի մարդու իրավունքների չափորոշիչներին:
  • Ֆիլմը պետք է նկարահանվի հայերեն՝ անգլերեն ենթագրերով, պետք է համապատասխանի բարձր ստանդարտներին, լինի դինամիկ և հետաքրքիր ոճային լուծումներով: Ֆիլմի ամբողջական տևողությունը չպետք է գերազանցի 5-10 րոպեն:
  • Ֆիլմի ամբողջական պատրաստումը և վերջնական տարբերակի ներկայացումը, ներառյալ սցենարի մշակում, նկարահանում, մոնտաժ, հնչյունավորում և այլն, իրականացվելու է ընտրված կազմակերպության կողմից: Արդյունքում ներկայացվելու է հանրությանը ցուցադրելու պատրաստ բարձրորակ աշխատանք HD տեխնոլոգիայով: Աշխատանքի իրականացման ողջ ընթացքը վերահսկվելու է ԿԱՐԻՏԱՍ-ԱՐԵԳԱԿ¦ ԲՀ-ի տնօրենի և հանրային կապերի և ֆոնդհայայթման պատասխանատուի կողմից, ովքեր շարունակաբար ներկայացնելու են իրենց առաջարկները և դիտարկումները:
  • Վերջնական արդյունքը (1 ֆիլմ և 3 սոցիալական հոլովակ) պետք է տրամադրվի ԿԱՐԻՏԱՍ-ԱՐԵԳԱԿ ԲՀ-ի DVD սկավառակներով:

 

ԱՆՀՐԱԺԵՇՏ ՈՐԱԿԱՎՈՐՈՒՄԸ

  1. Առնվազն 3 տարվա աշխատանքային փորձ ֆիլմերի/սոցիալական գովազդների պատրաստման ոլորտում:
  2. Աշխատանքի իրականացման համար անհրաժեշտ բարձր որակի տեխնիկայի հասանելիություն:
  3. Ֆիքսված ժամանակահատվածում աշխատելու և բարձորակ արդյունք ներկայացնելու կարողություն:
  4. Հայերենով հարցազրույցներ վարելու կարողություն (անգլերենով ենթագրեր ներկայացնելու հնարավորությունը կդիտվի առավելություն)
  5. Երեխաների պաշտպանության կամ հաշմանդամության ոլորտում ունեցած աշխատանքային փորձը կդիտվի որպոս առավելություն:

 

Ընտրված կազմակերպությունը պետք է ներկայացնի հետևյալը՝

  1. Նախկինում կատարած նմանատիպ աշխատանքի 2 օրինակ:
  2. Աշխատանքի համար նախատեսված սարքավորումների ցանկը, ներառյալ տեսախցիկ, լուսային, ձայնային մասը ապահովող տեխնիկա, և այլ:
  3. Աշխատանքը իրականացնող հիմնական թիմի ինքնակենսագրականները և հիմնական պարտականությունները:
  4. Նշված աշխատանքի կատարման համար գնային առաջարկ (բյուջե):

 

ԱԿՆԿԱԼՎՈՂ ԺԱՄԱՆԱԿՑՈՒՅՑԸ

1.Աշխատանքի մանրամասն ժամանակացույցը և աշխատանքային պլանը պետք է ներկայացվի պայմանագրի ստորագրումից հետո 10 օրվա ընթացքում:

  1. Ֆիլմը պետք է նկարահանվի և վերջնական տեսքով ներկայացվի 1 ամսվա ընթացքում:
  2. Ֆիլմի վերջնական տարբերակը պետք է ներկայացվի պատվիրատուին՝ ԿԱՐԻՏԱՍ-ԱՐԵԳԱԿ ԲՀ-ին: Աշխատանքը կհամարվի ընդունված ԿԱՐԻՏԱՍ-ԱՐԵԳԱԿ ԲՀ-ի հաստատումից հետո:

 

ԴԻՄԵԼՈՒ ԿԱՐԳԸ

Ընտրության գործընթացին մասնակցելու համար կազմակերպությունը պետք է ներկայացնի իր հայտը հետևյալ էլ. հասցեով՝ t.akopyan@caritas.am: Ներկայացված առաջարկը պետք է բավարարի սույն տեխնիկական առաջադրանքների պահանջներին:

Թեկնածուները արդյունքների մասին կտեղեկացվեն ներկայացված առաջարկների քննարկումից հետո:

Հայտերը պետք է ներկայացված լինեն կամ անգլերեն կամ հայերեն։ Հայերեն ներկայացված առաջարկությունները պետք է ներառեն անգլերեն համառոտ նկարագրություն։ Նշված պահանջներին չբավարարող և ժամկետից ուշ ներկայացվաշ հայտերը չեն դիտարկվի:

 

ԴԻՄԵԼՈՒ ՎԵՐՋՆԱԺԱՄԿԵՏ նոյեմբերի 10-ը։