Ծրագիր՝ Սոցիալ-հոգեբանական աջակցություն զոհվածների ընտանիքներին
Տևողությունը` Դեկտեմբեր 2020 – ապրիլ 2021 (երկարացման հնարավորությամբ)
Վայրը` Գյումրի, ՀՀ
Աշխատանքի նկարագիրը՝
Ընդհանուր նպատակը` Սոցիալ-հոգեբանական հարցումների իրականացում, սոցիալական աջակցության տրամադրում կամ ուղղորդում, ընտանիքի դեպքի վարում:
Պարտականությունները՝
- Աջակցել ծրագրերի իրականացմանը՝ ըստ ծրագրերի նպատակների ու խնդիրների
- Կազմել ծրագրին և թիրախ խմբին համապատասխան սոցիալական հարցման ձև
- Իրականացնել սոցիալ-հոգեբանական հարցումներ
- Վարել ընտանիքների դեպքերը
- Տեղյակ լինել ոլորտային և օրենսդրական փոփոխություններին
Պահանջվող որակավորումները՝
- Բարձրագույն կրթություն սոցիալական աշխատանքի ոլորտում
- Առնվազն 2 տարվա աշխատանքային փորձ
- Գերազանց միջանձնային հաղորդակցության հմտություններ, ներառյալ համբերատարություն, լսելու ունակություն և հարգանք շահառուների և գործընկերների հանդեպ
- Համայնքում գործնական հարաբերություններ ստեղծելու և պահպանելու կարողություն
- Հասարակական կազմակերպությունների (ՀԿ) հետ աշխատանքի փորձ
- Ինքնուրույն աշխատելու ունակություն և թիմում աշխատելու կարողություն
- MS Office (MS Word and Excel) ծրագրային փաթեթի և տվյալների մշակման իմացություն
- Գրավոր և բանավոր հայերենի գերազանց իմացություն
Դիմելու ընթացակարգը՝
Հետաքրքրված անձինք կարող են դիմել` ուղարկելով իրենց ինքնակենսագրական ու մոտիվացիոն նամակը t.akopyan@caritas.am և info@caritas.am էլ.հասցեներին: Դիմելու վերջնաժամկետն է` 23.11.2020թ.:
Նախնական հավանություն ստացած թեկնածուները կհրավիրվեն հարցազրույցի: