Պաշտոնի անվանում՝ Ինժեներ
Բաժին՝ Ծրագրային թիմ
Տևողություն՝ Ապրիլ 2025 – Դեկտեմբեր 2026
Զբաղվածություն՝ 100%
Հաշվետու Է՝ «Հայկական Կարիտաս» ԲՀԿ-ի ծրագրի ղեկավարին
Տեղակայում՝ Երևան, Հայաստան (հաճախակի ճամփորդություններով դեպի Արտաշատ)
Վերահսկող պարտականություններ՝ չկա
ՀԱՅԿԱԿԱՆ ԿԱՐԻՏԱՍԻ ՄԱՍԻՆ
«Հայկական Կարիտաս» բարեսիրական հասարակական կազմակերպությունը հիմնադրվել է 1995 թվականին։ Այն կենտրոնացնում է իր ջանքերն առավել խոցելի սոցիալական խմբերի պաշտպանության, խնամքի և ներառման, առաջնային առողջության պահպանման, համայնքահեն զարգացման ծրագրերի, Հայրենիք վերադարձող ՀՀ քաղաքացի միգրանտների վերաինտեգրման, տեղահանված անձանց կայուն ինտեգրման միջոցառումների, մարդասիրական ու զարգացման գործողությունների իրականացման շուրջ: Հայկական Կարիտասն անմիջական աջակցություն է ցուցաբերում հազարավոր ընտանիքների Հայաստանի 5 մարզում՝ Շիրակ, Լոռի, Գեղարքունիք, Արարատ, Սյունիք, և Երևանում:
Հայկական Կարիտասի առաքելությունն է՝ «Սիրով ու սրտացավությամբ ծառայել տարբեր խոցելի խմբերի` հարգելով յուրաքանչյուրի արժանապատվությունը»։ Կազմակերպության տեսլականն է՝ լինել հզոր և կարևոր դերակատար Հայաստանի Հանրապետությունում՝ սոցիալական արդարության և սոցիալական պաշտպանության հարցում:
ԾՐԱԳՐԻ ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆ
2023 թվականի սեպտեմբերին Լեռնային Ղարաբաղի բռնի տեղահանումից ի վեր ավելի քան 115,000 տեղահանված անձ ժամանել է Հայաստան, որի հետևանքով առաջացել է բնակարանային ապահովման խնդիր, որին նախկինում արդեն իսկ բախվել էր ավելի քան 230 000 ՀՀ քաղաքացի, 36,000 այլ փախստական, ապաստան հայցող և քաղաքացիություն չունեցող անձ։
Խնդրին արձագանքելու նպատակով մեկնարկեց Հայաստանում ոչ առևտրային սոցիալական բնակարանային ապահովման պիլոտային ծրագիրը՝ «Հայկական Կարիտաս» բարեսիրական հասարակական կազմակերպության, «Կաթոլիկ օգնության ծառայությունների» (CRS), Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության (ՀՀ ԱՍՀՆ) և «Առաքելություն Հայաստան» հասարակական կազմակերպության համագործակցությամբ։
Այս ծրագիրը նպատակ ունի փորձարկելու ոչ առևտրային սոցիալական բնակարանային ապահովման մատչելի վարձակալության մոդելը, որը հիմնված է Վիեննայի հայտնի փորձի վրա, որը CRS-ը տեղայնացրել է Բոսնիա և Հերցեգովինայի (ԲՀ) համատեքստում և աջակցել ԲՀ կառավարությանը՝ իրականացնելու որպես կայուն լուծում ավելի քան 3,000 անտուն մնացած ներքին տեղահանված և տեղացի խոցելի ընտանիքների համար։
Ծրագրի շրջանակներում Հայկական Կարիտասի և գործընկերների համատեղ ջանքերով ձևավորվելու են անհրաժեշտ իրավական հիմքերն ու շրջանակը, մշակվելու են տեխնիկական չափորոշիչները, պահպանման ու կառավարման կարգերը՝ Հայաստանում պիլոտային ծրագրի մոդելի ստեղծման համար, ներառյալ պետական սեփականություն հանդիսացող, չշահագործվող շենքի վերակառուցումը (նախատեսված է 2025թ. օգոստոս – 2026թ. հուլիս) Արտաշատում։
Հայկական Կարիտասը պատասխանատու է լինելու ոչ առևտրային սոցիալական բնակարանային ապահովման ծրագրի շրջանակում վերապրոֆիլավորման համար հատկացված շենքի վերակառուցման նախագծման, բուն վերակառուցման և վերահսկման աշխատանքների կազմակերպման, ինչպես նաև վարձակալների բնակեցման և սոցիալ-տնտեսական ինտեգրման համար։
ԱՇԽԱՏԱՆՔԻ ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆ
Ծրագրի աշխատակից ինժեները Հայկական Կարիտասի ծրագրի ղեկավարի վերահսկողության ներքո և CRS-ի (Բալկաններ/Եվրոպա) ծրագրի ղեկավարի ու տեխնիկական խորհրդատուի հետ սերտ համագործակցությամբ մասնակցելու է պիլոտային վերակառուցման ծրագրի իրականացմանը, որը կտրամադրի երկարաժամկետ մատչելի բնակարաններ խոցելի անձանց համար։ Ծրագրի ինժեները հսկելու է նախագծման և շինարարական պայմանագրերը, վերահսկելու և գնահատելու նախագծման և շինարարական աշխատանքների առաջընթացը և հետևելու ծախսերին: Ծրագրի շրջանակում նախատեսվում են հաճախակի մարզային այցելություններ (50%), մասնավորապես Երևան և Արտաշատ համայնքների միջև։
Տևողություն՝ ապրիլ 2025 – դեկտեմբեր 2026։
ՀԻՄՆԱԿԱՆ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
- Մասնակցել վերակառուցման ծրագրի փաստաթղթերի մշակմանը, որոնք կսահմանեն իրականացման ընթացակարգերը։
- Համագործակցել ընտրված ընկերության/ընկերությունների հետ շենքի վերակառուցման նախագծման փուլում՝ ապահովելու նախագծի որակն ու համապատասխանությունը ծրագրի պահանջներին։
- Հսկել Արտաշատի հասարակական շենքի վերակառուցման շինարարական աշխատանքների տեխնիկական փաստաթղթերի պատրաստումը, կապալառուների ընտրությունը և մրցույթների անցկացումը:
- Հսկել և մասնակցել շինարարական աշխատանքների առաջընթացի պարբերական մոնիտորինգին՝ համաձայն աշխատանքների շրջանակի, շինարարական ստանդարտների և պայմանագրով սահմանված պայմանների:
- Համոզվել, որ բոլոր գործողությունները համապատասխանում են օրենսդրական և տեխնիկական կանոնակարգերին՝ պետական մարմինների հետ կապ հաստատելով և օրենսդրական փաստաթղթերն ուսումնասիրելով:
- Վերահսկել և մասնակցել կապալառուների կողմից ներկայացված գնահատումների ստուգմանը և պայմանագրերի փաստաթղթերի պատրաստմանը։
- Անհրաժեշտության դեպքում, համաձայն անհատական ծրագրի պայմանների, աջակցել աշխատանքների համակարգմանը, նյութերի և սարքավորումների մատակարարմանը և առաքմանը:
- Աշխատել համապատասխան նախարարությունների և գերատեսչությունների ներկայացուցիչների հետ՝ վերակառուցման աշխատանքների պատշաճ իրականացումն ապահովելու համար:
- Տրամադրել ընթացիկ աշխատանքների կարգավիճակի հաշվետվություններ/զեկույցներ՝ ըստ պահանջի։
- Անհրաժեշտության դեպքում խորհուրդ տալ և աջակցել ծրագրի այլ պատասխանատուներին և տեղական համայնքի աշխատակիցներին։
- CRS ծրագրի ղեկավարի հսկողության ներքո ներկայացնել CRS-ի ծրագիրը տեղական ինքնակառավարման մարմիններին, գործընկերներին և այլ շահագրգիռ կողմերին:
- Մասնակցել ծրագրի առաջարկների մշակմանը։
- Կապ հաստատել շահառուների, տեղական համայնքների ներկայացուցիչների, ինչպես նաև իշխանությունների հետ և անհրաժեշտության դեպքում մասնակցել համայնքային և այլ հանդիպումներին:
- Պարբերաբար մասնակցել աշխատանքային խմբերի հանդիպումներին և նպաստել ծրագրի իրականացմանը, արտադրանքի և նոր ծրագրային գաղափարների բարելավմանը:
- Կիսել ծրագրի հետ առնչություն ունեցող գաղափարներ և համապատասխան տեղեկատվություն Կարիտասի և CRS ծրագրի ղեկավարների հետ՝ լավ նախագծային առաջարկներ ուսումնասիրելու և մշակելու համար:
- Անհրաժեշտության դեպքում պատրաստել թարգմանություններ։
ԱՆՀՐԱԺԵՇՏ ՈՐԱԿԱՎՈՐՈՒՄՆԵՐ
- Բարձրագույն կրթություն (ճարտարապետաշինարարական)։
- Միջազգային դոնորների ֆինանսավորմամբ՝ կացարանների և/կամ ենթակառուցվածքների (կամ հանրային օգտագործման համար նախատեսված այլ շինությունների) կառուցապատման ծրագրերի իրականացման փորձը ցանկալի է (CRS-ը կնախընտրի ավելի երկար փորձ ունեցողներին)։
- Հասարակական ոլորտում աշխատանքային փորձը ցանկալի է։
- Ծրագրի շահառուների, մատակարարների և գործընկերների հետ արդյունավետ կապ հաստատելու կարողություն։
- Անգլերենի լավ իմացություն։
- Համակարգչային գիտելիքների իմացություն։
- Վարորդական իրավունք. B կարգը պարտադիր է։
Պահանջվող լեզուներ
- Հայերեն
- Անգլերեն
Ճամփորդություն
- Հաճախակի ճամփորդելու պատրաստակամություն (50%)
Գիտելիքներ, հմտություններ և կարողություններ
- Լավ պլանավորման և համակարգման հմտություններ, խնդիրներին, գործողություններին արդյունավետորեն առաջնահերթություն տալու կարողություն։
- Վերլուծական հմտություններ՝ անկախ դատողության և որոշումներ կայացնելու ունակությամբ։
- Նախաձեռնողականություն, արդյունքահեն մոտեցում և շահառուների կարիքները հաշվի առնելու ունակություն։
- Մասնագիտական և աշխատանքային էթիկայի կանոններին համապատասխան վարքագիծ։
- Արդյունավետ բանակցային, հաղորդակցման և հարաբերությունների կառավարման հմտություններ։
ՆԱԽԸՆՏՐԵԼԻ ՈՐԱԿԱՎՈՐՈՒՄՆԵՐ
- Մասնագիտական վերապատրաստումների առկայությունը կդիտարկվի որպես առավելություն։
- MS Office (Excel, Word, Power Point)՝ պարտադիր, տվյալների բազայի կառավարման համակարգերի (օրինակ՝ MS Access) փորձը՝ ցանկալի:
Հիմնական աշխատանքային հարաբերություններ (Հայկական Կարիտասի ներսում)
- Ծրագրի ղեկավար
- Գնումների պատասխանատու
- Թիմի ղեկավար
Արտաքին (CRS և ՀՀ ԱՍՀՆ)
- CRS ծրագրի ղեկավար
- CRS TA – Ճարտարագիտական և սոցիալական բնակարանային օրենսդրություն
- Ոչ առևտրային սոցիալական բնակարանային աշխատանքային խումբ
Դիմելու ընթացակարգ
Հայկական Կարիտասը հրավիրում է համապատասխան կրթություն և որակավորումներ ունեցող անձանց մասնակցելու բաց մրցույթին՝ ուղարկելով ինքնակենսագրությունը (CV) hr@caritas.am և d.mosoyan@caritas.am էլեկտրոնային հասցեներին մինչև 2025թվականի մարտի 31-ը՝ վերնագրում նշելով՝ «Ինժեներ ոչ առևտրային սոցիալական բնակարանային ապահովման ծրագրի համար»:
Տեղեկացնում ենք, որ միայն հայտարարության պահանջներին համապատասխանող
թեկնածուները կհրավիրվեն հարցազրույցի: