Հումանիտար աջակցություն սիրիացի փախստականներին

Սկիզբ` 2013 Նոյեմբեր -2015 Հուլիս

Ընդհանուր նպատակը

Ծրագրի նպատակն է աջակցել 100 սիրիացի խոցելի ընտանիքներին, ովքեր ապաստանել են Հայաստանում: Ծրագիրը հնարավորություն է ընձեռում  խոցելի  սիրիահայ  փախստականներին (ովքեր դուրս են մնացել հանրակացարաններից) ապահովել անվտանգ  և առողջ  կյանքի պայմաններ:

Հատուկ նպատակները

  • Ապահովել 100 սիրիահայ ընտանիքների բարեկեցությունը  առաջիկա 6 ամիսների ընթացքում (հատկապես ձմեռային  շրջանում):
  • Աջակցել այս ընտանիքներին առաջնային խնդիրների լուծման հարցերում` սնունդ, հիգիենիկ պարագաներ, առաջնային տնտեսական իրեր, հագուստ, դեղորայք և բնակարանի վարձակալության գումար:

Թիրախային խումբը

Ծրագրից կարող են օգտվել ամենակարիքավոր,խոցելի 100 սիրիահայ ընտանիքներ (մոտ 400 փախստական): Թիրախային խումբն  ընդգրկում է հետևյալ խոցելի շերտերը.

  • ընտանիքներ, որոնց  հոգսը միայնակ մայրերն են հոգում,
  • բազմազավակ երեխաներով ընտանիքներ,
  • ընտանիքներ, որտեղ ապրում  են ֆիզիկական կամ մտավոր խնդիրներ ունեցող անձիք,
  • ընտանիքներ, որի անդամներից մեկը /մի քանիսը/ հիվանդ է:

Ակնկալվող արդյունքները

  • 400 կարիքավոր  սիրիահայեր 2013/2014թթ. ձմեռը կանցկացնեն վարձակալված  բնակարաններում, կապրեն պաշտպանված,առողջ և անվտանգ պայմաններում:
  • Կարիքավոր փախստական սիրիահայեր կապահովվեն տաք  ձմեռային հագուստով,  սննդամթերքով` ապահովելով իրենց արժանապատիվ կյանքը ձմռան ամիսներին:
  • 100 սիրիահայ ընտանիքներ 6 ամիս շարունակ կունենան վարձակալած բնակարան, կոմունալ վճարների գումար, սննդի և հագուստի ձեռքբերման համար անհրաժեշտ կտրոններ, անհրաժեշտ դեղորայք: 

Հիմնական գործառույթները

  • Փախստականներին տրամադրել տեղեկություններ շուկայում  անշարժ գույքի,առկա բնակարանների  վարձակալման, բժշկական և կրթական հաստատությունների, թափուր աշխատատեղերի վերաբերյալ: 
  • Աջակցել  վարձակալության պայմանագրերի կնքման գործում:
  • Օգնել սիրիահայ ընտանիքներին տարբեր փաստաթղթային ձևակերպումների հարցում:
  • Ապահովել իրավաբանական խորհրդատվություն շահառու ընտանիքների համար:
  • Շահառու  ընտանիքների անդամներին ուղղորդել տարբեր պետական և հասարակական կառույցներ` իրենց տարբեր խնդիրների լուծման  նպատակով:
  • Տրամադրել սննդի, հիգիենիկ պարագաների և տնտեսական ապրանքների գնման համար ամսական կտրոններ:
  • Տրամադրել գումար ձմեռային հագուստ ձեռքբերելու համար:

Գործընկերներ` Ավստրիական Զարգացման Գործակալություն և Կարիտաս Ավստրիան

Բյուջե՝  639 313 €

Ծրագրի ղեկավար` Լուսինե Ստեփանյան

Համակարգող`  Տաթևիկ ԹովմասյանԼիանա Օհանյան