Արագ արձագանքման ծրագիր

Ծրագրի տևողությունը` 23.10.2020թ. — 23.11.2020թ.

Շահառուների թիվը` 1.000 շահառու ընտանիք (մոտ 4.000 անձ)

(թիրախ շահառուներ: 1.200 ընտանիք – 4.800 անձ)

Վայրը` Շիրակի, Լոռու և Գեղարքունիքի մարզեր

Ծրագրի նպատակն է. Լեռնային Ղարաբաղի հակամարտութան պատճառով տուժած անձինք ապրում են արժանապատիվ պայմաններում` ՀՀ ժամանակավոր իրենց տեղակայման վայրերում։

Նկարագրություն
Ծրագրի խնդիրն է․ հակամարտության պատճառով տուժած ընտանիքները կարողանում են բավարարել իրենց նվազագույն կարիքները։

Ծրագրի արդյունքն է՝ հակամարտության արդյունքում տուժած ընտանիքներին տրամադրվում են պարենային և ոչ պարենային ապրանքների փաթեթներ։

«Հայկական Կարիտասը» պարենային և ոչ պարենային ապրանքների տեսքով մեկանգամյա աջակցություն է տրամադրելու Լեռնային Ղարաբաղի հակամարտության պատճառով ժամանակավորապես ՀՀ-ում տեղակայված ընտանիքներին՝ օգնելով խոցելի ընտանիքներին բավարարել իրենց առաջնահերթ կարիքները, մինչև վերջիններս, իրավիճակից դուրս գալով, կկարողանան պլանավորել իրենց հետագա քայլերը։ Տրամադրվող աջակցության շնորհիվ հնարավոր կլինի թեթևացնել ինչպես նաև այն հյուրընկալ ընտանիքների ծախսերը, ովքեր հակամարտության առաջին օրվանից աջակցում են տեղահանված անձանց։

Հաշվի առնելով Կորոնավիրուսային հիվանդության ռիսկերը՝ «Հայկական Կարիտասը» կնվազեցնի հաղորդակցումը ծրագրի շահառուների հետ՝ համատեղելով գրանցման և փաթեթների բաշխման գործընթացը։

Որպես «Միջազգային Կարիտասի» անդամ կազմակերպություն՝ «Հայկական Կարիտասը» խստորեն պահպանում է Միջազգային Կարիտասի «Վարվեցողության կանոնները», «Էթիկայի կանոնները» և «Երեխաների և խոցելի չափահաս անձանց պաշտպանության և անվտանգության ապահովման քաղաքականությունը»։ «Հայկական Կարիտասը» կապահովի նաև կորոնավիրուսային հիվանդության անվտանգության կանոնների և պաշտպանության բոլոր նորմերի պահպանումը ծրագրի իրականացման ընթացքում։

Գործընկերներ: Միջազգային Կարիտաս (Ֆինանսական ներդրում կատարել են՝ Կարիտաս Ավստրիան, Կարիտաս Գերմանիան, Կարիտաս Իսպանիան, Քորդեիդը, Կարիտաս Դանիան, Կարիտաս Լեհաստանը, Կարիտաս Ճապոնիան, Կարիտաս Չեխիան, ինչպես նաև «Կաթոլիկ օգնության ծառայություններ»՝ որպես ծրագրի իրականացմանն աջակցող գործընկեր)

Պահանջվող բյուջե: €249,507

2020թ․ նոյեմբերի 27-ի դրությամբ ֆինանսավորումը համալրված է՝ 165,000 եվրոյով։