Ծրագրի տևողությունը` Հոկտեմբեր 1, 2020 -մայիս 15, 2021

Ծրագրի իրականացման վայրը` Շիրակի մարզ` գ. Թորոսգյուղ

Շահառուներ` Լեռնային Ղարաբաղի հակամարտության հետևանքով տեղահանված 30 անձ

Ծրագրի նպատակը` Լեռնային Ղարաբաղի հակամարտությունից տուժած և տեղահանված բնակչությունը և ընտանիքները բավարարում են իրենց հիմնական կարիքները:

Ծրագրի նկարագրություն՝ Ծրագրի միջոցով տեղահանված բնակչությունը ստանում է հումանիտար օգնություն իրենց փաստացի կարիքների հիման վրա: Ծրագիրը տեղահանված անձանց տրամադրում է կեցություն, սնունդ, հիգիենիկ և տնտեսական պարագաներ, դեղորայք և այլ առաջնային անհրաժետության իրեր: Միաժամանակ կացարանում մնում են 30 անձ:

Գործընկեր` Ծրագիրը ֆինանսավորվում է Œuvre d’Orient կազմակերպության կողմից:

Բյուջեն` € 62,590

Ծրագրի պատասխանատու` Սիրանուշ Մինասյան