Ծրագրի անվանումը Հայաստանում Ոչ առևտրային սոցիալական բնակարանային ապահովման (NPSH) պիլոտային ծրագիր

Պաշտոնի անվանում Տեխնիկական փորձագետ և կառուցապատման համակարգող

Հաշվետու Է «Միգրացիա, ինտեգրում և արագ արձագանքում» ոլորտային ծրագրերի ռազմավարական պատասխանատուին

Բաժին Ծրագրային թիմ

Տեղակայում Երևան, Հայաստան` հաճախակի ճամփորդություններով դեպի Արտաշատ

Տևողություն Հնարավորինս շտապ՝ սկզբնական վեց ամիս ժամկետով, հնարավոր երկարաձգմամբ մինչև 2027 թվականի ապրիլի 30-ը

Վերահսկող պարտականություններ Չկա

Դիմումների ներկայացման վերջնաժամկետը 10․11․2025թ․` 23։00

Պայմանագրի տեսակը Ծառայության պայմանագիր

Դիմումների համար նախատեսված էլեկտրոնային հասցեներ l.stepanyan@caritas.am; Taylor.Zerby@crs.org; info@caritas.am

 

ՀԱՅԿԱԿԱՆ ԿԱՐԻՏԱՍԻ ՄԱՍԻՆ

«Հայկական Կարիտաս» բարեսիրական ՀԿ-ն հիմնադրվել է 1995 թվականին։ Այն կենտրոնացնում է իր ջանքերը առավել խոցելի սոցիալական խմբերի պաշտպանության, խնամքի և ներառման, առաջնային առողջության պահպանման, համայնքահեն զարգացման ծրագրերի, արագ արձագանքման, տեղահանված անձանց և ՀՀ վերադարձող միգրանտների կայուն ինտեգրման միջոցառումների, մարդասիրական ու զարգացման գործողությունների իրականացման շուրջ: Հայկական Կարիտասն անմիջական աջակցություն է ցուցաբերում հազարավոր մարդկանց Հայաստանի 5 մարզում՝ Շիրակ, Լոռի, Գեղարքունիք, Արարատ, Սյունիք, և Երևանում:

Հայկական Կարիտասի առաքելությունն է՝ «Սիրով ու սրտացավությամբ ծառայել տարբեր խոցելի խմբերի` հարգելով յուրաքանչյուրի արժանապատվությունը»։ Կազմակերպության տեսլականն է՝ լինել հզոր և կարևոր դերակատար Հայաստանի Հանրապետությունում՝ սոցիալական արդարության և սոցիալական պաշտպանության հարցում:

Հայկական Կարիտասը 2022-2026 թվականների համար որդեգրել է 4 հիմնական ռազմավարական ուղղություն՝ սոցիալական պաշտպանություն, միգրացիա և ինտեգրում, համայնքների համաչափ զարգացում, դիմակայունություն ճգնաժամային իրավիճակներում։

Սոցիալական պաշտպանության ռազմավարական ուղղության նպատակներից մեկն է ՀՀ-ում գործող սոցիալական կարիքների բավարարման մեխանիզմների բարելավումը և սոցիալապես խոցելի անձանց և կյանքի դժվարին իրավիճակում հայտնված երեխաների և նրանց ընտանիքների համար համայնքային կյանքին ինտեգրվելու ու ակտիվ կենսակերպ վարելու հնարավորությունների ընձեռնումը։

 

Ծրագրի նկարագրություն

2023 թվականի Լեռնային Ղարաբաղի բռնի տեղահանման հետևանքով ավելի քան 115,000 անձ ժամանել է Հայաստան։ Բռնի տեղահանումն էլ ավելի է խորացրել երկրում արդեն իսկ գոյություն ունեցող բարդ բնակարանային խնդիրը, որին բախվում են ավելի քան 36,000 այլ փախստականներ, ապաստան հայցողներ, ինչպես նաև մոտ 230,000 տեղացիներ։

Որպես արձագանք ստեղծված իրավիճակին Հայկական Կարիտասը՝ «Կաթոլիկ օգնության ծառայությունների» (CRS), ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության (ԱՍՀՆ) և «Առաքելություն Հայաստան» ՀԿ-ի հետ համատեղ՝ իրականացնում է Հայաստանում «Ոչ առևտրային սոցիալական բնակարանային ապահովման» (NPSH) պիլոտային ծրագիրը։

Ծրագրի նպատակն է փորձարկել սոցիալական բնակարանային ապահովման (NPSH) մոդելը, որը հիմնված է Արևմտյան Եվրոպայում կիրառվող հաջողված համակարգերի, մասնավորապես՝ Վիեննայի մոդելի վրա։ Այս մոդելը տարիներ առաջ ադապտացվել և կիրառվել է Բոսնիա և Հերցեգովինայում՝ CRS-ի նախաձեռնությամբ և աջակցությամբ, որպես կայուն բնակարանային ապահովման լուծում ավելի քան 3,000 տեղահանված ընտանիքի համար։

Հայկական Կարիտասը և գործընկերները կմշակեն անհրաժեշտ իրավական հիմքերը, տեխնիկական ստանդարտները, ինչպես նաև կառավարման և պահպանման մեխանիզմները՝ Հայաստանում NPSH մոդելի ներդրման համար։ Նախատեսվում է Արտաշատ քաղաքում վերակառուցել պետությանը պատկանող չօգտագործվող շենքը (նախնական՝ 2026 թ. փետրվարից մինչև 2026 թ. դեկտեմբեր) և այն վերապրոֆիլավորել սոցիալական բնակարանաշինության պիլոտային օբյեկտի։

Հայկական Կարիտասը պատասխանատու է շենքի վերակառուցման աշխատանքների գնումների իրականացման և կառավարման, ինչպես նաև NPSH-ի վարձակալների սոցիալ-տնտեսական ինտեգրման համար։

 

Աշխատանքի ամփոփ նկարագրություն

Ինժեները՝ Հայկական Կարիտասի «Միգրացիա, ինտեգրում և արագ արձագանքում» ոլորտային ծրագրերի ռազմավարական պատասխանատուի վերահսկողության ներքո և CRS-ի կողմից ծրագրի ղեկավարի, CRS-ի Բալկանների/Եվրոպայի ներկայացուցչության տեխնիկական խորհրդատուի հետ սերտ համագործակցությամբ՝ պատասխանատու էվերակառուցման պիլոտային ծրագրի իրականացման համար, որի նպատակն է ապահովել երկարաժամկետ մատչելի բնակարաններ խոցելի անձանց համար։

Նա նաև կվերահսկի շինարարական պայմանագրերը, կվերահսկի շինարարական աշխատանքների ընթացքը և ծախսերի հսկողությունը։

Պաշտոնը ենթադրում է հաճախակի աշխատանքային ուղևորություններ Հայաստանի տարածքում՝ հատկապես Երևան և Արտաշատ համայնքների միջև։

 

Հիմնական պարտականությունները

  • Վերահսկել Արտաշատ քաղաքում գտնվող հանրային շենքի վերակառուցման շինարարական աշխատանքների տեխնիկական փաստաթղթերի, մրցույթի և պայմանագրային փաստաթղթերի պատրաստման գործընթացը, կապալառուների ընտրությունը և մրցույթների իրականացումը, ինչպես նաև անհրաժեշտության դեպքում պատրաստել շենքերի նախագծեր և գնահատումներ:
  • Վերահսկել և մասնակցել շինհրապարակում իրականացվող աշխատանքների պարբերական մոնիթորինգին՝ հաշվի առնելով աշխատանքների ծավալը, շինարարական ստանդարտները, հաստատված նախագծային լուծումները և շինարարական պայմանագրով սահմանված ծրագրային ժամանակացույցը։
  • Ապահովել, որ բոլոր աշխատանքները իրականացվեն իրավական և տեխնիկական օրենսդրության պահանջներին համապատասխան՝ պետական մարմինների հետ համագործակցությամբ և համապատասխան իրավական փաստաթղթերի հիման վրա։
  • Վերահսկել և մասնակցել կապալառուների կողմից ներկայացված գնահատումների ստուգմանը և պայմանագրով սահմանված պարբերական փաստաթղթերի պատրաստմանը։
  • Կառավարել և իրականացնել շինարարության հետ կապված բոլոր գործողությունները նախագծի ամբողջ ընթացքում՝ ըստ ֆազաների․ սկիզբ, իրականացում, ավարտ, ապահովելով արդյունավետ և որակյալ իրականացում՝ համաձայն Հայկական Կարիտասի/CRS-ի ծրագրային որակի սկզբունքների, ստանդարտների և լավագույն փորձի։
  • Համաձայն ծրագրային պայմանագրերի պահանջներին՝ աջակցել աշխատուժի համակարգմանը, նյութերի և սարքավորումների մատակարարման և առաքման գործընթացներին։
  • Մասնակցել վերակառուցման ծրագրային փաստաթղթերի մշակմանը, որոնք կսահմանեն իրականացման ընթացակարգերը։
  • Աշխատել համապատասխան նախարարությունների և գերատեսչությունների ներկայացուցիչների հետ՝ վերակառուցման աշխատանքների պատշաճ և անխափան իրականացումն ապահովելու համար:
  • Համագործակցել համապատասխան կոմունալ ծառայությունների ընկերությունների հետ՝ ապահովելու շենքի ժամանակին միացումը ցանցերին և նրանց պահանջների կատարարումը։
  • Կառավարել և վերահսկել ֆինանսական և նյութական ռեսուրսները՝ ծրագրի կարիքներին համապատասխան, ապահովելով դրանց արդյունավետ օգտագործումը։
  • Ըստ պահանջի աջակցել Հայկական Կարիտասի ֆինանսական պատասխանատուին՝ եռամսյակային ֆինանսական հաշվետվությունների և կիսամյակային պատմողական հաշվետվությունների պատրաստման գործում՝ համաձայն դոնորի հետ կնքված պայմանագրերի և համաձայնագրերի։
  • Անհրաժեշտության դեպքում կապ պահպանել CRS-ի ծրագրի ղեկավարի հետ որակի և զարգացման վերաբերյալ, տեխնիկական խորհրդատուի հետ՝ Սոցիալական բնակարանաշինության օրենսդրության և ինժեներական հարցերի, ինչպես տեխնիկական, այնպես էլ ծրագրային գործողությունների և օպերացիոն հարցերի շուրջ, և պարբերաբար մասնակցել Հայաստանում գործող ոչ առևտրային սոցիալական բնակարանային ապահովման աշխատանքային խմբի և համապատասխան աշխատանքային թիմերի հանդիպումներին։
  • CRS-ի ծրագրի ղեկավարի վերահսկողությամբ ներկայացնել CRS-ի նախագիծը տեղական ինքնակառավարման մարմիններին, ազգային գործընկերներին և այլ շահագրգիռ կողմերին։
  • Կապ հաստատել շահառուների, տեղական համայնքների ներկայացուցիչների, ինչպես նաև իշխանությունների հետ և անհրաժեշտության դեպքում մասնակցել համայնքային և այլ հանդիպումներին:
  • Կիսել ծրագրային գաղափարները և համապատասխան տեղեկությունները Հայկական Կարիտասի և CRS-ի ծրագրերի ղեկավարների հետ՝ նոր ծրագրային առաջարկների ուսումնասիրության և մշակման նպատակով։
  • Անհրաժեշտության դեպքում ապահովել թարգմանության և բանավոր մեկնաբանության ծառայություններ։

 

Հիմնական որակավորումներ

  • Բարձրագույն կրթություն (քաղաքացիական շինարարություն, կառուցվածքային ինժեներիա, ճարտարապետություն կամ այլ համապատասխան տեխնիկական մասնագիտություն)։
  • Միջազգային դոնորների կողմից ֆինանսավորվող ապաստարանների և ենթակառուցվածքային ծրագրերի իրականացման փորձը ցանկալի է (CRS-ը կնախընտրի ավելի երկար փորձ ունեցողներին)։
  • Հասարակական ոլորտում աշխատանքային փորձը ցանկալի է։
  • Ծրագրի շահառուների, մատակարարների և գործընկերների հետ արդյունավետ կապ հաստատելու կարողություն։
  • Անգլերենի լավ իմացություն։
  • Թվային գրագիտություն, ներառյալ լավ տիրապետում MS Office փաթեթին (Excel, Word, PowerPoint, Outlook, Teams)։ Տվյալների բազայի կառավարման համակարգերի (օր.՝ MS Access) և շենքերի տեղեկատվական մոդելավորման (BIM) համակարգչային նախագծման ծրագրերի (օր.՝ Graphisoft Archicad, Autodesk, Twinmotion) իմացությունը խիստ ցանկալի է։
  • Վարորդական իրավունք. B կարգը պարտադիր է։

 

Պահանջվող լեզուներ

  • Հայերեն (առնվազն C1 մակարդակ)
  • Անգլերեն (առնվազն B1 մակարդակ՝ տեխնիկական բառապաշարի լավ իմացությամբ)

 

Ճամփորդություն

  • Հաճախակի ճամփորդելու պատրաստակամություն (զբացվածության մինչև 50%)
  • Երևան-Արտաշատ կանոնավոր ճամփորդություն

 

Գիտելիքներ, հմտություններ և կարողություններ 

  • Լավ պլանավորման և համակարգման հմտություններ, մրցակցող առաջնահերթությունները արդյունավետորեն առաջնահերթություն տալու կարողություն։
  • Լավ վերլուծական հմտություններ՝ անկախ դատողության և որոշումներ կայացնելու ունակությամբ։
  • Նախաձեռնող, արդյունքների վրա հիմնված և ծառայություններ մատուցող՝ կենտրոնանալով հաճախորդների կարիքների բավարարման վրա։
  • Նախաձեռնություն ցուցաբերելու և սովորելու պատրաստակամություն
    Էթիկական վարքագիծ՝ մասնագիտական ​​և կազմակերպչական էթիկայի ընդունված կանոններին համապատասխան։
  • Լավ բանակցելու, հաղորդակցվելու և հարաբերությունների կառավարման հմտություններ։
  • Willingness to take initiative and learn

 

Նախընտրելի որակավորումներ

  • Մասնագիտական ​​հավաստագրի առկայությունը կդիտարկվի որպես առավելություն։

Հիմնական աշխատանքային հարաբերություններ (Հայկական Կարիտասի ներսում) 

  • Ծրագրերի և ինստիտուցիոնալ զարգացման պատասխանատու
  • «Միգրացիա, ինտեգրում և արագ արձագանքում» ոլորտային ծրագրերի ռազմավարական պատասխանատու
  • Գնումների պատասխանատու
  • Ֆինանսական պատասխանատու

 

Արտաքին

  • CRS ծրագրի ղեկավար
  • CRS տեխնիկական խորհրդատու – շինարարության և սոցիալական բնակարանաշինության օրենսդրության գծով
  • ՀՀ ԱՍՀՆ – ինժեներ-կոորդինատոր
  • Քաղաքաշինության կոմիտե (ՔՇԿ/UDC) – ինժեներ-կոորդինատոր
  • Արտաշատի համայնքապետարանի ներկայացուցիչներ
  • Ոչ առևտրային սոցիալական բնակարանային աշխատանքային խմբի անդամներ

 

Դիմումների ներկայացման ընթացակարգը

«Հայկական Կարիտաս» բարեսիրական հասարակական կազմակերպությունը հրավիրում է հետաքրքրված և որակավորված անձանց` ներկայացնելու դիմումներ մինչև 10.11.2025թ․, ժամը 23։00 հետևյալ էլ․ հասցեներին՝ l.stepanyan@caritas.am; Taylor.Zerby@crs.org; info@caritas.am։

Դիմումները պետք է ներառեն ստորև նշված փաստաթղթերը՝

  • դիմողի ինքնակենսագրականը (CV), դիպլոմները, որակավորման վկայականները․
  • մոտիվացիոն նամակ․
  • Ֆինանսական առաջարկը ամսական կտրվածքով՝ ըստ պահանջվող ծառայությունների։

 

Հայկական Կարիտասը տեղեկացնում է, որ ընտրության առաջին՝ փաստաթղթային փուլն անցած թեկնածուները կհրավիրվեն հարցազրույցի։