Վայրը՝ ք. Վանաձոր

Տևողությունը՝ 1 տարի՝ երկարացման հնարավորությամբ (նախնական փորձաշրջանով)

Զբաղվածությունը՝ օրական 4 ժամ

Դիմելու վերջնաժամկետը՝ հունիսի 15, 2024թ․

Ծրագրի անվանումը՝ «Տնային խնամք միայնակ տարեցներին»

 

Աշխատանքային պարտականություններ

  • Մատուցել վարորդական ծառայություններ կազմակերպության մեքենայով;
  • Պահպանել երթևեկության և անվտանգության բոլոր կանոնները;
  • Ապահովել ծրագրի անձնակազմի, նյութերի և սարքավորումների ժամանակին և անվտանգ տեղափոխումը;
  • Ապահովել մեքենայի սարքին լինելը, լիցքավորել մեքենան և ապահովել ծագած խնդիրների լուծումը;
  • Պահպանել մեքենան պատշաճ կերպով և շահագործել մեքենայի շահագործման տեխնիկական պահանջներին և կանոններին համապատասխան;
  • Օժանդակել ծրագրի համակարգողին գնումների կատարման, տեղափոխման և գրասենյակի հետ կապված տնտեսական աշխատանքներում;
  • Աջակցել ծրագրի ղեկավարին և աշխատակազմին ծրագրային այլ գործողությունների իրականացման մեջ;
  • Մասնակցել կազմակերպության կողմից անցկացվող ժողովներին և դասընթացներին։

 

Հիմնական պահանջներ.

  • B կարգի վավեր վարորդական իրավունք;
  • Առնվազն երկու տարվա աշխատանքային փորձ;
  • Թիմի անդամների և շահառուների հետ արդյունավետ և պրոֆեսիոնալ հաղորդակցվելու կարողություն;
  • Ճկունություն՝ հարմարվելու փոփոխվող ժամանակացույցին;
  • Նախկին փորձը նմանատիպ պաշտոնում կդիտվի առավելություն։

 

«Հայկական Կարիտաս»-ի Ապահով հավաքագրման և ընտրության քաղաքականության համաձայն  ընտրված թեկնածուն պարտավորվում է ներկայացնել «Չդատվածության մասին» տեղեկանք ոստիկանության բաժանմունքից, ինչպես նաև երեք երաշխավոր անձանց կոնտակտային տվյալներ՝ նշելով կապը տվյալ անձանց հետ: Բացառապես բոլոր աշխատակիցները պարտավորվում են հետևել «Հայկական Կարիտաս»-ի Վարվեցողության կանոններին, որին կարող եք ծանոթանալ այստեղ:

 

Դիմելու գործընթաց

Աշխատանքի համար կարող են դիմել ինքնակենսագրություն ուղարկելով  hr@caritas.am և h.gasparyan@caritas.am էլ․ հասցեներին մինչև 2024թ հունիսի 15-ը՝ վերնագրում նշելով՝ «Տնային խնամք ծրագրի վարորդ»։

Միայն ընտրության առաջին փուլն անցած թեկնածուները կհրավիրվեն հարցազրույցի:

 

Կազմակերպության մասին

«Հայկական Կարիտաս» ԲՀԿ-ն հիմնվել է 1995 թ.-ին Հայ Կաթողիկե Եկեղեցու կողմից՝ Կաթոլիկ օգնության ծառայության լայնածավալ աջակցությամբ:

«Հայկական Կարիտաս»-ը ծրագրեր է իրականացնում է 4 ռազմավարական ուղղությամբ՝ սոցիալական պաշտպանություն, համայնքի համաչափ զարգացում, միգրացիա և ինտեգրում, դիմակայունություն արտակարգ իրավիճակների նկատմամբ։

«Տնային խնամք» ծրագրի նպատակն է՝ նպաստել կյանքի դժվարին իրավիճակում հայտնված տարեց և/կամ 18 տարին լրացած հաշմանդամություն ունեցող անձանց կյանքի որակի բարելավմանը` կայուն տնային խնամքի ծառայությունների տրամադրման միջոցով։