1471211 585876811483823 1503116006 n «Բարություն արեք, քանի դուք կաք», Դենի Դիդրոյի այս գաղափարով են առաջնորդվել Հայկական Կարիտաս ԲՀԿն և Վանաձորի «Խաչվող ուղիներ» ՍՀԿն «Բարին արա» ակցիան կազմակերպելիս: Ակցիայի նպատակն էր մեկ ամսվա ընթացքում համախմբել բոլոր վանաձորցիներին բարության գաղափարի շուրջ և քաղաքում կազմակերպել բարեգործական նախաձեռնություններ: Ակցիան ամենամյա է և արդեն կազմակերպվում է 6-րդ անգամ:

1471211 585876811483823 1503116006 n«Բարություն արեք, քանի դուք կաք», Դենի Դիդրոյի այս գաղափարով են առաջնորդվել Հայկական Կարիտաս ԲՀԿն և Վանաձորի «Խաչվող ուղիներ» ՍՀԿն «Բարին արա» ակցիան կազմակերպելիս: Ակցիայի նպատակն էր մեկ ամսվա ընթացքում համախմբել բոլոր վանաձորցիներին բարության գաղափարի շուրջ և քաղաքում կազմակերպել բարեգործական նախաձեռնություններ: Ակցիան ամենամյա է և արդեն կազմակերպվում է 6-րդ անգամ:

2013թ.-ի նոյեմբերի 1ից 30ի ակցիայի շրջանակներում կազմակերպվել է 245 բարեգործական միջոցառում՝ նախորդ տարվա 213 –ի փոխարեն: Ուրախալի է, որ յուրաքանչյուր տարի ավելանում է մասնակիցների և կազմակերպվող նախաձեռնությունների թիվը: 2013թ.ի ակցիային մասնակցել են 23 դպրոց, 1 ատամնաբուժական կենտրոն, 1 բանկային մասնաճյուղ, 2 մշակութային կենտրոն, 4 նախակրթարան, 1 քոլեջ, 1 փակ բաժնետիրական ընկերություն, Լոռու մարզի 1 գյուղական համայնք, 2 հասարակական կազմակերպություն, 3 ԶԼՄ, 11 անհատներ, որոնց թվում էին ԱԺ պատգամավոր Էդմոն Մարուքյանը, Վանաձորի ավագանու անդամ Արմեն Մատինյանը, դպրոցի, մանկապարտեզի տնօրեններ, անհատ ձեռներեցներ, նոտար, լրագրող և այլն:

«Բարին արա» կամավորական շարժումը իր մեջ ներառում էր տարբեր բարեգործական միջոցառումներ, որոնք կատարվել են տարբեր ոլորտներում: Մասնակիցները նվիրել են իրենց բարությունը ծերերին, մանուկներին, սոցիալապես անապահով ընտանիքներին` համապատասխանաբար այցելելով տարեցների բնակարաններ` իրենց հետ տանելով սնունդ, դեղորայք, հիգիենիկ պարագաներ, ինչպես նաև աջակցել են կենցաղային հարցերում:

«Մանուկների բարեկամները» ակցիայի շրջանակներում մասնակիցների կողմից կատարվել են այցելություններ մանկապարտեզներ` իրենց հետ նվերների տեսքով տանելով խաղալիքներ, գրենական պիտույքներ, ինչպես նաև ամանորյա տոնական ներկայացման տոմսեր, որոնք հատկացրել էին «Էվրիկա» մաթեմատիկայի և բնագիտական առարկաների խորացմած ուսուցման հատուկ դպրոցի երեխաները, «ՎԱՆՄԵԴ» բժշկա-ստոմոտոլոգիական կենտրոնը, Հ. Աբելյանի անվ. Դրամատիկական թատրոնը, թիվ 4, 25 դպրոցի երեխաները:

«Պատանի բնապահպաններ», «Բարի հայրենասերներ», «Բարի գրքասերներ», «Բարի արվեստագետներ» և «Օժանդակություն սոցիալապես անապահովներին» ակցիաների շրջանակներում նույնպես դրսևորվել է ջերմ ակտիվություն, և, որ ամենակարևորն է, յուրաքանչյուր ոլորտներում առաքելությունը կատարված էր` բարությունը հասցված էր մարդկանց սրտերին:

Դեկտեմբերի 5-ին, Կամավորների միջազգային օրը, Վանաձորի Շ. Ազնավուրի մշակույթի պալատում կայացավ «Բարին արա» ակցիայի մրցանակաբաշխությունը, որի ժամանակ խրախուսվեցին բոլոր մասնակիցները: Անվանակարգերը որոշել է անկախ հանձնաժողովը՝ նախապես ծանոթանալով կազմակերպված բոլոր միջոցառումներին: Նախ Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանի կողմից շնորհակալագրերի արժանացան Լոռու մարզի Դեբետ համայնքի Համայնքային Ակտիվ Խումբը և Տաշիրի «Փոքրիկ իշխան» կենտրոնը: Շնորհակալագրերը հանձնեց Լոռու փոխմարզպետ Տիգրան Բադոյանը:

Հատուկ շնորհակալագրերի արժանացան Լոռու մարզի Գուգարք համայնքի վերջերս հրդեհի հետևանքով բնակարաններ կորցրած ընտանիքներին օժանդակություն ցուցաբերած կառույցները: Սահմանված էին 17 անվանակարգեր, որին արժանացան 19 կառույցներ: Թվով 2 անվանակարգ կիսեցին հավասարապես 2 կառույցներ:

  1. Ամենաակտիվ- թիվ 25 դպրոց
  2. Բարի արվեստասերներ- թիվ 25 դպրոց
  3. Բարի բաց դաս- թիվ 18 դպրոց
  4. Բարի գրքասերներ- թիվ 4 դպրոց
  5. Բարի ընկերներ- թիվ 30 դպրոց
  6. Բարի հայրենասեր- թիվ 19 դպրոց
  7. Բարի մանկապարտեզ- թիվ 34 նախակրթարան
  8. Բարին գեղարվեստում- թիվ 6 դպրոց
  9. Բարության կամուրջներ- թիվ 22 դպրոց, թիվ 2 նախակրթարան
  10. Բարություն զինվորին- թիվ 20 դպրոց
  11. Բարություն տարեցներին- թիվ 16 դպրոց
  12. Մանուկների բարեկամ- թիվ 12 դպրոց
  13. Յուրօրինակ- թիվ 23 դպրոց, թիվ 17 ավագ դպրոց
  14. Նախաձեռնող աշակերտական խորհուրդ- թիվ 17 ավագ դպրոց
  15. Նախաձեռնող ծնողական խորհուրդ- թիվ 2 դպրոց
  16. Պատանի բնապահպաններ- թիվ 28 դպրոց

Ակցիայի գլխավոր «Ամենաբարի նախաձեռնողականություն» անվանակարգին արժանացավ Վանաձորի թիվ 20 դպրոցը:

Նշենք, որ 2012թ-ին ակցիայի գլխավոր մրցանակին արժանացել էր Վանաձորի թիվ 10 ավագ դպրոցը: 2013թ.-ին գլխավոր մրցանակին արժանացած թիվ 20 դպրոցին փոխանցվեց «Բարին արա» փոխանցիկ գավաթը: Շուրջ 1 տարի գավաթը կմնա 20 դպրոցում, այնուհետև կհասնի 2014թ-ի գլխավոր մրցանակակրին:

 

Երբ մենք տածում ենք սեր և բարություն այլոց նկատմամբ, նրանք միայն կզգան սեր և հոգատարություն իրենց նկատմամբ, սակայն դա նաև տալիս է մեզ ներքին երջանկություն և խաղաղություն:

                                                                                                                                            14րդ Դալայ Լամա (1935)