Հայկական Կարմիր խաչի ընկերության կողմից իրականացվող «Հայաստանի Հանրապետությունում առաջին արձագանքման կամավորական ծառայության ինստիտուցիոնալիզացում (VolFiRe)» ծրագրի շրջանակներում, որի «Հաշմանդամություն ունեցող անձանց ներառման և գենդերային վերլուծություն» բաղադրիչն իրականացնում է Հայկական Կարիտասը, հուլիսի 13-ին տեղի ունեցավ «Հաշմանդամություն ունեցող անձանց ներառման և գենդերային վերլուծության» արդյունքների ներկայացում:
Վերլուծության նպատակն է ստեղծել տեղեկատվական դաշտ՝ աջակցելու ծրագրի իրականացմանը՝ շեշտադրելով գենդերի և հաշմանդամության վերաբերյալ այնպիսի ասպեկտներ, ինչպիսիք են ներառականությունը և հավասարությունը: Միջոցառումը կազմակերպել էր Հայկական Կարիտասը։
Հանդիպմանը ներկա էին ՀՀ Ներքին գործերի նախարարության ՆԳՆ փրկարար ծառայության աշխատակիցներ, ինչպես նաև ներկայացուցիչներ հաշմանդամություն ունեցող անձանց և կանանց իրավունքների պաշտպանությամբ զբաղվող ՀԿ-ներից: Հանդիպման ավարտին ներկաներն ուղղեցին իրենց հետաքրքրող հարցերը և ներկայացրեցին իրենց առաջարկությունները։
Վերլուծությունն իրականացվել էր «Սիվիտտա» Հայաստան ՓԲԸ-ի և «Ունիսոն» ՀԿ-ի կոնսորցիումի կողմից։
«Հայաստանի Հանրապետությունում առաջին արձագանքման կամավորական ծառայության ինստիտուցիոնալիզացում (VolFiRe) ծրագրի նպատակն է Հայաստանում ստեղծել քաղաքացիական պաշտպանության կամավորության համապարփակ մոդել: Հայկական Կարիտասը պատասխանատու է խթանել գենդերային հավասարությունը և հաշմանդամության ունեցող անձանց ներառումը կամավոր հրշեջ-փրկարարական խմբերում։
Ծրագիրը ֆինանսավորվում է Ավստրիական զարգացման համագործակցություն կողմից և համաֆինանսավորվում է Ավստրիական Կարմիր խաչի և Կարիտաս Ավստրիայի (Ինսբրուկ) կողմից: