Ծրագրի տեւողությունը` 01․05․2021 – 31.08․2024

Թիրախ մարզ` Երևան, ՀՀ մարզեր

Անմիջական շահառուներ`

  • Արցախից տեղահանված ընտանիքներ, որոնք ժամանակավոր կամ մշտական բնակության նպատակով հաստատվել են ՀՀ տարածքում
  • Արցախի 44-օրյա պատերազմի հետևանքով տուժած տեղացի  ընտանիքներ

Շահառուների թիվը` 1151 ընտանիք / 4605 անձ

 

Ծրագրի ընդհանուր նպատակը`

Նպաստել Հաայաստանում և Վրաստանում Կայուն զարգացման նպատակների (ԿԶՆ) վրա Covid-19-ի համավարակի ազդեցությունը մեղմելուն։

Ծրագրի խնդիրը`

Հայաստանում և Վրաստանում Covid-19-ից տուժած կանանց, աղջիկների, տղամարդկանց և տղաների, ինչպես նաև 2020 թվականի սեպտեմբերի 27-ից զինված հակամարտության սրումից հետո Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտուց տեղահանվածների և Հայաստանում ընդունող բնակչության դիմակայունության բարձրացում:

Ակնկալվող արդյունքներ`

  • Հումանիտար օգնություն․ դեպքի վարում, բնակկարանի վարձի փոխհատուցում
  • Սոցիալ-հգեբանական աջակցություն․ հետտրավմատիկ սոցիալ-հոգեբանական աջակցություն պատերազմից տուժած տեղացի և տեղահանված ընտանիքներին։ Վերականգնողական ծառայություններ զինվորներին։
  • Աշխատաշուկայում ինտեգրման ծառայության ամբողջական շղթա՝ ներառյալ մասնագիտական և փափուկ հմտոթյունների դասընթացներ, գործիքների տրամադրում, աջակցություն աշխատանքի տեղավորման հարցում։
  • Բիզնեսի աջակցման ամբողջական շղթա՝ ներառյալ դասընթացներ, հմտությւնների բարելավում, հասանելիություն աշխատաշուկայում։

Հիմնական գործողություններ `

  • Հումանիտար օգնություն
  • Սոցիալ-հգեբանական աջակցություն
  • Եկամտաբերության խթանում

 

Ծրագրի դոնորներ` Ավստրիական զարգացման գործակալություն, Ավստրիական Կարմիր խաչ

Ծրագրի գործընկերներ Հայաստանում` Կարիտաս Ավստրիա, Հայկական Կարմիր խաչի ընկերություն

Ծրագրի բյուջե` Կոնսորցիումի ընդհանուր բյուջե՝ 2.1 մլն եվրո

Հայկական Կարիտասի բյուջե՝ 586.201 Եվրո

Ծրագրի ղեկավար`  Լուսինե Ստեփանյան