Ռուսաստանի, Հայաստանի, Ղրղզստանի և Ուզբեկստանի միջև աշխատանքային միգրացիայի հարցերով մասնագիտացած հասարակական կազմակերպությունների անդրազգային ցանցի միավորում
Ծրագրի տևողություն: 01.09.2021- 31.08.2024
Շահառուների քանակ: Ծրագրի շահառուներ են հանդիսանում ՀՀ քաղաքացիները, ովքեր աշխատանքի նպատակով գտնվում են ՌԴ-ում և առերեսվում են ինչ-ինչ խնդիրների կապված միգրացիոն ոլորտի հետ:
- Համայնքներում թրեյնինգների մասնակցած և խորհրդատվություն ստացածմիգրանտներ և նրանց ընտանիքի անդամներ 4158
- 49 ՄՍԾ կենտրոնների աշխատակիցների խորհրդատվություն և թրեյնինգներ 36
- 49 ՄՍԾ կենտրոնների աշխատակիցների կողմից միգրանտներին և նրանց ընտանիքի անդամներին տրամադրվող խորհրդատվություն, /այդ թվում նաև հեռախոսային/, թրեյնինգներ 3000
- Մեդիա-արշավների շահառուներ 24024
- Համայնքներում ակտիվիստներ 500
- Սոց. մեդիայի միջոցով միգրանտների նրանց ընտանիքի անդամների տեղեկացվածության բարձրացում, խորհրդատվություն և ուղղորդում 2600
- Հեռախոսային Թեժ գծի և սոցիալական մեդիայի միջոցով մատուցվող խորհրդատվություններ 3000
Թիրախ խմբեր: Պոտենցիալ և աշխատանքային միգրանտներ, նրանց ընտանիքի անդամներ, ՄՍԾ աշխատակիցներ, ՀՀ հասարակություն:
Տեղակայություն: ՌԴ, Հայաստանի ողջ տարածք:
Նպատակը: Նպաստել Ռուսաստանի, Հայաստանի, Ղրղզստանի և Ուզբեկստանի աշխատանքային միգրանտների և նրանց ընտանիքի անդամների իրավունքների պաշտպանությանը՝ կայուն մեխանիզմների մշակման միջոցով:
Խնդիրները:
- Նպաստել պոտենցիալ, աշխատանքային միգրանտների և նրանց ընտանիքի անդամների իրազեկվածության բարձրացմանը և շահերի պաշտպանությանը՝ բնակության և մեկնման երկրներում.
- Ստեղծել սերտ համագործակցություն միգրանտների և նրանց ընտանիքների իրավունքների պաշտպանության և նրանց խնդիրների լուծման ոլորտում քաղաքացիական հասարակության կառույցների, պետական կառույցների, տեղական ինքնակառավարման մարմինների և միջազգային կազմակերպությունների միջև.
- Նպաստել բարելավելու միգրանտների իրավունքների պաշտպանությունը՝ տեղական, ազգային և միջազգային մակարդակներում:
Ֆինանսավորող կազմակերպություն: Կարիտաս Ֆրանսիա
Բյուջե: 238.395 €
Ծրագրի ղեկավար: Դավիթ Մոսոյան