ԱՇԽԱՏԱՆՔԻ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ

«Հայկական Կարիտաս» ԲՀԿ-ն հայտարարում է մրցույթ «Տնային խնամք» ծրագրում բուժքրոջ աշխատանքի համար:

Վայրը՝ ք. Վանաձոր

Տևողությունը՝ 1 տարի

Դրույքաչափը՝ լրիվ դրույք

Ներածություն

«Հայկական Կարիտաս» ԲՀԿ-ն հիմնվել է 1995 թ.-ին Հայ Կաթողիկե Եկեղեցու կողմից՝ Կաթոլիկ օգնության ծառայության լայնածավալ աջակցությամբ:

«Հայկական Կարիտասը», ունենալով բարեգործական ՀԿ-ի կարգավիճակ, կենտրոնացնում է իր ջանքերը առավել խոցելի սոցիալական խմբերի պաշտպանության, խնամքի եւ ներառման, առաջնային առողջության պահպանման, համայնքահեն զարգացման ծրագրերի, հայրենիք վերադարձողների կայուն վերաինտեգրման միջոցառումների, մարդասիրական ու զարգացման գործողությունների իրականցմանը:

«Հայկական Կարիտասը» ծրագրեր է իրականացնում 7 ռազմավարական ուղղությամբ՝ երեխաների սոցիալական պաշտպանություն, հաշմանդամություն ունեցող անձանց սոցիալական ներառում, տարեցների սոցիալական ներառում և խնամք, համայնքային զարգացում, միգրացիա և ինտեգրում, աղետների ռիսկի նվազեցում և արձագանք արտակարգ իրավիճակներին և կազմակերպական զարգացում։

Բուժքրոջ պարտականություններն են՝

  • «Հայկական Կարիտասի» Տնային խնամքի տրամադրման մոդելի ուսումնասիրություն՝ տեսական նյութը սերտելու եւ առաջարկվող վերապատրաստումներին մասնակելու միջոցով:
  • Գործնական հմտությունների ձեռքբերերում/հղկում՝ ծրագրում ներառված շահառուներին ծառայությունների մատուցման միջոցով:
  • Ծերերի տնային խնամք, մասնավորապես՝
  • Բուժօգնություն՝ բժշկի անմիջական ցուցմամբ
  • Ծերերի համար բուժման և պրոֆիլակտիկ միջոցառումների համալիրի ստեղծում և իրականացում
  • Ծերերի առողջության պարբերական մոնիտորինգ
  • Սանիտարահիգիենիկ ընդհանուր վիճակի հսկողություն
  • Աջակցություն անձնական հիգիենայի ապահովման հարցում
  • Հոգեբանական աջակցություն
  • Բարեխիղճ և սրտացավ վերաբերմունք յուրաքանչյուրին

 

Պահանջվող որակավորում և հմտություններ՝

  • Բուժքրոջ միջին մասնագիտական կրթություն,
  • Կարճաժամկետ վերապատրաստումների մասնակցություն՝ տարբեր հարակից ոլորտներում,
  • Հայերեն լեզվի գրագիտություն,
  • Բարեխիղճ վերաբերմունք, կարեկցանքի դրսեւորում և օգնելու պատրաստակամություն,
  • Արագ արձագանքման դրսևորում և գրաֆիկի ճկունություն
  • Անձնական պատասխանատվության բարձր զգացում,

 

«Հայկական Կարիտասի» Ապահով հավաքագրման և ընտրության քաղաքականության համաձայն բոլոր ընտրված թեկնածուները պարտավորվում են ներկայացնել «Չդատվածության մասին» տեղեկանք ոստիկանության բաժանմունքից, ինչպես նաև երեք երաշխավոր անձանց կոնտակտային տվյալներ՝ նշելով կապը տվյալ անձանց հետ: Բացառապես բոլոր աշխատակիցները պարտավորվում են հետևել «Հայկական Կարիտասի» Վարվեցողության կանոններին, որին կարող եք ծանոթանալ հայտարարությանը կից:

 

Դիմելու ընթացակարգ

Աշխատանքի համար կարող են դիմել միայն համապատասխան կրթությամբ մասնագետներ՝ ինքնակենսագրություն և հետաքրքրության նամակ ուղարկելով՝ n.aghasaryan@caritas.am և e.poghosyan@caritas.am  էլ. հասցեներին մինչև 2023թ․-ի հունվարի 16-ը՝ վերնագրում նշելով՝ «Բուժքույր»:

Միայն հայտարարության պահանջներին համապատասխանող թեկնածուները կհրավիրվեն հարցազրույցի: