«Հայկական Կարիտաս» բարեսիրական ՀԿ-ը փնտրում է փորձնակի, ով անտարբեր չէ հաշմանդամություն ունեցող երեխաների խնդիրներին եւ կցանկանա իր ուժերը փորձել՝ դպրոցում ՀՈՒԵ-ի ուղեկցողի դերում։
Վայրը՝ ք. Գյումրի
Տևողությունը՝ 6 ամիս
Զբաղվածությունը՝ Շաբաթական 20 ժամ
Աշխատանքի սկիզբը՝ 01․10.2024թ․
Դիմելու վերջնաժամկետը՝ 17․07․2024թ․
Աշխատանքի նկարագրություն
Դպրոցում իրականացնել կրթության հատուկ պայմանների կարիք ունեցող մեկ կամ երկու երեխայի ուղեկցողի պարտականություններ` աջակցելով երեխայի/երեխաների ներառմանը դպրոցական միջավայրում։
Աշխատանքային պարտականություններ
Պարտականությունների շրջանակը կախված երեխայի կարիքից ներառում է հետևյալ ծառայությունները ՝
- օգնել դպրոցում տեղաշարժվելու հարցում,
- օգնել դպրոցում սնունդ և հեղուկներ ընդունելու հարցում,
- ուղեկցել և օգնել լվացվելու, սանհանգույցից օգտվելու հարցերում,
- օգնել դեղորայք ընդունելու հարցում,
- օգնել մարմնի դիրքը փոխելու և դիրքավորվելու հարցերում,
- օգնել դպրոցի շենքային կառուցվածքում կողմնորոշվելու հարցում,
- օգնել աջակցող սարքեր միջոցներ օգտագործելիս,
- օգնել մասնակցելու դպրոցում անցկացվող միջոցառումներին
- խթանել երեխայի և դասընկերների միջև արդյունավետ հաղորդակցումը,
- սերտորեն համագործակցել երեխայի ծնողների/խնամակալի հետ,
- պահպանել երեխայի տվյալների գաղտնիությունը,
- ներկայացնել ամենամսյա հաշվետվություններ ծրագրի ղեկավարին,
- աջակցել հաստիքի փորձարկման մոնիթորինգային գործընթացին։
Պահանջվող որակավորում՝
Անձնական օգնական կարող է լինել ցանկացած չափահաս անձ, ով ցանկանում է տրամադրել անձնական օգնականի ծառայություն ՀՈԻԵ և պատրաստ է մասնակցել Հայկական Կարիտասի կողմից կազմակերպվող վերապատրաստումներին և թեստավորման արդյունքում ստանալ անձնական օգնականի ծառայություն տրամադրելու իրավունքը հավաստող վկայական։
Պահանջվող հմտություններ՝
- բարդ իրավիճակներում կողմնորոշվելու և որոշումներ կայացնելու կարողություն,
- երեխաների հետ հաղորդակցվելու կարողություն,
- սթրեսակայունություն և համբերատարություն,
- ապրումակցելու կարողություն,
- անձնական պատասխանատվության բարձր զգացում և նախաձեռնողականություն,
- թիմում աշխատելու հմտություններ։
Կազմակերպությունում աշխատելու առավելությունները՝
- Հայկական Կարիտասում աշխատանքային փորձի ձեռքբերման հնարավորություն,
- մասնակցություն վերապատրաստումների,
- մասնագիտական խորհրդատվություն ստանալու հնարավորություն,
- մասնագիտական գիտելիքների գործնական կիրառման հնարավորություն,
- կրթության ոլորտում տեղի ունեցող դրական փոփոխություններում սեփական ներդրումն ունենալու հնարավորություն։
Կազմակերպության մասին
«Հայկական Կարիտաս» ԲՀԿ-ն հիմնվել է 1995 թ.-ին Հայ Կաթողիկե Եկեղեցու կողմից՝ Կաթոլիկ օգնության ծառայության լայնածավալ աջակցությամբ:
«Հայկական Կարիտաս»-ը, ունենալով բարեգործական ՀԿ-ի կարգավիճակ, կենտրոնացնում է իր ջանքերը առավել խոցելի սոցիալական խնբերի պաշտպանության, խնամքի եւ ներառման, առաջնային առողջության պահպանման, համայնքահեն զարգացման ծրագրերի, հայրենիք վերադարձողների կայուն վերաինտեգրման միջոցառումների, մարդասիրական ու զարգացման գործողությունների իրականացմանը:
2019թ․-ից սկսած՝ Հայկական Կարիտասն իրականացնում է «Նպաստել Հայաստանում բոլորի համար ներառական և համապատասխան որակյալ կրթության կայացմանը» ծրագիրը։ Ծրագիրն իրականացվում է Շիրակի մարզի 7 դպրոցներում և 7 մանկապարտեզներում։ Ծրագրի նպատակն է աջակցել ՀՀ կրթական համակարգի բարեփոխումներին՝ ապահովելու համար որակյալ եւ ներառական կրթություն բոլոր սովորողների համար։
Դիմելու գործընթաց՝
Աշխատանքի համար կարող եք դիմել ինքնակենսագրություն և հետաքրքրության նամակ ուղարկելով՝ s.minasyan@caritas.am և a.hamalbashyan@caritas.am էլ. հասցեներին մինչև 2024թ․-ի հուլիսի 17-ը՝ վերնագրում նշելով՝ Երեխայի Ուղեկցող
Հարցերի դեպքում կարող եք զանգահարել (093) 83 23 66 հեռախոսահամարին:
«Հայկական Կարիտաս»-ի Ապահով հավաքագրման և ընտրության քաղաքականության համաձայն բոլոր ընտրված թեկնածուները պարտավորվում են ներկայացնել Չդատվածության մասին տեղեկանք ոստիկանության բաժանմունքից, ինչպես նաև երկու երաշխավոր անձանց կոնտակտային տվյալներ: Բացառապես բոլոր աշխատակիցները պատրավորվում են հետևել «Հայկական Կարիտաս»-ի Վարվեցողության կանոններին, որին կարող եք ծանոթանալ այստեղ։
Ընտրված թեկնածուները աշխատանքի անցնելուց առաջ պարտադիր կանցնեն համապատասխան վերապատրաստում։