Վայրը՝ ք. Վանաձոր
Զբաղվածություն՝ լրիվ դրույք
Տևողություն՝ 1 տարի, երկարաձգման հնարավորությամբ (3 ամիս փորձաշրջան)
Աշխատանքի նպատակը՝ իրականացնել «Սաբինե. աջակցություն դժվարին իրավիճակում հայտնված երեխաներին և ընտանիքներին» ծրագրի խնամող դաստիարակի պարտականությունները Լոռու մարզի Վանաձոր համայնքում:
Դիմելու վերջնաժամկետ՝ 25.01.24, ժ. 17:30
Աշխատանքային պարտականություններ
- կատարել կրթադաստիարակչական աշխատանքներ
- կազմակերպել երեխաների հիգիենիկ խնամքը, սնունդը, դասապատրաստումը, ոչ ֆորմալ կրթությունը, ազատ ժամանցը և հանգիստը, մատուցել կյանքի ուղեկցող ծառայություններ
- կատարել տնայցեր
- մատուցել երեխաների ծնողներին խորհրդատվական ծառայություններ
- լրացնել աշխատանքային փաստաթղթեր
- կազմել հաշվետվություններ և ներկայացնել ավագ խնամող-դաստիարակին
- կատարել տան կենցաղային աշխատանքներ՝ խոհարարական, տան մաքրման, բակ-պարտեզի մաքրման և խնամքի
- համագործակցել այլ շահակիր կառույցների հետ` միասնական սոցիալական ծառայություններ, քաղաքապետարան, մարզպետարան, առողջապահական կառույցներ
- մասնակցել նախատեսված ծրագրային վերապատրաստումներին, դասընթացներին և «Հայկական Կարիտաս» ԲՀԿ-ի տարբեր միջոցառումներին
- ներկայացնել առաջարկներ երեխաների խնամքի կազմակերպման ձևերի կատարելագործման վերաբերյալ։
Պահանջվող որակավորում և հմտություններ
- Բարձրագույն կամ միջին մասնագիտական կրթություն
- Աշխատանքային փորձ
- գրագետ հայերենով գրավոր և բանավոր հաղորդակցվելու կարողություն (անգլերենի իմացությունը կդիտվի առավելություն)
- համակարգչային բազային գիտելիքներ
- սթրեսակայունություն, համբերատարություն, կոնֆլիկտային իրավիճակները հարթելու հմտություն,
- բարդ իրավիճակներում կողմնորոշվելու և որոշումներ կայացնելու կարողություն:
«Հայկական Կարիտաս»-ի Ապահով հավաքագրման և ընտրության քաղաքականության համաձայն բոլոր ընտրված թեկնածուները պարտավորվում են ներկայացնել «Չդատվածության մասին» տեղեկանք ոստիկանության բաժանմունքից, ինչպես նաև երեք երաշխավոր անձանց կոնտակտային տվյալներ՝ նշելով կապը տվյալ անձանց հետ: Բացառապես բոլոր աշխատակիցները պարտավորվում են հետևել «Հայկական Կարիտաս»-ի Վարվեցողության կանոններին, որին կարող եք ծանոթանալ այստեղ:
Դիմելու գործընթաց
Աշխատանքի համար կարող են դիմել միայն համապատասխան կրթությամբ անձինք՝ ինքնակենսագրություն և հետաքրքրության նամակ ուղարկելով t.simonyan@caritas.am, hr@caritas.am էլ. hասցեներին մինչև 25.01.24, ժ. 17:30՝ վերնագրում նշելով «Սաբինե. աջակցություն դժվարին իրավիճակում հայտնված երեխաներին և ընտանիքներին» ծրագրի խնամող–դաստիարակ։
Միայն ընտրության առաջին փուլն անցած թեկնածուները կհրավիրվեն հարցազրույցի: