Ծրագիր Արտաշատում շահույթ չհետապնդող (ոչ առևտրային) սոցիալական բնակարանային ապահովման ծրագիր, ՀՀ
Կապալային աշխատանքներ
Փաթեթ 1. Նախագծանախահաշվային փաստաթղթերի մշակման խորհրդատվական ծառայություն
Փաթեթ 2. Շինարարական աշխատանքների որակի տեխնիկական հսկողության խորհրդատվական ծառայություն
Պատվիրատու կազմակերպություն Հայկական Կարիտաս՝ Կաթոլիկ օգնության ծառայությունների հետ համատեղ
Երկիր Հայաստանի Հանրապետություն
Պայմանագրի տեսակը Վերակառուցման նախագծման և/կամ տեխնիկական հսկողություն
Ծանուցման տեսակը Նախաորակավորման հայտերի ներկայացման հրավեր
Ներկայացման ամսաթիվ 2025թ․ ապրիլի 16
Փակման ամսաթիվ 2025թ․ ապրիլի 30, ժամը 12։00
Ազգային բաց մրցույթի շրջանակներում «Հայկական Կարտիաս» բարեսիրական ՀԿ-ն հայտարարում է Նախաորակավորման հայտերի ներկայացման հրավեր ընկերությունների ընտրության նպատակով, որոնք գնահատման փուլից հետո կհրավիրվեն՝ ներկայացնելու իրենց առաջարկները հետևյալ աշխատանքներից որևէ մեկի կամ երկուսի կատարման համար.
Փաթեթ1. Նախագծանախահաշվային փաստաթղթերի մշակման խորհրդատվական ծառայություն
Փաթեթ2. Շինարարական աշխատանքների որակի տեխնիկական հսկողության խորհրդատվական ծառայություն
ՀՀ Արարատի մարզի Արտաշատ համայնքում գտնվող ոչ առևտրային սոցիալական բնակելի շենքի հետ կապված։
Կապալային աշխատանքներն իրականացվում են «Հայկական Կարիտաս» բարեսիրական ՀԿ-ի կողմից՝ «Կաթոլիկ օգնության ծառայությունների» (CRS) և ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հետ համագործակցությամբ իրականացվող Հայաստանում ոչ առևտրային սոցիալական բնակարանային ապահովման ծրագրի շրջանակներում, որի նպատակն է նպաստել Հայաստանում ավելի մեծ թվով տեղահանված անձանց, փախստականների և տեղացիների համար կայուն և մատչելի բնակարաններում բնակվելու հնարավորությունների ընդլայնմանը՝ որպես արձագանք Լեռնային Ղարաբաղից տեղահանված անձանց և Հայաստանում այլ խոցելի խմբերի երկարաժամկետ բնակարանային կարիքներին:
Նախաորակավորման մրցույթի մանրամասն փաստաթուղթը և կից ձևերը կարող եք գտնել ստորև նշված հղումներում։
https://drive.google.com/drive/folders/1HcBgWk23WK4XQBHjPr6hhBvsTtgBTJfa?usp=sharing