Ծրագրի տեւողությունը 01.10.2024-30.09.2025
Շահառուների թիվը 1820 ընտանիք, 9100 անձ
Վայրը Շիրակ, Լոռի, Սյունիք, Երևան
Նպատակը Նպաստել Լեռնային Ղարաբաղից տեղահանվածների և տեղական համայնքների սոցիալ-տնտեսական ինտեգրմանը և դիմակայունության բարձրացմանը, ապահովելով արժանապատիվ կյանք և կայուն զարգացում:
Նկարագրությունը Ծրագիրը բաղկացած է հետևյալ բաղադրիչներից
1.բնակարանային պայմանների բարելավում, որն իր մեջ ներառում է.
ա/ բնակարանի վարձի փոխհատուցում
բ/ բնակարանի վերանորոգում, կահավորում:
- Հետտրավմատիկ հոգեբանական աջակցություն:
3.տնտեսական ինտեգրում, որն իր մեջ ներառում է.
ա/ կարիերայի կողմնորոշման դասընթացներ, մասնագիտական դասընթացներ, փափուկ հմտության դասընթացներ, ճանապարհածախս, մասնագիտական գործիքների տրամադրում
բ/ կենսապահովման աջակցություն՝ մասնագիտական խորհրդատվություն, գյուղատնտեսական գործիքների և կենդանիների տրամադրում:
- բիզնեսի աջակցության ամբողջական շղթա, որի արդյունքում 25 շահառու կստանան դրամաշնորհ:
Գործընկերները Caritas Internationalis
Բյուջեն 1.032.210 ԵՎՐՈ
Ծրագրի ղեկավար Վերգինե Գասպարյան