Գնային առաջարկ ներկայացնելու հրավեր «Հայկական Կարիտաս» բարեսիրական հասարակական կազմակերպությունը «Ճգնաժամային իրավիճակներում հայտնված կանանց սոցիալ-տնտեսական պայմանների բարելավում» ծրագրի շրջանակներում հրավիրում է ընկերություններին՝ ներկայացնելու գնային առաջարկ, 17 կարի մեքենա ձեռք բերելու նպատակով:

Կարի մեքենաները պետք է համապատասխանեն հետևյալ նկարագրին՝
  1. 12-17 կարատեսակ
  2. Զիգզագի լայնքը- 0-5մմ
  3. Կարի խտությունը- 0-4մմ
  4. Կոճակի օղակը՝ ավտոմատ

 

Կարի մեքենաները պետք է լինեն նոր և կից լինեն համապատասխան փաստաթղթերը /տեխնիկական օգտագործման ուղեցույց, հավաստագիր/:
Ստորագրված, կնիքված գնային առաջարկները պետք է ներկայացվեն սքան տարբերակով՝ հետևյալ էլ. փոստի հասցեին՝ g.norikyan@caritas.am կամ ուղարկել «Հայկական Կարիտաս» բարեսիրական ՀԿ գլխամասային գրասենյակ` ք.Գյումրի, Հ. Սարգսյան 8, նրբանցք 3 հասցեով /փակ ծրարով` ծրարի վրա նշել «Ճգնաժամային իրավիճակներում հայտնված կանանց սոցիալ-տնտեսական պայմանների բարելավում» ծրագիր/ մինչև 2025թ սեպտեմբերի 1-ը, ժամը 15:00:

 

 Առաջարկի ուսումնասիրությունը տեղի կունենա 2025 թ.սեպտեմբերի 3-ին, ժամը 15:00 «Հայկական Կարիտաս» հասարակական կազմակերպության գրասենյակում (ք.Գյումրի, Հ. Սարգսյան 8, նրբանցք 3), և կընտրվի միևնույն որակի և նվազագույն գնային առաջարկ ներկայացրած կազմակերպությունը:

 

Թերի լրացված, պահանջվող պայմաններին չհամապատասխանող, կամ ժամկետից ուշ ներկայացված գնային առաջարկները կմերժվեն:
Լրացուցիչ տեղեկությունների համար դիմել ծրագրի ղեկավար Գայանե Նորիկյանին 055-54-45-00 հեռ. համարով, ժամը 10:00-17:00: Հասցե` ք. .Գյումրի, Հ. Սարգսյան 8, նրբանցք 3 Էլ հասցե՝ g.norikyan@caritas.am