«Մարդը կարիքի մեջ» կազմակերպության հայաստանյան ներկայացուցչությունն Եվրամիության ֆինանսական աջակցությամբ իրականացվող «Աջակցություն շրջանակաձև միգրացիային և վերաինտեգրմանը Հայաստանում» ծրագրի շրջանակներում, Մեդիա նախաձեռնությունների  կենտրոնը (գործում է OFFII-ի հայաստանյան ներկայացուցչության հետ պայմանագրի շրջանակում, որն իրականացնում է «Թիրախային նախաձեռնություն Հայաստանի համար» նախագիծը) և «Հայկական Կարիտաս» բարեսիրական հասարակական կազմակերպությունը հայտարարում են «Ճամպրուկ 2014»  միգրացիոն հիմնախնդիրների վերաբերյալ լրագրողական ամենամյա մրցույթ:

Մրցույթը նպատակ ունի միավորել Երևանի և մարզերի ԶԼՄների ներկայացուցիչների ներուժը միգրացիոն հիմնախնդիրների լուսաբանման շուրջ և խրախուսել ոլորտի հիմնահարցերը բարձրաձայնող լրագրողներին

Մրցույթին կարող են մասնակցել Երևանի և ՀՀ բոլոր մարզերի լրատվամիջոցների ներկայացուցիչներն ու անկախ լրագրողները:

 Ընտրության չափանիշներն են`

  • Մասնակցության համար անհրաժեշտ է ներկայացնել 2014 թվականի հունվարից 1-ից մինչև 2014 թվականի հոկտեմբերի 31-ը ներառյալ միգրացիոն թեմաներով, այդ թվում հայաստանցիների վերադարձի և վերաինտեգրման մասին պատմություններ, անկանոն միգրացիայի վտանգների մասին պատրաստած հեռուստահաղորդումներ, ռադիոհաղորդումներ, մամուլի հրապարակումներ և ինտերնետային պարբերականներում ներկայացված լրագրողական նյութեր:
  • Նյութերում պետք է պահպանված լինեն լրագրողական էթիկան և հեղինակային մոտեցումը:
  • Նյութի բովանդակությունը պետք է լինի հանրությանը մատչելի:
  • Ընտրված թեման պետք է լինի սպառիչ և հարցի շուրջ պարունակի համակողմանի տեղեկատվություն:
  • Նյութերը կարող են լինել հայերեն և ռուսերեն լեզուներով
  • Յուրաքանչյուր  լրագրող կարող է ներկայացնել մեկից ավելի լրագրողական նյութ:

Ոլորտի մասնագետներից և լրագրողփորձագետներից կազմված ժյուրին կընտրի  մրցանակակիրներ հետևյալ անվանակարգերում` հեռուստահաղորդում, ռադիոհաղորդում, տպագիր և առցանց հոդված, մուլտիմեդիա նյութ (1-ին տեղ`180 000 դրամ, 2-րդ տեղ` 90 000 դրամ, 3-րդ տեղ` 45 000 դրամ): Կտրամադրվեն նաև հատուկ մրցանակներ հայաստանցիների վերադարձի և վերաինտեգրման մասին պատմությունների եւ անկանոն միգրացիայի վտանգների լուսաբանման համար(100 000 դրամական):

Մասնակցության համար անհրաժեշտ է լրացնել կից ներկայացված դիմումհայտի ձևը և այն նյութի հետ ներկայացնել «Մարդը կարիքի մեջ» կազմակերպության հայաստանյան ներկայացուցչություն (հասցե` ք. Երևան, Բաղրամյան 2, բն 5): Հայտի ձևը կարող եք գտնել նաև www.migrant.am  ինտերնետային կայքում:

Տպագիր մամուլում կամ ինտերնետ պարբերականներում տեղադրված նյութերը կարող եք ուղարկել էլեկտրոնային տարբերակով հետևյալ էլ. փոստի հասցեով` liana_gyozalyan@mail.ru Этот e-mail адрес защищен от спам-ботов, для его просмотра у Вас должен быть включен Javascript :

Դիմում հայտերի ընդունման վերջնաժամկետը 2014 թվականի նոյեմբերի 1-ն է (մինչև ժամը 18:00-ը):

Միգրացիոն հիմնախնդիրների վերաբերյալՃԱՄՊՐՈՒԿլրագրողական մրցանակաբաշխությունը նվիրված է Միգրանտների միջազգային օրվան, որը ամեն տարի նշվում է դեկտեմբերի 18-ին:

Լրացուցիչ տեղեկությունների կամ հարցերի համար զանգահարել093 347 077, 010 56-25-73 հեռախոսահամարներով:

Լիանա Գյոզալյան – «Մարդը կարիքի մեջ» կազմակերպության հայաստանյան ներկայացուցչության մամլոպատասխանատու

Առաջարկի փաթեթը ներբեռնել այստեղ . button