«Հայկական Կարիտաս» բարեսիրական հասարակական կազմակերպությանն անհրաժեշտ է (այսուհետ` «Կազմակերպություն») 2024թ. դեկտեմբերի 31-ի դրությամբ տարեկան ֆինանսական հաշվետվությունների աուդիտի անցկացում «Հաշվապահական հաշվառման մասին», «Աուդիտորական գործունեության մասին» և «Հաշվապահական հաշվառման և աուդիտորական գործունեության կարգավորման և հանրային վերահսկողության մասին» ՀՀ օրենքների պահանջների համաձայն:
Աուդիտ իրականացնող կազմակերպությունը պետք է բավարարի հետևյալ պայմաններին՝
- Աուդիտորական կազմակերպության մասին տեղեկությունները «Աուդիտորական գործունեության մասին» ՀՀ օրենքի (ՀՕ-283-Ն) 6-րդ հոդվածի համաձայն պետք է գրանցված լինեն մասնագիտացված կառույցի` աուդիտորական կազմակերպությունների, աուդիտորների և փորձագետ հաշվապահների ռեեստրում:
- Աուդիտորական կազմակերպությունը պետք է ունենա ոչ առևտրային կազմակերպության աուդիտի իրականացման առնվազն 5 տարվա փորձ:
- Աուդիտորական կազմակերպության պատասխանատու աուդիտորը պետք է ունենա ոչ առևտրային կազմակերպությունների աուդիտի մասնակցության առնվազն 3 տարվա աշխատանքային փորձ և նրա մասին տեղեկությունները «Աուդիտորական գործունեության մասին» (ՀՕ-283-Ն) ՀՀ օրենքի 7-րդ հոդվածի համաձայն պետք է գրանցված լինեն Հայաստանի աուդիտորների և փորձագետ-հաշվապահների պալատի կողմից վարվող աուդիտորական կազմակերպությունների, աուդիտորների և փորձագետ հաշվապահների ռեեստրում:
- Լինել ազգային կամ միջազգային հաշվապահական ասոցիացիայի անդամ։
- Ունենալ միջազգային դոնորների ֆինանսավորած ծրագրերի աուդիտի ապացուցելի փորձ։
2․ Մեթոդաբանություն և ստանդարտներ
Աուդիտորը պետք է․
- Աուդիտը իրականացնի Միջազգային աուդիտի ստանդարտներին (ISA) համապատասխան։
- Պահպանի Միջազգային հաշվապահների ֆեդերացիայի (IFAC) էթիկայի օրենսգիրքը։
- Ներկայացնի նմուշառման մեթոդաբանությունը հաշվետվության մեջ։
3․ Դիմելու կարգ
Հետաքրքրված աուդիտորական ընկերությունները հրավիրվում են ներկայացնելու իրենց առաջարկները, ներառյալ․
- Ընկերության համառոտ նկարագրությունը, որակավորումները և փորձը։
- Գրանցման փաստաթղթի պատճեն։
- Աուդիտորական թիմի ղեկավարի և անդամների կենսագրականները։
- Աուդիտի գործընթացի, մեթոդաբանության և ժամանակացույցի նկարագրությունը։
- Ֆինանսական առաջարկ՝ ներառյալ վճարները, հարկերը, ճանապարհածախսերը և այլ ծախսերը։
Հայտերը անհրաժեշտ է ուղարկել մինչև 20․02․2025թ․ finance@caritas.am, info@caritas.am էլ․ հասցեներով։