Վայրը՝ ք. Արտաշատ
Տևողությունը՝ 1 տարի (երկարացման հնարավորությամբ)
Զբաղվածությունը՝ 4 ժամ
Ծրագրի անվանումը՝ «Տարեց և (կամ) հաշմանդամություն ունեցող անձանց տնային պայմաններում խնամքի ծառայություններ» ծրագիր
Աշխատանքային պարտականություններ․
- Կատարել տնայցեր ըստ ծառայությունների մատուցման ժամատախտակի։ Իրականացնել լրացուցիչ տնայցեր՝ ըստ անհրաժեշտության
- Կատարել շահառուների կարիքների գնահատում և կազմել անհատական սոցիալական ծրագրեր
- Կատարել դեպքի վարում՝ առաջնորդվելով անհատական զարգացման պլանով, կիրառելով սոցիալական աշխատանքի տարբեր մեթոդներ
- Իրականացնել անհատական սոցիալական աշխատանք, խորհրդատվություն և ուղղորդումներ՝ ուղղված շահառուների կյանքի դժվարին իրավիճակի կանխարգելմանը և հաղթահարմանը
- Կատարել շահառուների ուղղորդում` ըստ գնահատված կարիքի համապատասխան սոցիալական, հոգեբանական, իրավական, առողջապահության և զբաղվածության ծառայություններ
- Իրականացնել շահառուների իրավունքների/շահերի պաշտպանություն
- Հավաքագրել շահառուների առաջարկությունները և ներկայացնել ծրագրի համակարգողին և ղեկավարին՝ հետագայում փոփոխություններ կատարելու նպատակով
- Համագործակցել և իրականացնել համատեղ տնայցեր ծրագրի ղեկավարի, համակարգողի, բուժքույրերի և սոցիալական խնամողների հետ
- Կազմել դեպքի վարման ամբողջական թղթապանակ, վարել շահառուների ցանկը և մուտքագրել համակարգ
- Պահպանել շահառուների անձնական տվյալների գաղտնիությունը
- Կազմել եռամսյակային և տարեկան հաշվետվություններ և ներկայացնել ծրագրի համակարգողին և ղեկավարին
- Մասնակցել ծրագրային թիմի շաբաթական, ամսական, կիսամյակային ժողովներին, հանդիպում-քննարկումներին, սուպերվիզիաներին, դասընթացներին և պլանավորման գործողություններին
- Համագործակցել այլ շահակիր կառույցների հետ` միասնական սոցիալական ծառայություններ, քաղաքապետարան, մարզպետարան, առողջապահական կառույցներ և այլն։
Պահանջվող որակավորում եւ հմտություններ.
- Բարձրագույն մասնագիտական կրթություն (կամ առնվազն մասնագիտական սերտիֆիկացում)
- MS Office փաթեթի լավ իմացություն
- Սոցիալական աշխատանքի առնվազն 2 տարվա փորձ
- Սթրեսակայունություն, համբերատարություն, կոնֆլիկտային իրավիճակները հարթելու հմտություն
- Բարդ իրավիճակներում կողմնորոշվելու և որոշումներ կայացնելու կարողություն։
«Հայկական Կարիտաս»-ի Ապահով հավաքագրման և ընտրության քաղաքականության համաձայն ընտրված թեկնածուն պարտավորվում է ներկայացնել «Չդատվածության մասին» տեղեկանք ոստիկանության բաժանմունքից, ինչպես նաև երեք երաշխավոր անձանց կոնտակտային տվյալներ՝ նշելով կապը տվյալ անձանց հետ: Բացառապես բոլոր աշխատակիցները պարտավորվում են հետևել «Հայկական Կարիտաս»-ի Վարվեցողության կանոններին, որին կարող եք ծանոթանալ այստեղ:
Դիմելու գործընթաց
Աշխատանքի համար կարող են դիմել միայն համապատասխան կրթությամբ մասնագետները՝ ինքնակենսագրություն և հետաքրքրության նամակ ուղարկելով հետևյալ հղումով https://caritas.raiser.global/#/vacancies/6
Միայն ընտրության առաջին փուլն անցած թեկնածուները կհրավիրվեն հարցազրույցի:
Կազմակերպության մասին
«Հայկական Կարիտաս» ԲՀԿ-ն հիմնվել է 1995 թ.-ին Հայ Կաթողիկե Եկեղեցու կողմից՝ Կաթոլիկ օգնության ծառայության լայնածավալ աջակցությամբ:
«Հայկական Կարիտաս»-ը ծրագրեր է իրականացնում է 4 ռազմավարական ուղղությամբ՝ սոցիալական պաշտպանություն, համայնքի համաչափ զարգացում, միգրացիա և ինտեգրում, դիմակայունություն արտակարգ իրավիճակների նկատմամբ։
Տնային խնամք ծրագրի նպատակն է՝ նպաստել կյանքի դժվարին իրավիճակում հայտնված տարեց և/կամ 18 տարին լրացած հաշմանդամություն ունեցող անձանց կյանքի որակի բարելավմանը` կայուն տնային խնամքի ծառայությունների տրամադրման միջոցով։