«Հայկական Կարիտաս» ԲՀԿ-ն հայտարարում է մրցույթ Արտաշատի «Փոքրիկ Իշխան» ծրագրում սոց․աշխատողի աշխատանքի համար:
Վայրը՝ ք. Արտաշատ
Տևողությունը՝ 3 ամիս (երկարացման հնարավորությամբ)
Դրույքաչափը՝ լրիվ դրույք
Սոց.աշխատողի պարտականություններն են՝
- Բացել և վարել շահառուների անհատական դեպքերը՝ նախնական և խորքային գնահատման արդյունքների հիման վրա, կազմել անհատական զարգացման պլաններ, աշխատել դրանց իրականացման ուղղությամբ,
- Իրականացնել տնայցեր և հետազոտություններ երեխաների սոցիալական տարածքներում,
- Իրականացնել անհատական, խմբային և համայնքային սոցիալական աշխատանք ծրագրի շահառուների և նրանց ընտանիքի անդամների հետ,
- Իր իրավասության շրջանակներում խորհրդատվություն տրամադրել շահառուներին և ուղեկցել այլ իրավասու մասնագետների մոտ և համայնքային կառույցներ,
- Կազմել և անցկացնել դասընթացներ և խմբային աշխատանքներ շահառուների համար,
- Անցկացնել զրույցներ շահառուների հետ` պարզելու նրանց հուզող հարցերը, նախասիրությունները, բացահայտել շահառուների ուժեղ և թույլ կողմերը, աշխատել դրանք զարգացնելու ուղղությամբ,
- Մասնակցել փոփոխվող շահառուների ընտրության գործընթացին,
- Համագործակցել համայնքում երեխաների պաշտպանության ոլորտում գործող պետական և ոչ պետական կառույցների հետ՝ նույնացնելու շահառու երեխաներին և ընտանիքներին,
- Կենտրոնի հոգեբանի հետ իրականացնել սոցիալ-հոգեբանական աշխատանք, խորհրդակցել կրթական մասի պատասխանատուների` խմբակավարների հետ,
- Պատրաստել ամսական/շաբաթական աշխատանքային պլանավորում և ամսական հաշվետվություններ և ներկայացնել կենտրոնի համակարգողին,
- Մասնակցել սոցիալական աշխատանքի վերաբերյալ կազմակերպության կողմից կազմակերպվող դասընթացներին և ոլորտային հանդիպումներին,
- Ստանձնել պատասխանատվություն և մասնակցություն կենտրոնի շահառուների համար ամառային ճամբարի, էքսկուրսիաների իրականացման համար։
Պահանջվող որակավորում և հմտություններ՝
- Բարձրագույն մասնագիտական կրթություն,
- Երեխաների և ընտանիքների հետ սոցիալական աշխատանքի առնվազն 1 տարվա փորձ,
- Կրթության և երեխաների պաշտպանության ոլորտներում ՀՀ օրենսդրության իմացություն,
- Համայնքում գործնական հարաբերություններ ստեղծելու, պահպանելու և զարգացնելու կարողություն,
- Թիմի հետ արդյունավետ հաղորդակցվելու և աշխատելու պատրաստակամություն և ունակություն, նախաձեռնողականության ցուցաբերում,
- Անձնական պատասխանատվության բարձր զգացում,
- Ստրեսակայունություն, համբերատարություն, կոնֆլիկտային իրավիճակները հարթելու հմտություն,
- Բարդ իրավիճակներում կողմնորոշվելու և որոշումներ կայացնելու կարողություն,
- Համակարգչային ծրագրերի իմացություն (Microsoft Office փաթեթ),
«Հայկական Կարիտաս» ԲՀԿ-ի Ապահով հավաքագրման և ընտրության քաղաքականության համաձայն բոլոր ընտրված թեկնածուները պարտավորվում են ներկայացնել Չդատվածության մասին տեղեկանք ոստիկանության բաժանմունքից, ինչպես նաև երեք երաշխավոր անձանց կոնտակտային տվյալներ: Բացառապես բոլոր աշխատակիցները պատրավորվում են հետևել «Հայկական Կարիտաս» ԲՀԿ-ի Վարվեցողության կանոններին, որին կարող եք ծանոթանալ:
Դիմելու ընթացակարգ
Աշխատանքի համար կարող են դիմել միայն համապատասխան կրթությամբ մասնագետներ՝ ինքնակենսագրություն և հետաքրքրության նամակ ուղարկելով info@caritas.am և a.yepremyan@caritas.am էլ. հասցեներին մինչև 2024թ․ նոյեմբերի 10-ը՝ վերնագրում նշելով՝ «Արտաշատի «Փոքրիկ Իշխան» – սոցիալական աշխատող»։
Միայն ընտրության առաջին փուլն անցած թեկնածուները կհրավիրվեն հարցազրույցի: