«Հայկական Կարիտաս» բարեսիրական հասարակական կազմակերպությունը հայտարարում է մրցույթ «Արեգակ» համակցված հաշմանդամություն ունեցող երեխաների ցերեկային խնամքի կենտրոնի ծրագրի ղեկավարի թափուր պաշտոնը զբաղեցնելու համար:

Պաշտոն.    Ծրագրի ղեկավար- «Արեգակ» ցերեկային կենտրոն համակցված հաշմանդամություն ունեցող երեխաների համար Գյումրիում

Սկիզբը.      Օգոստոսի 1, 2014թ.

Վայրը.        Գյումրի, ՀՀ

Աշխատանքային պարտականությունները`

  • Ղեկավարում և հետևում է նշված ծրագրի վարչական և ամենօրյա աշխատանքները` երաշխավորելով պետական կանոնակարգի և ՀԿ ռազմավարության համապատասխանությունը:
  • Իրականացնում է ծրագրի պատշաճ ներկայացումը կառավարությանը կամ զանգվածային լրատվամիջոցներին;
  • Հետևում է անձնակազմի ղեկավարմանը, որը ներառում է աշխատանքների տեղաբաշխում, դասընթացներ և խնդիրների լուծում. գնահատում է աշխատակազմի աշխատանքը և տալիս համապատասխան խորհրդատվություն, խթանում է աշխատողներին արդյունավետության և կատարողական բարձունքի հասնելու համար:
  • Մշակում և ձևավորում է ծրագրեր կամ օգնում է այդ գործընթացին:
  • Կառավարում է պայմանագրային և/կամ դրամաշնորհային ֆինանսավորումը. հաստատում և վերահսկում է բյուջետային ծախսերը, կատարում է բյուջեի վերանայումները, ներկայացնում է միջանկյալ իրավիճակային հաշվետվություններհետևում, համակարգում և/կամ օգնում է լրացուցիչ ֆոնդեր ձեռք բերելու առաջարկների գրելուն:
  • Տեխնիկապես և/կամ մասնագիտորեն համակարգում և ղեկավարում է ծրագրային գործողությունների ամենօրյա կատարումը, ծրագրի խնդիրներին և ունեցած փորձին համապատասխան:
  • Մշակում է տարեկան գործողությունների բյուջեները և վերահսկում է ֆինանսական հաշվետվությունները ամսեկան կտրվածքով
  • Մշակում և իրականացնում է համակարգեր և ընթացակարգեր կազմակերպության փաստաթղթային համակարգի ստեղծման և վարման համար:
  • Հետևում և/կամ համակարգում է ծրագրի գործունեության տվյալների հավաքագրումը և վերլուծությունը. մշակում, գրում և ներկայացնում է ծրագրի բազմակողմանի վիճակագրական և պատմողական հաշվետվություններ:
  • Աջակցում է տարբեր ուսումնական եւ հանրայնացման (տպագրությունտեսագրություննե, եւն) նյութերի ստեղծմանը, մշակմանը եւ գովազդմանը:
  • Աջակցում է կազմակերպության ռազմավարական նպատակների եւ խնդիրների, կանոնակարգերի և գործընթացների մշակմանը, հստակեցմանը և իրականացմանը:
  • Համագործակցում է ՀԿ մյուս ծրագրերի հետ, տեղական, պետական և/կամ համայնքային կազմակերպությունների հետ ռեսուրսների միավորման և արդյունավետության բարձրացման համար:

Պահանջվող որակավորումները`

  • Մասնագիտական կրթություն հանրային կառավարման հումանիտար գիտությունների, բիզնես կառավարման կամ այլ հարակից ոլորտներում;
  • Նվազագույնը հինգ տարվա մասնագիտական աշխատանքային փորձ ծրագրերի ղեկավարման կամ համապատասխան այլ  ոլորտում:
  • Աշխատանքային փորձը հաշմանդամություն ունեցող անձանց հետ կամ նրանց շահերի պաշտպանության ոլորտում ցանկալի է:
  • Հայերեն և Անգլերեն գրավոր և բանավոր խոսքի գերազանց տիրապետում; գերմաներենի իմացությունը առավելություն է;
  • Համակարգչային գիտելիքներ` Microsoft Office (PowerPoint, Word, Excel):

Դիմելու կարգը` Թեկնածուները կարող են ուղարկել իրենց ինքնակենսագրականը և ուղեկցող նամակը caritas@cararm.am հասցեին` վերնագրի մեջ նշելով «Project Manager», կամ անձամբ բերել Հ. Սարգսյան փող., նրբանցք 3, տուն 8 հասցեով: Նախնական հավանության արժանացած թեկնածուները կհրավիրվեն հարցազրույցի:

Դիմումների վերջնաժամկետ` հուլիսի 4, ժամը 16:00, 2014թ.