ԿԱՐԻՏԱՍ-ԱՐԵԳԱԿ ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ

Աշխատանքի նկարագիր

Աշխատանքի անվանումը` Սոցիալական աշխատող

Կազմակերպության անունը` «ԿԱՐԻՏԱՍ-ԱՐԵԳԱԿ» բարեգործական հիմնադրամի Էմիլի Արեգակ հաշմանդամություն ունեցող երեխաների և երիտասարդների կենտրոն

Տևողությունը` Փետրվար 2023 – դեկտեմբեր 2023 (3 ամիս փորձաշրջանով)

Վայրը` Գյումրի

 

Կազմակերպության մասին 

«ԿԱՐԻՏԱՍ-ԱՐԵԳԱԿ» բարեգործական հիմնադրամը հիմնվել է 2020 թ. -ի օգոստոս ամսին «Հայկական Կարիտաս» ԲՀ-ի և §Կարիտաս Ավստրիայի¦ կողմից: Մինչ այդ «ԿԱՐԻՏԱՍ-ԱՐԵԳԱԿ» բարեգործական հիմնադրամը 2008թ. -ից իր գործունեությունը ծավալել է որպես §Հայկական Կարիտաս¦ ԲՀ-ի Էմիլի Արեգակ հաշմանդամություն ունեցող երեխաների և երիտասարդների կենտրոն:

 

«ԿԱՐԻՏԱՍ-ԱՐԵԳԱԿ» բարեգործական հիմնադրամի առաքելությունն է խթանել հաշմանդամություն ունեցող երիտասարդների և նրանց ընտանիքների լիարժեք և հավասար ներգրավվածությունը հասարակություն՝ թերապիայի, սոցիալականացման, վերապատրաստման և շահերի պաշտպանության, ինչպես նաև ձեռնարկատիրական գործունեության և հաշմանդամություն ունեցող անձանց համար աշխատանքի հնարավորություն ստեղծելու միջոցով:

 

Հիմնական պարտականությունները

  • Կազմակերպել կենտրոնի շահառուների ընդունելությունը:
  • Կատարել առաջնային և ընթացիկ տնայցեր` ընտանեկան խնդիրներն ուսումնասիրելու, առաջնահերթությունները գնահատեկու և հետագա քայլերը պլանավորելու նպատակով:
  • Կազմել և կնքել պայմանագրեր շահառուների հետ։
  • Պատրաստել շահառուների անհատական գործերը և պարբերաբար թարմացնել դրանք։
  • Պահապանել յուրաքանչյուր ընտանիքի մասին տեղեկատվական գրառումները և պահպանել տեղեկատվության գաղտնիությունը:
  • Իրականացված աշխատանքների վերաբերյալ գրել ամենամսյա հաշվետվություններ և ժամանակին ներկայացնել կենտրոնի ղեկավարին:
  • Ընդունել ծնողներին կամ ընտանիքի անդամներին,  որոնք  տարբեր հայցով  կամ  խնդրով  դիմում  են  կենտրոնին, զրուցել նրանց հետ, և կատարել համապատասխան  ուղղորդումներ:
  • Պարբերաբար տեղեկանալ պետական սոցիալական օրենքների փոփոխություններին և ըստ անհրաժեշտության իրազեկել շահառուներին:

 

Պահանջվող որակավորումներ

  • Բարձրագույն կրթություն սոցիալական աշխատանքի ոլորտում
  • Առնվազն 3-4 տարվա աշխատանքային փորձ
  • Միջանձնային հաղորդակցման հմտություններ` ներառյալ համբերատարություն, լսելու ունակություն և հարգանք շահառուների և գործընկերների հանդեպ և թիմում աշխատելու հմտություններ
  • Համայնքում գործնական հարաբերություններ ստեղծելու և պահպանելու կարողություն
  • Հասարակական կազմակերպությունների հետ աշխատանքի փորձ
  • MS Office (MS Word and Excel) ծրագրային փաթեթի և տվայլների մշակման իմացություն
  • Գրավոր և բանավոր հայերենի գերազանց իմացություն

 

 

Դիմելու ընթացակարգը

Հետաքրքրված թեկնածուները կարող են ներկայացնել իրենց ինքնակենսագրականները հետևյալ էլ.հասցեներով` t.akopyan@caritas.am, l.gevorgyan@caritas.am,  նամակի վերնագրում նշելով` «Էմիլի Արեգակ կենտրոնի սոցիալական աշխատող»:

Դիմելու վերջնաժամկետ` 25.01.2023

Միայն նախնական հավանություն ստացած թեկնածուները կհրավիրվեն հարցազրույցի: