Ամսաթիվ՝ 06.03.2020
1. Ներածություն
«Արեգակ» ներառական փուռ և սրճարանը հիմնել է Գյումրիում, որը գործում է որպես սոցիալական ձեռներեցություն: Փուռ-սրճարանը հանդիսանում է կարևոր գործոն Էմիլի Արեգակ կենտրոնի հիմնական առաքելությունը իրագործելու համար, որն է՝ հաշմանդամություն ունեցող անձանց ներառումը հայկական հասարակություն: Սոցիալական ձեռներեցությունը՝ մշակված վերոնշյալ գործողության հիման վրա՝ ապացուցում է, որ հաշմանդամություն ունեցող անձինք ի վիճակի են աշխատել մասնավոր սեկտրում և այդպիսով կփոխեն կարծրատիպերը և կխթանեն սոցիալական փոփոխություներին: Գործողության քայլերից մեկն է Գյումրիում փուռ- սրճարանի համար ընտրված տարածքի հիմնովին վերանորոգումն ու հարմարեցումը հաշմանդամութուն ունեցող անձանց:
2.Ծրագրի նպատակն է՝
2.1. Ներառական փռի և սրճարանի հիմնում Գյումրիում և հաշմանդամություն ունեցող անձանց ներառման խթանումը աշխատաշուկայում:
3.Աշխատանքային պարտականություններ՝
Մենք փնտրում ենք դրական և կենսուրախ անհատի:
Պարտականությունները՝
- պատրաստել և մատուցել տաք և սառը ըմպելիքներ, ինչպես օրինակ՝ բուսական թեյեր, սուրճ, էսպրեսսո և խառնուրդով սուրճեր,
- նկարագրել ցանկի ընտրանին հաճախորդներին կամ առաջարկել այնպիսիք, որոնք նման են նրանց ուզածին,
- հաճախորդներին տրամադրել տեղեկություն մթերքի պատրաստման պարագաներից, օրինակ՝ սուրճի խառնուրդից կամ պատրաստման եղանակից,
- մատուցել պատրաստի ուտելիքը, օրինակ՝ խմորեղեն և ըմպելիք,
- գրանցել հաճախորդների պատվերները և փոխանցել դրանք մյուս աշխատակիցներին՝ պատրաստելու համար,
- կշռել, աղալ և փաթեթավորել սուրճի հատիկները հաճախորդների համար,
- վաճառքի ապրանքները փաթեթավորել և պիտակավորել
- մաքրել և ախտահանել աշխատանքային տարածքը, պարագաները եւ բարի սարքավորումները,
- պատվիրել, ստանալ և պահեստավորել տնտեսական պարագաները,
Դիմելու գործընթացը
Հետքրքրված թեկանածուները պետք է ուղարկեն իրենց մոտիվացիոն նամակն ինքնակենսագրականի (CV) հետ միասին Տիգրանուհի Հակոբյանին՝ (t.akopyan@caritas.am) և Հայկական Կարիտասի էլեկտրոնային հասցեին՝ (info@caritas.am )
Հայտերի ընդունման վերջնաժամկետն է սույն թվականի մարտի 27-ը ներառյալ:
Էմիլի Արեգակի մասին հավելյալ ինֆորմացիա կարող եք ստանալ հետևյալ հղմամբ՝
Միայն նախնական փուլն անցած թեկնածուները կհրավիրվեն հարցազրույցի: