Ծրագրի տևողություն․ 2025–2027
Իրականացման վայրը․ Գեղարքունիք, Լոռի, Շիրակ մարզեր, Հայաստանի Հանրապետություն
Շահառուների թիվը․ ՔՀԿ-ներ, ՏԻՄ, փոքր և միջին ձեռնարկություններ (ՓՄՁ-ներ)
Նպատակը․ Խթանել սոցիալական տնտեսությունը որպես համապարփակ սոցիալ-տնտեսական զարգացման և համայնքահեն լուծումների առանցքային շարժիչ ուժ Հայաստանի գյուղական տարածքներում։
Նկարագրություն․ ԱՐԱՄԱԶԴ․ՍՔԵՅԼ ծրագիրը ներկայացնում է սոցիալական ձեռնարկատիրության (ՍՁ) զարգացման ռազմավարական և ինստիտուցիոնալ նոր փուլ Հայաստանում: Հիմնվելով նախկին նախաձեռնությունների փորձի վրա՝ ծրագիրն ուղղված է սոցիալական տնտեսության արդյունավետ էկոհամակարգի ձևավորմանը՝ խթանելով կառավարության, քաղաքացիական հասարակության և համայնքների միջև սերտ համագործակցությունը։ Ծրագիրն ուղղված է ազգային քաղաքականության մշակման, կարողությունների զարգացման, իրազեկման համակարգված բարձրացման և սոցիալական տնտեսության լուծումների ինտեգրմանը տեղական զարգացման գործընթացներում։ ՍՔԵՅԼԸ-ը ձգտում է ՍՁ-ն դարձնել համապարփակ, կայուն և տեղական նախաձեռնություններով առաջնորդվող զարգացման գործիք Հայաստանի ողջ տարածքում։
Ակնկալվող արդյունքներ՝
- Սոցիալական տնտեսության հասկացությունը ընդունված և ճանաչված է ազգային և տեղական գլխավոր շահագրգիռ կողմերի՝ կառավարության, ՔՀԿ-ների, բիզնեսի և հասարակության կողմից։
- Ստեղծվել և փորձարկվել է սոցիալական տնտեսության ուսուցման մոդուլներ։
- Սկիզբ է դրվում աշխատատեղեր ստեղծող սոցիալական տնտեսության նախաձեռնությունների։
- Համայնքային զարգացման ծրագրերը հզորանում են և դառնում արդյունավետ մասնակցային գործիք համայնքի ներգրավվածության համար։
- Տեղական և համայնքային կազմակերպությունները իրականացնում են սոցիալական տնտեսության նախաձեռնություններ՝ դրամաշնորհի ստացման միջոցով։
Գործընկերներ` Սեքյող Կաթոլիկ Կարիտաս Ֆրանսիա
Բյուջեն` 293,857 եվրո
Ծրագրի ղեկավար` Զառա Աղանյան