Աշխատանքի հայտարարություն
«Հայկական Կարիտաս» բարեսիրական հասարակական կազմակերպությունը հայտարարում է «Արամազդ. Սոցիալական տնտեսության և զբաղվածության զարգացում» ծրագրի սոցիալ-տնտեսական զարգացման պատասխանատուի թափուր տեղի մրցույթ Գեղարքունիքի մարզում:
Պաշտոն՝ Ծրագրի սցիալ-տնտեսական զարգացման պատասխանատու
Դրույքաչափը ՝ 75 % (հնարավոր ավելացմամբ)
Տևողությունը՝ 31․03․2025
Վայր` Գավառ, Գեղարքունիքի մարզ (ներառյալ այցելություններ Վարդենիս և ծրագրի թիրախ մյուս միավորված համայնքներ)
Ներածություն
«Հայկական Կարիտաս» ԲՀԿ-ն հիմնվել է 1995 թ.-ին Հայ Կաթողիկե Եկեղեցու կողմից՝ Կաթոլիկ օգնության ծառայության լայնածավալ աջակցությամբ:
«Հայկական Կարիտասը», ունենալով բարեգործական ՀԿ-ի կարգավիճակ, կենտրոնացնում է իր ջանքերը առավել խոցելի սոցիալական խմբերի պաշտպանության, խնամքի եւ ներառման, առաջնային առողջության պահպանման, համայնքահեն զարգացման ծրագրերի, հայրենիք վերադարձողների կայուն վերաինտեգրման միջոցառումների, մարդասիրական ու զարգացման գործողությունների իրականցմանը:
«Հայկական Կարիտասը» ծրագրեր է իրականացնում 7 ռազմավարական ուղղությամբ՝ երեխաների սոցիալական պաշտպանություն, հաշմանդամություն ունեցող անձանց սոցիալական ներառում, տարեցների սոցիալական ներառում և խնամք, համայնքային զարգացում, միգրացիա և ինտեգրում, աղետների ռիսկի նվազեցում և արձագանք արտակարգ իրավիճակներին և կազմակերպական զարգացում։
Ծրագրի նկարագրություն` «Արամազդ. սոցիալական տնտեսության և զբաղվածության զարգացում» ծրագիրն իրականացվում է սկսած 2022 թվականից Հայաստանի երեք մարզերում` Գեղարքունիքում, Լոռիում և Շիրակում: Ծրագրի նպատակն է խթանել Վարդենիսի միավորված համայնք (Գեղարքունիքի մարզ), Ալավերդի միավորված համայնքի (Լոռու մարզ) և Անի միավորված համայնքի (Շիրակի մարզ) կայուն սոցիալ-տնտեսական զարգացումը՝ տեղական դերակատարների հզորացման միջոցով։ Սոցիալական տնտեսության և աշխատունակության զարգացման միջոցով Գեղարքունիքի, Լոռու, Շիրակի մարզերի սահմանամերձ համայնքների բնակչության շրջանում նպաստել համայնքների ակտիվացմանը տեղական դերակատարների շրջանում մասնակցային կառավարման, թափանցիկության, տեսանելիության և հաշվետվողականության բարձրացման միջոցով։ Ծրագրի շրջանակներում նախատեսվում է ձևավորել համայնքների համաչափ զարգացման վերջնական մոդելը՝ ըստ պետական կառավարման ռազմավարության և ցանցի վրա հիմնված փորձի։
Աշխատանքային պարտականություններ՝
- Աջակցել ծրագրի շրջանակներում սոցիալ–տնտեսական զարգացմանն ուղղված բոլոր գործողությունների իրականացմանը Գեղարքունիքի մարզում, մասնավորապես՝ Վարդենիսի միավորված համայնքում:
- Համագործակցել Գեղարքունիքի մարզում գործող ՔՀԿ–ների, Վարդենիս միավորված համայնքի ՏԻՄ–ի, ինչպես նաև համապատասխան պետական եւ մասնավոր կազմակերպությունների ներկայացուցիչների հետ` նպաստելով շահագրգիռ կողմերի հետ ամուր կապերի հաստատմանը և ամրապնդմանը:
- Ծրագրում ընդգրկված Գեղարքունիքի մարզի տարածաշրջանի գործընկեր ՔՀԿ, ՓՄՁ, ՏԻՄ ներկայացուցիչներին տրամադրել համապատսխան խորհրդատվություն` ծրագրով նախատեսված խնդիրները լավագույնս իրականացնելու համար` վերահսկելով և գնահատելով իրենց կողմից ծրագրի շրջանակներում իրականացվող բոլոր գործողությունները:
- Աշխատել Վարդենիս միավորված համայնքի թիրախ բնակավայրերում ՏԻՄ–երի, համայնքային տարբեր խմբերի հետ սոցիալ–տնտեսական զարգացման ոլորտում:
- Աջակցել և տրամադրել անհրաժեշտ խորհրդատվություն Գեղարքունիքի մարզի ՔՀԿ–ներին, ՓՄՁ–ներին, և Վարդենիս համայնքի ՏԻՄ–ին միջոլորտային համագործակցությամբ դրամաշնորհային ծրագրերի նախագծման և իրականցման փուլերում:
- Գնահատել թիրախ համայնքում/բնակավայրերում իրականացվող գործընթացների ռիսկերը, խնդիրների առկայության դեպքում առաջարկել լուծումներ:
- Ապահովել ծրագրի շրջանակներում համապատասխան համայնքներում սոցիալ–տնտեսական ծրագրերի և ծրագրային միջոցառումների համակարգումը, համագործակցությունը տեղական ՔՀԿ–ների, շահառուների և համապատասխան տարածքի մարզային և համայնքային ղեկավարի միջև:
- Կանոնավոր կերպով այցելել միջոցառումների վայրեր` համագործակցության մեջ մնալով ծրագրի համագործակից կառույցների և շահառուների հետ:
- Աջակցել ծրագրի շրջանակներում ձևավորված միջոլորտային ցանցի աշխատանքներին՝ մասնավորապես ծրագրի սոցիալ–տնտեսական բաղադրիչի իրականացման շրջանակներում:
- Իրականացնել Գեղարքունիքի մարզի Վարդենիս միավորված համայնքում իրագործվող բոլոր սոցիալ-տնտեսական զարգացմանն ուղղված ծրագրային գործողությունների մոնիթորինգ` համապատասխան հատուկ ծրագրային ձևաչափերի և ժամանակացույցի, ներկայացնել մոնիթորինգային հաշվետվություններ, որոնց հիման վրա անհրաժեշտության դեպքում առաջարկել կատարել որոշակի փոփոխություններ:
- Մասնակցել հրավիրված մասնագետների կողմից կազմակերպած դասընթաց-պարապմունքներին, խորհրդատվություններին` հետագայում տեղի իշխանությունների, բիզնեսների, ՔՀԿ-ների, միջին մասնագիտական կրթական հաստատությունների, ՄՍԾ տեղական գրասենյակի ներկայացուցիչների շրջանում իրականացնել ոլորտային կարողությունների զարգացման նախաձեռնություններ՝ կենտրոնանալով սոցիալական տնտեսության վրա:
Պահանջվող որակավորումները`
- Բարձրագույն մասնագիտական կրթություն, ցանկալի է տնտեսագիտության, կառավարման կամ այլ հարակից ոլորտներում:
- Նվազագույնը երեք տարվա աշխատանքային փորձ ՔՀԿ բնագավառում:
- Ցանկալի է գյուղական համայնքներում աշխատելու փորձ:
- Գյուղական համայնքներ այցեր կատարելու հնարավորություն:
- Կազմակերպչական ունակություններ:
- Բանավոր և գրավոր հաղորդակցման գերազանց հմտություններ:
- Անգլերեն գրավոր և բանավոր խոսքի գերազանց տիրապետում:
- Microsoft Office փաթեթի գերազանց իմացություն:
«Հայկական Կարիտասի» Ապահով հավաքագրման և ընտրության քաղաքականության համաձայն բոլոր ընտրված թեկնածուները պարտավորվում են ներկայացնել «Չդատվածության մասին» տեղեկանք ոստիկանության բաժանմունքից, ինչպես նաև երեք երաշխավոր անձանց կոնտակտային տվյալներ՝ նշելով կապը տվյալ անձանց հետ: Բացառապես բոլոր աշխատակիցները պարտավորվում են հետևել «Հայկական Կարիտասի» Վարվեցողության կանոններին, որին կարող եք ծանոթանալ այստեղ:
Դիմելու ընթացակարգ
Բոլոր հետաքրքրված թեկնածուները կարող են իրենց դիմումն ուղարկել այս հղումով՝ կցելով նաև ինքնակենսագրականն և մոտիվացիոն նամակը մինչև սույն թվականի մայիսի 7-ը։