«Հայկական Կարիտաս» Բարեսիրական հասարակական կազմակերպության կողմից իրականացվող «Կարի կենտրոն կանանց համար» ծրագրի շրջանակներում հայտարարվում է 2022թ․-ի փետրվարին մեկնարկող, մեկ տարի տևողությամբ կարի դասընթացների ընդունելություն 2րդ փուլը։ Մասնակցության դիմում կարող են ներկայացնել՝
- գործազուրկ միայնակ մայրեր
- հաշմանդամություն ունեցող երիտասարդ աղջիկներ
- հաշմանդամություն ունեցող երեխայի ծնողներ
- սոցիալապես անապահով պայմաններում բնակվող բազմազավակ ընտանիքների կանայք։
Դիմումը լրացնելու համար կարող եք այցելել «Հայկական Կարիտաս» Բարեսիրական ՀԿ-ի Գյումրու գլխամասային գրասենյակ՝ Հ․Սարգսյան 8, նրբ․ 3 հասցեով՝ մինչև ս․թ․ հունվարի 27-ը ներառյալ։
Հարցերի դեպքում կարող եք զանգել ծրագրի համակարգող Սաթիկ Թոքմաջյանին՝ 095․359 699 հեռախոսահամարով։