Ծրագրի տևողությունը` Դեկտեմբեր, 2019 – Մայիս, 2022
Ծրագրի նպատակը` Ծրագրի նպատակն է հզորացնել գործընկերային Կարիտաս կազմակերպությունների կարողությունները և տեխնիկական պատրաստվածությունը՝ կամավորական աշխատանքների համակարգման և ղեկավարման, աղետների ռիսկի նվազեցման (ԱՌՆ) և արտակարգ իրավիճակների (ԱԻ) արձագանքման ոլորտներում։
Արդյունքում՝ արևելյան և հարավ-արևելյան Եվրոպական երկրների Կարիտաս գործընկեր կազմակերպությունները իրենց երկրներում կկարողանան ակտիվորեն աջակցել խոցելի կամ աղետից տուժած համայնքների կարողությունների զարգացմանը և դիմակայունության բարձրացմանը։
Ծրագրի նկարագրություն՝
Սույն ծրագիրը միավորում է եվրոպական 9 Կարիտաս կազմակերպությունների՝ Եվրոպայից, արևելյան և հարավ-արևելյան եվրոպական երկրներից, ունենալով համընդհանուր նպատակ՝ բարձրացնել կազմակերպությունների առկա կարողություններն աղետների ռիսկի նվազեցման (ԱՌՆ) և արտակարգ իրավիճակների (ԱԻ) պատրաստվածության ոլորտներում։ Ինչպես նաև, ուժեղացնել կամավորների հետ տարվող աշխատանքների արդյունավետությունը։
Ծրագրով նախատեսվում է իրականացնել մի շարք գործողություններ՝ դեմ-առ-դեմ դասընթացներ և մոդելավորումներ, հավասարը հավասարին գիտելիքների և փորձի փոխանակման միջոցառումներ։
Ծրագրում ընդգրկված բոլոր Կարիտաս կազմակերպությունների աշխատակիցներից կմասնակցեն վերը նշված գործողություններին և կփոխանցեն իրենց ձեռք բերած գիտելիքները տեղական մակարդակում։
Գործընկեր` Կարիտաս Եվրոպա, Կաթոլիկ օգնության ծառայություն
Բյուջեն`Ընդհանուր բյուջեն – 597,917.93€
Հայկական Կարիտասի բյուջեյի մասը՝ 41,402.81€
Կաթոլիկ օգնության ծառայության համաֆինանսավորումը – 6.210$
Ծրագրի պատասխանատու` Արմեն Մարտիրոսյան