Սեպտեմբերի 19-ին Գյումրիում գտնվող Տարեցների Ցերեկային Խնամքի Կենտրոնը հյուրընկալեց կարեւոր մի այցելուի` պարոն Ռիկուս Ջակոմետիին` Մեդիքոր Հիմնադրամի եւ Կարիտաս Լիխտեյնշտեյնի ծրագրի պատասխանատուին:
Այցի նպատակն էր դիտարկել եւ վերահսկել Կենտրոնում իրականացվող գործունեությունը, տեսնել եւ խոսել շահառուների եւ աշխատակիցների հետ: Մանրակրկիտ քննարկում տեղի ունեցավ ծրագրի ղեկավարներ տիկ․ Ֆլորա Սարգսյանի …
Այցի նպատակն էր դիտարկել եւ վերահսկել Կենտրոնում իրականացվող գործունեությունը, տեսնել եւ խոսել շահառուների եւ աշխատակիցների հետ: Մանրակրկիտ քննարկում տեղի ունեցավ ծրագրի ղեկավարներ տիկ․ Ֆլորա Սարգսյանի եւ պրն․ Արմեն Մարտիրոսյանի հետ. արդյո՞ք նոր ծրագրին կարող է աջակցել միայն Մեդիքոր հիմնադրամը, թե կան համաֆինանսավորման հնարավորություններ; ի՞նչ դրական փոփոխություններ են տեղի ունեցել ծրագրի իրականացման շնորհիվ, այն խոչընդոտները, որոնք խանգարել են իրականացմանը, շահառուների թիվը եւ նրանց ընտրության չափանիշները ծրագրի երկու վայրերում (Գյումրի եւ Տաշիր), աշխատակիցների եւ կամավորների թիվը, ապագայում հնարավոր համաֆինանսավորումը, տեղական ներդրումներն անհատների եւ պետական կառույցների կողմից, ծրագրի կայունության տարբերակները; վերջնական հաշվետվությունները (պատմողական եւ ֆինանսական) եւ այլն:
Պարոն Ռիկուսը տեսավ Տարեցների Ցերեկային Խնամքի Կոնտրոնի նոր շենքը եւ հարցրեց նոր հարմարությունների առավելությունների մասին: Այցը շատ օգտակար էր եւ արդյունավետ, թե’ որպես ծրագրի ավարտական փուլ եւ, թե’ որպես քննարկում առաջիկա փուլում: