Այս տեխնիկական առաջադրանքի բնութագիրը սահմանում է առաջադրանքի կատարման ձեւերը եւ արդյունքները, որոնք պետք է ուղղորդվեն Եվրամիության, Ավստրիական Զարգացման Գործակալության եւ Կարիտաս Ավստրիայի կողմից ֆինանսավորվող «Համայնքային գործընթաց՝ կրթության մեջ համընդհանուր ներառմանն ընդառաջ» ծրագրի նպատակների իրականացմանը:
«Հայկական Կարիտաս»-ը «Դպրոցական ծնողխորհուրդների անդամների ազգային ասոցիացիա» հասարակական կազմակերպության /ԴԾԽԱԱԱ/ հետ միասին իրականացնում է «Համայնքային գործընթաց՝ կրթության մեջ համընդհանուր ներառմանն ընդառաջ» ծրագիրը, որի նպատակն է օժանդակել հաշմանդամություն ունեցող այն երեխաներին, ովքեր դուրս են մնացել կրթությունից, օգտվելու ներառական կրթության իրենց հիմնարար իրավունքից, որն ամրագրված է ՄԱԿ-ի «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին» կոնվենցիայի 24-րդ հոդվածում: Կարդալ ավելին… >>

Ժամանակահատված՝ նոյեմբերի 1, 2017 – նոյեմբերի 10, 2017

Հաստիք՝ Հեռուստատեսային բանավեճ կազմակերպող ընկերություն

Վայր՝ Հայաստան, Շիրակի մարզ

Նախաբան`
Այս տեխնիկական առաջադրանքի բնութագիրը սահմանում է առաջադրանքի կատարման ձեւերը եւ արդյունքները, որոնք պետք է ուղղորդվեն Եվրամիության, Ավստրիական Զարգացման Գործակալության եւ Կարիտաս Ավստրիայի կողմից ֆինանսավորվող «Համայնքային գործընթաց՝ կրթության մեջ համընդհանուր ներառմանն ընդառաջ» ծրագրի նպատակների իրականացմանը:
«Հայկական Կարիտաս»-ը «Դպրոցական ծնողխորհուրդների անդամների ազգային ասոցիացիա» հասարակական կազմակերպության /ԴԾԽԱԱԱ/ հետ միասին իրականացնում է «Համայնքային գործընթաց՝ կրթության մեջ համընդհանուր ներառմանն ընդառաջ» ծրագիրը, որի նպատակն է օժանդակել հաշմանդամություն ունեցող այն երեխաներին, ովքեր դուրս են մնացել կրթությունից, օգտվելու ներառական կրթության իրենց հիմնարար իրավունքից, որն ամրագրված է ՄԱԿ-ի «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին» կոնվենցիայի 24-րդ հոդվածում:
Ծրագրի շրջանակներում նախատեսվում է կազմակերպել հեռուստատեսային բանավեճ՝ բարձրացնելու հանրության իրազեկությունը Հայաստանում ներառական կրթության մասին օրենքի եւ ոլորտի բարեփոխումների վերաբերյալ, ինչպես նաեւ բարձրացնել կրթությունից դուրս մնացած հաշմանդամություն ունեցող երեխաների խնդիրները:

Նպատակը`
Հանրային բանավեճի նպատակն է բարձրացնել իրազեկությունը Հայաստանում ներառական կրթության մասին օրենքի եւ համակարգի բարեփոխումների վերաբերյալ, ինչպես նաեւ անդրադառնալ կրթական համակարգից դուրս մնացած երեխաների խնդիրներին: Այս բանավեճի միջոցով հանրությանը կներկայացվեն այն խնդիրները, որոնք խոչընդոտներ են ստեղծում ներառական կրթության իրականացման համար:
Ընտրված կազմակերպությունը նաեւ պարտավորվում է կազմակերպել նկարահանում երեխաների, ծնողների, դպրոցների/հաստատությունների հետ՝ համաձայն «Հայկական Կարիտաս» բարեսիրական ՀԿ-ի կողմից սահմանված կանոնակարգի:

Աշխատանքային պարտականությունները և պահանջվող որակավորումների փաթեթը ներբեռնել այստեղ՝ button