«Հայկական Կարիտաս» բարեսիրական ՀԿ-ն հայտարարում է Հանրային կապերի եւ հաղորդակցության բաժնում վճարվող ստաժորի հաստիքի համար հայտերի ընդունում «Հայկական Կարիտաս»-ի Գյումրու գլխամասային գրասենյակում աշխատելու համար:
ԱՆՎԱՆՈՒՄ: Հանրային կապերի եւ հաղորդակցության ստաժոր (վճարվող)
ՎԱՅՐԸ։ Հայաստան, Գյումրի
Տվյալ աշխատակիցն աշխատելու է «Հայկական Կարիտաս»-ում եւ ընդգրկվելու է հաղորդակցության եւ հասարակության հետ կապերի բաժնում՝ աջակցելու բաժնի ընդհանուր գործունեությանը, կազմակերպության հաղորդակցության ռազմավարությունն իրականացնելու եւ հաղորդակցության օրական գործողությունները համակարգելու մեջ: Տվյալ աշխատակիցն աշխատելու է հաղորդակցության բաժնի ղեկավարի անմիջական ղեկավարության ներքո: Կարդալ ավելին… >>

«Հայկական Կարիտաս» բարեսիրական ՀԿ-ն հայտարարում է Հանրային կապերի եւ հաղորդակցության բաժնում վճարվող ստաժորի հաստիքի համար հայտերի ընդունում «Հայկական Կարիտաս»-ի Գյումրու գլխամասային գրասենյակում աշխատելու համար:

ԱՆՎԱՆՈՒՄ: Հանրային կապերի եւ հաղորդակցության ստաժոր (վճարվող)

ՎԱՅՐԸ։ Հայաստան, Գյումրի

Տվյալ աշխատակիցն աշխատելու է «Հայկական Կարիտաս»-ում եւ ընդգրկվելու է հաղորդակցության եւ հասարակության հետ կապերի բաժնում՝ աջակցելու բաժնի ընդհանուր գործունեությանը, կազմակերպության հաղորդակցության ռազմավարությունն իրականացնելու եւ հաղորդակցության օրական գործողությունները համակարգելու մեջ: Տվյալ աշխատակիցն աշխատելու է հաղորդակցության բաժնի ղեկավարի անմիջական ղեկավարության ներքո:

ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
Հանրային կապերի եւ հաղորդակցության ստաժորը պիտի աջակցի «Հայկական Կարիտաս»-ի հասարակայնության հետ կապերի եւ հաղորդակցության ջանքերին `աշխատելով հետեւյալ ոլորտներում եւ ստանձնելով ստորեւ նշված առաջադրանքները․

«Հայկական Կարիտաս»-ի կայք եւ սոցիալական ցանցեր

  • – Իրականացնել «Հայկական Կարիտաս»-ի վեբ-կայքի կանոնավոր թարմացումներ, տրամադրելով տեղեկատվությունը Հանրային կապերի պատասխանատուի հաստատմանը
  • – Գրել նորություններ / հոդվածներներ վեբ-կայքի համար եւ, անհրաժեշտության դեպքում, թարգմանել դրանք անգլերեն
  • – Պարբերաբար թարմացնել «Հայկական Կարիտաս»-ի սոցիալական մեդիան (Facebook, Twitter, Flicker եւ YouTube)
  • – Կազմել ամսական վիճակագրական հաշվետվություն «Հայկական Կարիտաս»ի սոցիալական ցանցերի վերաբերյալ

«Հայկական Կարիտաս»-ի հաղորդակցության նյութեր

  1. – Աջակցել «Հայկական Կարիտաս»ի տեսանելիության նյութերի մշակմանը (բուկլետներ, թերթիկներ, պաստառներ եւ այլն)

Մամուլի մոնիտորինգ

  • – Իրականացնել տպագիր եւ էլեկտրոնային մամուլի մոնիտորինգ ամեն շաբաթ

 Աշխատանքք ԶԼՄ-ների հետ

  • – Պարբերաբար թարմացնել Հայաստանում գործող ԶԼՄ-ների ցուցակը
  • – Աջակցել ճեպազրույցների, մամուլի ասուլիսների, հարցազրույցների կազմակերպմանը, երբ անհրաժեշտ կլինի
  • – Աջակցել «Հայկական Կարիտաս»-ի իրադարձությունների մասին մամուլի հաղորդագրությունների պատրաստմանը եւ տարածմանը։

Համակարգում

  • – Կատարել վարչարարության եւ համակարգման հետ կապված աշխատանքներ

ՊԱՀԱՆՋՎՈՂ ՈՐԱԿԱՎՈՐՈՒՄ

  • – Բարձրագույն կրթություն, ցանկալի է լրագրության, հանրային կապերի եւ մարքետինգի կամ բանասիրության ոլորտում
  • – Հաղորդակցության, հանրային կապերի, լրագրության կամ համապատասխան այլ ոլորտում որոշակի աշխատանքային փորձ
  • – Համակարգչային հմտություններ, սոցիալական մեդիաների բովանդակության կառավարման հարցում ունեցած փորձը կդիտվի որպես առավելություն Տարբեր ձեւաչափերով հաղորդագրություններ (մամլո հաղորդագրություններ, վեբ կայքեր, հաջողված պատմություններ, բլոգային, թվիթերային գրառումներ եւ այլն) մշակելու ընդունակություն եւ փորձ՝ նախատեսված ամենատարբեր լսարանների համար
  • – Բազմաբնույթ պարտականություններ կատարելու, սահմանված ժամկետներում արդյունավետ աշխատելու կարողություն եւ համապատասխան փորձ
  • – Գրավոր եւ բանավոր հայերեն եւ անգլերեն լեզուների գերազանց իմացություն
  • – Սահմանված ժամկետներում աշխատանքը ներկայացնելու կարողություն
  • – Տարրական գիտելիքներ վարչական ընթացակարգերի եւ համակարգերի մասին, ինչպիսիք են խոսքի մշակումը, ֆայլերի եւ գրառումների կառավարումը

 

Դիմումների ներկայացման ընթացակարգ

Այս պաշտոնով հետաքրքրված թեկնածուները պիտի ներկայացնեն հետեւյալը․

  • 1. Հետաքրքրվածության նամակ անգլերեն լեզվով ` նշելով նման առաջադրանքներում ունեցած փորձը։ Համապատասխան փորձ չունեցող անձիք չեն հրավիրվի հարցազրույցի։
  • 2. Ինքնակենսագրություն անգլերեն լեզվով։

Ցանկացողները կարող են ուղարկել դիմումները communication@caritas.am եւ info@caritas.am էլ․ հասցեներով։ Խնդրում ենք, նշեք «Հասարակայնության հետ կապերի եւ հաղորդակցության բաժնի ստաժոր» Ձեր էլ․նամակի «առարկա» բաժնում։ Դիմումները կարող եք տանել նաեւ Հ․ Սարգսյան փող, 3-րդ նրբանցք, տուն 8 հասցեով:

Ընտրված թեկնածուները կհրավիրվեն հարցազրույցի: Խնդրում ենք չզանգել։

Դիմումների ներկայացման վերջնաժամկետն է ս.թ. հոկտեմբերի 6-ը, ժամը 16:00։

ՀԱՎԱՍԱՐ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ․ «Հայկական Կարիտաս»-ը ցուցաբերում է հավասար հնարավորություն, արդար ու անաչառ վերաբերմունք բոլորի հանդեպ աշխատանքի ընդունելիս, առանց ռասսայական, մաշկի գույնի, կրոնական, սեռական, ազգային ծագման, տարիքի, հաշմանդամության, քաղաքական պատկանելության, ընտանեկան կարգավիճակի կամ սեռական կողմնորոշման խտրականության: