Սիրով հրավիրում ենք Ձեզ մասնակցելու «Համայնքային գործընթաց` կրթության մեջ համընդհանուր ներառմանն ընդառաջ» ծրագրի մամլո ասուլիսին, որը տեղի կունենա ապրիլի 12-ին՝ ժամը 14:00-ին, Գյումրու թիվ 7 դպրոցում /հասցեն՝ ք․ Գյումրի, Ալեք Մանուկյան 4:
Կարդալ ավելին… >>

Սիրով հրավիրում ենք Ձեզ մասնակցելու «Համայնքային գործընթաց` կրթության մեջ համընդհանուր ներառմանն ընդառաջ» ծրագրի մամլո ասուլիսին, որը տեղի կունենա ապրիլի 12-ին՝ ժամը 14:00-ին, Գյումրու թիվ 7 դպրոցում /հասցեն՝ ք․ Գյումրի, Ալեք Մանուկյան 4/:

Մամլո ասուլիսը կազմակերպվել է լրագրողներին ներկայացնելու ՀՀ-ում ներառական կրթության իրականացման իրավիճակը և շեշտադրելու հաշմանդամություն ունեցող երեխաների կրթության իրավունքի իրացման կարևորությունը։

Ծրագիրն իրականացնում է «Հայկական Կարիտաս» բարեսիրական հասարակական կազմակերպությունը՝ Դպրոցական ծնողխորհուրդների անդամների ազգային ասոցիացիայի հետ  համատեղ։ Ծրագիրը ֆինանսավորում են Եվրոպական միությունը, Ավստրիայի զարգացման համագործակցությունը և Կարիտաս Ավստրիան։

Կից կարող եք գտնել միջոցառման օրակարգը և մամլո հաղորդագրությունը։ buttonbutton

Ծրագրի վերաբերյալ մանրամասների համար կարող եք կապ հաստատել ծրագրի հաղորդակցության և հանրային կապերի մասնագետ Հասմիկ Տոնապետյանի հետ։

Հեռ՝․ +374 98 67 72 74

Էլ․հասցե՝ h.tonapetyan@caritas.am