«Հայկական Կարիտաս» բարեսիրական հասարակական կազմակերպությունը հայտարարում է լոգոպեդի թափուր տեղի մրցույթ՝ Գյումրիում տեղակայված «Էմիլի Արեգակ» բազմակի հաշմանդամություն ունեցող երեխաների ցերեկային խնամքի կենտրոնի համար:
«Հայկական Կարիտաս» բարեսիրական հասարակական կազմակերպությունը հայտարարում է լոգոպեդի թափուր տեղի մրցույթ՝ Գյումրիում տեղակայված «Էմիլի Արեգակ» բազմակի հաշմանդամություն ունեցող երեխաների ցերեկային խնամքի կենտրոնի համար:
Աշխատանքային պարտականությունները՝
- երեխաների զարգացողական խոսքի և հաղորդակցման դժվարությունների/խանգարումների բացահայտում,
- համապատասխան բուժման ծրագրերի մշակում, իրականացում և վերանայում,
- ծնողներին/խնամակալներին խորհրդատվություն շարունակական բուժումն իրականացնելու համար,
- կոնֆիդենցիալ դեպքերի և հաշվետվությունների գրառումներ, ինչպես նաև տեղեկատվություն երեխաների, ծնողների և մյուս մասնագետների համար,
- աշխատել այլ մասնագետների հետ ծառայության մատուցման արդյունավետության բարելավման համար,
- պարբերաբար ներկայացնել հաշվետվություններ:
Պահանջվող հատկանիշներն են՝
- լոգոպեդի բարձրագույն կրթություն,
- առնվազներեք տարվա աշխատանքային փորձ լոգոպեդիայի ոլորտում,
- երեխաների և մեծահասակների հետ անհատական և խմբակային աշխատանքի փորձ,
- համակարգչային հմտություններ (ցանկալի է),
- որևէ օտար լեզվի բավարար իմացություն (ցանկալի է):
Վերոնշյալ պահանջներին համապատասխանող թեկնածուները պետք է ներկայացնեն ինքնակենսագրական (CV) հետևյալ էլեկտրոնային հասցեներով՝ t.akopyan@cararm.am, caritas@cararm.am, նամակի վերնագրում նշելով «Էմիլի Արեգակ» կենտրոնի լոգոպեդ: Նախնական ընտրությունն անցած թեկնածուները կհրավիրվեն հարցազրույցի:
Դիմումները ներկայացնելու վերջնաժամկետն է ս.թ. հոկտեմբերի 13-ը, ժամը 17:00-ն: