«Հայկական Կարիտաս» բարեսիրական հասարակական կազմակերպությունը հայտարարում է հոգեբանի թափուր տեղի մրցույթ Գավառի ‹‹Փոքրիկ Իշխան›› կենտրոնի համար:
«Հայկական Կարիտաս» բարեսիրական հասարակական կազմակերպությունը հայտարարում է հոգեբանի թափուր տեղի մրցույթ Գավառի ‹‹Փոքրիկ Իշխան›› կենտրոնի համար:
Աշխատանքային պարտականություններ՝
- Իր իրավասության շրջանակներում խորհրդատվություն և աջակցություն /անհատական, խմբային և ընտանեկան/ տրամադրել շահառուներին:
- Անցկացնել զրույցներ շահառուների հետո պարզելու նրանց հուզող հարցերը, նախասիրությունները և ներկայացնել կենտրոնի սոցիալական աշխատողին՝ հնարավորության դեպքում համապատասխան մարմիններին դիմելու համար:
- Համագործակցել խմբակների ղեկավարների և սոցիալական աշխատողի հետª շահառուներին ընդհանուր զարգացման և մասնագիտական խմբակներում ընդգրկելու գործում:
- Հետևել տեղեկատվական հիմնական բազայի լրացմանը:
- Կազմել անհատական հոգեբանական քարտեր յուրաքանչյուր շահառուի համար և նրանց մասին ընթացիկ տեղեկատվություն պահել:
- Հարցազրույցներ վարել շահառուների հետ` ապահովելով հետադարձ կապը և պարզելով շահառուների կարծիքը ծրագրի մասին:
- Ներկայացնել շահառուների սոցիալ-հոգեբանական միջոցառումների ամենամսյա պլանը:
- Հետևել մշակութային, ժամանցային եւ հասարակական միջոցառումների արդյունավետ անցկացմանը:
- Պատրաստել ամսական զեկույց իրականացված աշխատանքների վերաբերյալ:
- Մասնակցել փոփոխվող շահառուների ընտրության գործընթացին:
- Պարբերաբար հանդիպել ծրագրային խմբակներին, անցկացնել քննարկումներ և հոգեբանական խորհրդատվություն, աջակցել ըստ անհրաժեշտության:
- Մասնակցել կենտրոնի տեխնիկայի պահպանման ու օգտագործման աշխատանքերին:
Հոգեբանը պատասխանատու է «Պայքար ընդդեմ երեխանների աղքատությանը Գավառում¦ ծրագրի համակարգողին/ սոցիալական աշխատողին:
Վերոհիշյալ պահանջներին համապատասխանող թեկնածուները պետք է ներկայացնեն ինքնակենսագրական (CV) հետեւյալ էլեկտրոնային հասցեներով` a.tumasyan@cararm.am, caritas@cararm.am, նամակի վերնագրում նշելով Գավառի «Փոքրիկ Իշխան» կենտրոնի հոգեբան: Նախնական ընտրությունն անցած թեկնածուները կհրավիրվեն հարցազրույցի:
Դիմումները ներկայացնելու վերջնաժամկետն է ս.թ. նոյեմբերի 6-ը: