10437291 10204104669723498 1455185472 nՀունիսի մեկն ամռան առաջին օրն է, սակայն օրը նշանավորվում է հատկապես նրանով, որ երեխաների պաշտպանության միջազգային օրն է: Պատահական չէ, որ այս օրն առանձնացվել և հատուկ կարևորություն է ձեռք բերել` բոլորին հիշեցնելով այն մասին, որ երեխաների նկատմամբ կյանքի վաղ տարիներին ցուցաբերած օգնությունն ու օժանդակությունը դառնալու են լավ ապագայի երաշխիք:

10437291 10204104669723498 1455185472 n

Հունիսի մեկն ամռան առաջին օրն է, սակայն օրը նշանավորվում է հատկապես նրանով, որ երեխաների պաշտպանության միջազգային օրն է: Պատահական չէ, որ այս օրն առանձնացվել և հատուկ կարևորություն է ձեռք բերել` բոլորին հիշեցնելով այն մասին, որ երեխաների նկատմամբ կյանքի վաղ տարիներին ցուցաբերած օգնությունն ու օժանդակությունը դառնալու են լավ ապագայի երաշխիք:

«Հայկական Կարիտաս»-ի Գյումրու «Փոքրիկ Իշխան» երեխաների սոցիալական կենտրոնի սաները և անձնակազմը ամենապայծառ տոներից մեկի՝ Երեխաների պաշտպանության միջազգային օրվա առթիվ, կազմակերպել էին միջոցառում` նպատակ ունենալով ծանոթացնելու հրավիրված բազմաթիվ հյուրերին կենտրոնի առօրյային և իրենց մատուցվող ծառայություններին:

10416801 10204104670603520 938166869 nԿենտրոնի սաներին այս գեղեցիկ տոնի առթիվ շնորհավորեց Շիրակի մարզպետ Ֆելիքս Ցոլակյանը` նշելով, որ յուրաքանչյուր երեխա պիտի ունենա իր գիտելքները մեր երկրի ապագայի մեջ ներդնելու հնարավորություն: Որպես հուշանվեր պարոն Ցոլակյանը Գյումրու «Փոքրիկ Իշխան» երեխաների սոցիալական կենտրոնին իր կողմից նվիրեց կտավ:

«Երեխան պիտի ապրի հեքիաթի նման գունեղ և ուրախությամբ լի մանկություն: Սակայն, ցավոք, շատ հաճախ բախվում է ներկայիս իրականության ամենաբարդ խնդրիների հետ: Յուրաքանչյուր երեխա երջանիկ լինելու իրավունք ունի, ինչն ապահովելը բոլորիս՝ հասարակության, պետության, ընտանիքի խնդիրն է»,-իր ողջույնի խոսքում նշեց «Հայկական Կարիտաս»-ի գործադիր տնօրեն Գագիկ Տարասյանը:

Այս նպատակը հետապնդելով է, որ Հայկական Կարիտասն իր սոցիալական ծրագրերի մեջ հատուկ ուշադրություն է դարձնում երեխաներին` փորձելով օժանդակել նրանց` լավ մարդու և լավ քաղաքացու կայացման գործընթացին:

Հայկական Կարիտասը Շիրակի, Լոռու և Գեղարքունիքի մարզերում հիմնական սոցիալական ծառայություններ մատուցող ՀԿ-ներից մեկն է: Կազմակերպության ռազմավարական ծրագրի սոցիալական ուղղության նպատակն է նպաստել ընտանիքի զարգացմանն ու կայունությանը, ինչպես նաև բարելավել անապահով պայմաններում ապրող երեխաների և նրանց ընտանիքների կենսապայմանները:

10396370 10204104672363564 1068361638 nԵրեխաների խնամքի և պաշտապանության բնագավառում Հայկական Կարիտասը իրականացնում է ութ ծրագիր` հասարակության առավել խոցելի խմբերի համար: Այդ ծրագրերի շրջանակներում Գյումրիում, Վանաձորում, Տաշիրում և Գավառում գործում են ցերեկային խնամքի հինգ կենտրոններ` չորս ‹‹Փոքրիկ Իշխան›› սոցիալական կենտրոններ և մեկ կենտրոն հաշմանդամություն ունեցող երեխաների համար:

Ծրագրեր են իրականացվել նաև Լոռու մարզի դպրոցների ու Շիրակի մարզի գյուղերում և Գյումրիում գործող մանկապարտեզների կրթական կենսական պայմանները բարելավելու համար: Միջոցառումը նպատակ ուներ ևս մեկ անգամ մեր բոլորի ուշադրությունը սևեռել ընտանիքի և երեխաների հիմնահարցերին: Դժվարին իրավիճակներում ապրող երեխաներն ունեն բոլորիս ուշադրության և սիրո կարիքը:

Երեխաները մեր ապագան են, երջանկությունը: Ճիշտ է, երեխաների պաշտպանության օրը հունիսի 1-ն է, բայց նրանք պաշտպանության կարիք ունեն ամեն օր, ամեն ժամ, ամբողջ տարին: