«Հայկական Կարիտաս» բարեսիրական հասարակական կազմակերպությունը հայտարարում է հոգեբանի թափուր տեղի մրցույթ՝ Գյումրիում տեղակայված «Էմիլի Արեգակ» բազմակի հաշմանդամություն ունեցող երեխաների ցերեկային խնամքի կենտրոնի համար:
«Հայկական Կարիտաս» բարեսիրական հասարակական կազմակերպությունը հայտարարում է հոգեբանի թափուր տեղի մրցույթ՝ Գյումրիում տեղակայված «Էմիլի Արեգակ» բազմակի հաշմանդամություն ունեցող երեխաների ցերեկային խնամքի կենտրոնի համար:
Աշխատանքային պարտականություններ՝
- կատարել անհատական և խմբակային հոգեբանական աշխատանք մտավոր և ֆիզիկական հաշմանդամություն ունեցող երեխաների և մեծահասակների հետ,
- վարել շահառուների անձնական գործերը,
- պարբերաբար կապի մեջ լինել շահառուների ծնողների/խնամակալների հետ՝ տրամադրելով տեղեկություն նրանց վիճակի մասին,
- աշխատել այլ մասնագետների հետ ծառայության մատուցման արդյունավետության բարելավման համար,
- կազմակերպել սեմինար–թրեյնինգներ աշխատակազմի համար,
- պարբերաբար ներկայացնել հաշվետվություններ:
Պահանջվող հատկանիշներն են՝
- հոգեբանի բարձրագույն կրթություն,
- առնվազն հինգ տարվա աշխատանքային փորձ հոգեբանության ոլորտում,
- երեխաների և մեծահասակների հետ անհատական և խմբակային աշխատանքի փորձ,
- բժշկական գիտելիքների իմացությունը կդիտարկվի որպես առավելություն,
- համակարգչային հմտություններ (ցանկալի է),
- որևէ օտար լեզվի բավարար իմացությունը (ցանկալի է):
Վերոնշյալ պահանջներին համապատասխանող թեկնածուները պետք է ներկայացնեն ինքնակենսագրական (CV) հետևյալ էլեկտրոնային հասցեներով՝ t.akopyan@cararm.am, caritas@cararm.am, նամակի վերնագրում նշելով «Էմիլի Արեգակ» կենտրոնի հոգեբան: Նախնական ընտրությունն անցած թեկնածուները կհրավիրվեն հարցազրույցի:
Դիմումները ներկայացնելու վերջնաժամկետն է ս.թ. հոկտեմբերի 13-ը, ժամը 17:00-ն: