32_14Հոկտեմբերի 7-ին Երևանում` Կոնգրես հյուրանոցի կոնֆերանսների դահլիճում տեղի ունեցավ «Հայկական Կարիտաս» բարեսիրական հասարակական կազմակերպության գործունեության 15 ամյակին և Եվրոպայում 2010 թվականը «Ընդդեմ Աղքատության» տարի հռչակելուն նվիրված «15 տարի ընդդեմ աղքատության» կոնֆերանսը:

32_14Հոկտեմբերի 7-ին Երևանում` Կոնգրես հյուրանոցի կոնֆերանսների դահլիճում տեղի ունեցավ «Հայկական Կարիտաս» բարեսիրական հասարակական կազմակերպության գործունեության 15 ամյակին և Եվրոպայում 2010 թվականը «Ընդդեմ Աղքատության» տարի հռչակելուն նվիրված «15 տարի ընդդեմ աղքատության» կոնֆերանսը:

Տասնհինգ տարի շարունակ Հայկական Կարիտասը պայքարել է այն աղքատության դեմ, որը թաքնված է թշվառ կացարաններում, հեռավոր գյուղական համայնքներում և ծանր իրավիճակում հայտնված մարդկանց շրջաններում: Կազմակերպությունը իր գործունեությունը ծավալել է Հայաստանի չորս մարզերում /Շիրակ, Լոռի, Տավուշ և Գեղարքունիք/` տրամադրելով անմիջական օգնություն, սոցիալական և առողջապահական ծառայություններ, իրականացնելով համայնքային զարգացման և միգրացիայի կանխարգելման ծրագրեր այդ մարզերում բնակվող խոցելի խմբերի համար:

Հայաստանում աղքատության փաստը ընդունված է, բայց դրա իրական չափերի և հասարակության որոշակի շերտի մոտ առկա ծանր վիճակի մասին ոչ միշտ է բարձրաձայնվում: Կոնֆերանսի հիմնական նպատակն էր ուսումնասիրել աղքատության ցուցանիշները և դրա տարբեր դրսևորումները Հայաստանում, եւ ներկայացնել դրանք հանրությանը:

Կոնֆերանսի սկզբում Հայ Կաթողիկե եկեղեցու Գյումրիի ժողովրդապետ և Հայկական Կարիտասի վարչական խորհրդի անդամ Տեր Գրիգոր քահանա Մկրտչյանը դիմեց մասնակիցներինª փոխանցելով կազմակերպության նախագահ` Հայր Վահան ծայրագույն վարդապետ Օհանյանի խոսքը:

Այնուհետև Լիբանանից ժամանանած Հայկական Կարիտասի հիմնադիր Զվարթ Նաջարյանը պատմեց Հայկական Կարիտաս հիմնելու գաղափարի ծակման դրդապատճառների, ծագած խնդիրների և Կարիտասի առաջի նվիրյալների մասին: Հայկական Կարիտասը, ի դեմս սոցիալական ծրագրերի ղեկավար Սամվել Գևորգյանի, շնորհակալություն հայտնեց տիկին Նաջարյանին իր աշխատանքի համար և նվիրեց խորհրդանշական 15 տարի հնեցմամբ կոնյակ:

Հայկական Կարիտասին ծննդյան առթիվ շնորհավորեցին Կարիտաս Եվրոպայի գլխավոր քարտուղար Խորխե Նունյո Մայերը և Կարիտաս Վրաստանի ծրագրերի ղեկավար Լիանա Մխեիդզեն:

“Հայկական Կարիտաս” ԲՀԿ գործադիր տնօրեն Անահիտ Մխոյանը խոսեց կազմակերպությանն կողմից իրականացված և ընթացիկ ծրագրերի, աղքատության կանխարգելման և նրա դեմ պայքարի ուղղությամբ տարվող աշխատանքների և մշակված ռազմավարության մասին: ՀՀ Ազգային Վիճակագրական Ծառայության 2009թ. զեկույցում տեղ գտած Հայաստանում աղքատության սոցիալական պատկերի վերաբերյալ վիճակագրական տվյալները ներկայացվեցին կազմակերպության խորհրդի անդամ Լինդա Գամովայի կողմից:

Կոնֆերանսի առաջի մասը եզրափակվեց ֆոտոլրագրող Անուշ Բաբաջանյանի Գյուրիի աղքատությունը պատկերող ֆոտոների ցուցադրմամբ

32_16Կոնֆերանսի երկրորդ կեսը նվիրված էր աղքատության դեմ պայքարող գործընկեր կազմակերպությունների փորձի ներկայացմանը: Հիմնախնդրի մասին խոսեցին Հրիփսիմե Մանուկյանը` Միավորված Ազգերի Զարգացման Ծրագրի հայաստանյան գրասենյակից /UNDP/, Ռոմանոս Հարությունյանը` Վորլդ Վիժն քրիստոնեական բարեգործական կազմակերպությունից /World Vision/ և Հովսեփ Արզումանյանը` “Օրրան” բարեգործական հասարակական կազմակերպությունից:

Կոնֆերանսը ավարտվեց տիկին Մխոյանի շնորհակալական խոսքով: Այնուհետև հյուրերը հրավիրվեցին ճաշակելու “Հայկական Կարիտասի” 15 ամյակին նվիրված տոնական տորթը: Տորթի կտրելու պատիվը տրվեց տիկին Նաջարյանին, Տեր Գրիգոր քահանա Մկրտչյանին և CORDAID-ի ներկայացուցիչ Յոփ վան Զիլին, որոնց անմիջական մասնակցությամբ է Հայկական Կարիտասը կայացել և տարածաշրջանի քաղաքացիական հասարակության կարևոր մասը դարձել` պայքարելով հասարակության առջև ծառացած բազմաթիվ հիմնախնդիրների դեմ:

Կոնֆերանսին մասնակցեցին մոտ 70 ներկայացուցիչներ

  • Եվրոպական Կարիտասներից,
  • ՀՀ սփյուռքի, էկոնոմիկայի, սոցիալական հարցերի, մշակույթի և արտակարգ իրավիճակների նախարարություններից,
  • Իտալիայի, Գերմանիայի և Վրաստանի դեսպանատներից,
  • ՄԱԿ-ի զարգացման ծրագրերի և փախստականների գծով գերագույն հանձնակատարի հայաստանյան գրասենյակից,
  • ԱՄՆ Միջազգային Զարգացման Գործակալությունից,
  • Ջինիշյան Հիշատակի Հիմնադրամից,
  • “Վորլդ Վիժն” քրիստոնեական բարեգործական կազմակերպությունից,
  • “Օրրան” բարեգործական հասարակական կազմակերպությունից,
  • ԶԼՄ-ներից: