5 կՎտ ֆոտովոլտային կայանի տեղադրման համար կազմակերպություն ընտրելու նպատակով
«Հայկական Կարիտաս» Բարեսիրական ՀԿ-ի կողմից իրականացվող «Արևային վահանակների տեղադրում Տաշիրի տարեցների ցերեկային խնամքի կենտրոնում» ծրագրի շրջանակներում հայտարարվում է արևային ֆոտովոլտային (PV) կայանի նախագծման և տեղադրման մրցույթ:
Ժամանակացույց՝ սեպտեմբեր 13, 2018 – հոկտեմբեր 1, 2018
Աշխատանք՝ 5 կՎտ ֆոտովոլտային կայանի տեղադրում
Վայրը՝ Տաշիր, Լոռու մարզ, Հայաստան
Սկիզբը՝ սեպտեմբեր 13, 2018
Գործողության ընդհանուր նպատակը
Վերը նշված ծրագրի շրջանակներում 5 կՎտ հզորությամբ արևային կայանի նախագծման և տեղադրման աշխատանքների իրականացում՝ ք. Տաշիր, Երևանյան 276 հասցեում գտնվող Հայկական Կարիտասի տարեցների ցերեկային խնամքի կենտրոնում։
Ծառայության նկարագիր
Արևային կայանը տեղադրող կազմակերպությանը ներկայացվող պահանջներն են.
5 կՎտ/ժ հզորությամբ ֆոտովոլտային արևային կայանի նախագծում, տեղադրում, նետ-մետրինգ ցանցին միացում, փորձարկում և հանձնում:
Աշխատանքն իրականացվելու է հետևյալ շահագրգիռ կողմերի համար՝
˗ Հայկական Կարիտաս
˗ Կարիտաս Իտալիա
Դիմորդների կողմից պետք է ներկայացվեն հետևյալ փաստաթղթերը
- արևային կայանի տեղադրման գնային առաջարկ (ԱԱՀ ներառյալ)՝ տեղադրվորղ մասերի և տեղադրման աշխատանքների գնացուցակով,
- տեղադրվող կայանի համար օգտագործվող սարքերի, նյութերի մանրամասն նկարագրություն և տեխնիկական մանրամասներ,
- Ժամանակացույց (նախագծման, տեղադրման աշխատանքների կատարման, վերջնական հանձման, հետերաշխիքային սպասարկման):
Առաջակությունները գնահատելիս հաշվի կառնվեն.
- Տեղադրվող սարքավորումների որակական հատկանիշները, երկարակեցությունը և կազմակերպության կողմից առաջիկա տարիների երաշխիքային ծառայությունների տրամադրումը:
Ծախսեր և ֆինանսավորում
Պայմանագիրը կկնքվի ֆիքսված գնի հիման վրա: Նախատեսվում է ամբողջ գումարի 50% կանխավճար: Պայմանագրով նախատեսված գումարի չափի մյուս մասը կհատկացվի աշխատանքների հանձնում-ընդունումից հետո:
ժամանակացույց
Հայակական Կարիտասը հրավիրում է հետաքրքրված և որակավորված ընկերություններին դիմել հայտարարության առաջարկին սույն թվականի սեպտեմբերի 5-ից մինչև սեպտեմբերի 11-ը:
Կոնտակտային անձ
Ծրագրի ղեկավար
Արմեն Մարտիրոսյան
Հեռ.(0312) 57201; Բջջ. (094) 878-678
Էլ. փոստ` a.martyrosyan@caritas.am, info@caritas.am
Տեղեկություններ Մրցույթի անցկացման կարգի, պայմանների և ժամկետների վերաբերյալ
I.Մրցույթի կազմակերպիչ` «Հայկական Կարիտաս» ԲՀԿ
II.Մրցույթի անցկացման վայրը և մրցութային հայտերի ընդունման հասցեն` ՀՀ, ք. Գյումրի, 3118, Հ. Սարգսյան, 3-րդ նրբանցք, տուն 8
III. Մրցութային հայտերի ընդունման ժամկետները.
Մրցույթին մասնակցելու համար հայտերը և փաստաթղթերի փաթեթներն ընդունվում են սեպտեմբերի 5-ից մինչև սեպտեմբերի 11-ը, մրցույթի անցկացման վայրի հասցեով, ամեն օր, բացի շաբաթ, կիրակի և տոն օրերից, ժամը 10:00-ից մինչև 17:00:
Հայտերի ընդունման վերջնաժամկետ է սահմանվում ` 2018թ. սեպտեմբերի 12-ը, ժամը 17:00:
Փաթեթները ներկայացնել փակ, կնքված /կնիքի առկայության դեպքում/, ստորագրված կարգով, նշելով՝ «ՉԲԱՑԵԼ ՄԻՆՉԵՎ ՄՐՑՈՒՅԹԻ ՀԱՅՏԵՐԻ ԲԱՑՄԱՆ ՆԻՍՏԸ»:
Հավելյալ տեղեկությունների համար դիմել ծրագրի ղեկավար՝ Արմեն Մարտիրոսյանին (094) 878-678