web 111 thumbՓետրվարի 13-ին Տեառնընդառաջի տոնը նշվեց Հայկական Կարիտաս ԲՀԿ-ի Գյումրու Տարեցների ցերեկային հոգածության կենտրոնում:

Տոնին ներկա Հայր Մաշտոց վարդապետ Զահթերյանը նախ կենտրոնի շահառուներին մեկնեց տոնի խորհուրդն ու նշանակությունն, ապա Տերունական աղոթքով վառվեց խարույկը, շահառուներն էլ շրջան կազմեցին ու տոնի խորհրդին համահունչ երգեր ու խաղիկներ ասացին, իսկ վերջում կենտրոնի շահառուները, կամավորները եւ աշխատակիցները թռան խարույկի վրայից: Ավելի ուշ բոլորին տոնական հարիսա էր սպասվում: Կենտրոնի շահառուների պնդմամբ կենտրոնը հնարավորություն է տալիս ոչ միայն սովորական օրերին իրենց ժամանակը հետաքրքիր անցկացնել հասակակիցների հետ, այլ նաև նման ազգային ու կրոնական տոները հիշել ու տոնել:

Ուրախությունը սակայն ոչ միայն շահառուններինն էր, այլ նաև կենտրոնի ողջ աշխատակազմինը, ովքեր ևս շահառուների հետ միասին ուրախացան Տեառնընդառաջի խարույկի շուրջ: Նշենք, որ շատ շահառուներ կենտրոն են այցելում արդեն ավելի քան 6 տարի:

Կենտրոնը գործում է նպատակ ունենալով նպաստել Գյումրիում բնակվող 50 ծերերի հասարակական ինտեգրմանը` տրամադրելով մի շարք օժանդակ ծառայություններ, ինչպես նաև իրավական և սոցիալական խորհրդատվություն:

Ծրագիրն ունի տարբեր ուղղություններ` ինչպես հումանիտար, այնպես և նյութական օժանդակության տեսքով: Դրանց մեջ մտնում են սննդի, հիգիենիկ պարագաների, հագուստեղենի, անկողնային պարագաների տրամադրում, հանգստի կազմակերպում: Շահառուները օրական մեկ անգամ ստանում են ճաշ:

Նրանք գրանցված են Հայկական Կարիտասի Առողջության Առաջնային Պահպանման կլինիկայում` ստանալով բժշկական օգնություն և դեղորայք` համաձայն բժշկի դեղատոմսի: Հանգստի կազմակերպումն ընդգրկում է սեղանի տարբեր խաղեր, թատերական ներկայացումներ, հեռուստատեսային հետաքրքիր հաղորդումներ, համերգներ պրոֆեսիոնալ կատարողների, դպրոցականների ու մանկապարտեզների սաների մասնակցությամբ:

41d5b315-0a3e-4e43-9c30-ea1799ac80b37aa19553-d2ee-4d77-a529-9b111d1b37d4

9c15f734-4138-415d-8cab-706ac3cb5793

18db465a-3eb3-45cf-bc31-9287a3642d7c

68096091-8a62-49ba-9e73-c2c01c64508d f25a327c-48cf-4d11-a346-0a357948c5d9