Եվրոպական միության կողմից ֆինանսավորվող «Ճանաչել: Պաշտպանել: Իրագործել:» ծրագրի շրջանակում «Հայկական Կարիտաս» բարեսիրական ՀԿ-ի, ՀՀ սփյուռքի նախարարության, «Սիրիահայերի հիմնախնդիրները համակարգող կենտրոն» ՀԿ-ի նախաձեռնությամբ` Կարիտաս Ավստրիայի և Երևանի քաղաքապետարանի աջակցությամբ, Կարապի լճին հարող տարածքում ապրիլի 4-ին բացվեց «Սիրիահայ մշակույթի շունչը Երևանում» բարեգործական ցուցահանդես-տոնավաճառը` նվիրված Մայրության և գեղեցկության տոնին: Ցուցահանդես-տոնավաճառին ներկայացված են սիրիահայերի ձեռքի աշխատանքներ, քաղցրավենիք ու զարդեր:

Ցուցահանդես-տոնավաճառի բացմանը ներկա էին ՀՀ սփյուռքի նախարարի տեղակալ Սերժ Սրապիոնյանը, ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի հայաստանյան գրասենյակի ներկայացուցիչ Քրիստոֆ Բիերվիրթը, ծրագրերի բաժնի պատասխանատու Նվեր Սարգսյանը, «Ճանաչել: Պաշտպանել: Իրագործել:» ծրագրի ղեկավար Լուսինե Ստեփանյանը, «Սիրիահայերի հիմնախնդիրները համակարգող կենտրոն» և «Հայկական Կարիտաս» բարեսիրական ՀԿ –ների այլ ներկայացուցիչները:

«Ճանաչել: Պաշտպանել: Իրագործել» ծրագիրը ֆինանսավորվում է Եվրոպական միության կողմից և իրականացվում է Հայկական Կարիտասի, Կարիտաս Ավստրիայի և Կարիտաս Լիբանանի համագործակցությամբ: Ծրագրի ընդհանուր նպատակն է նպաստել ապաստան հայցողների, փախստականների և միգրանտների` մարդու իրավունքների պաշտպանությանը Լիբանանում և Հայաստանում:

41d5b315-0a3e-4e43-9c30-ea1799ac80b37aa19553-d2ee-4d77-a529-9b111d1b37d4

9c15f734-4138-415d-8cab-706ac3cb5793

41d5b315-0a3e-4e43-9c30-ea1799ac80b37aa19553-d2ee-4d77-a529-9b111d1b37d4