Լուծվել է Շիրակի մարզի սահմանամերձ համայնքների երիտասարդների մասնագիտական խնդիրը:
«Ամասիայի տարածաշրջանի Ջրաձոր և Արեգնադեմ համայնքների սոցիալապես անապահով 10 տղամարդկանց ոսկերիչ մասնագետների պատրաստում» ծրագրի շրջանակներում 10 երիտասարդ ձեռք բերեց ոսկերչության և մետաղի գեղարվեստական փորագրության մասնագիտական հմտություն: Ուսուցում անցած երիտասարդները հնարավորություն կունենան հետագայում ծավալելու անհատական եւ ձեռնարկատիրական գործունեություն:
Ծրագիրն իրականացվել է ՀՀ Շիրակի մարզի Ամասիայի տարածաշրջանի Ջրաձոր և Արեգնադեմ համայնքներում, որոնք գտնվում են Հայաստան-Թուրքիա սահմանամերձ գոտում: Գյումրի քաղաքից հեռավորությունը կազմում է 18-28 կմ: ՀՀ կառավարությա նոր որոշմամբ Ջրաձոր և Արեգնադեմ համայնքները ընդգրկված են սահմանամերձ և բարձր լեռնային համայնքների ցանկում:
Ծրագրի ավարտին երիտասարդները հյուրերին ու ծրագրի պատասխանատուներին ներկայացրեցին իրենց աշխատանքները, իսկ ծրագրի պատասխանատուները երիտասարդներին հանձնեցին ինչպես դասընթացին մասնակցության վկայականներ, այնպես էլ ոսկերչության համար անհրաժեշտ գործիքներ:
«Արամազդ. Համայնքի համար, համայնքի հետ» ծրագրի շրջանակներում 22 փոքր դրամաշնորհային ծրագրեր են իրականացվել հանրապետության 57 համայնքում՝ նպաստելով այդ համայնքների սոցիալտնեսական զարգացմանը: