Սույն թվականի Մայիս ամսվա կամավոր է ճանաչվել Լյուսի Կարապետյանը։
Լյուսին 2017թ.-ից հանդիսանում է «Հայկական Կարիտաս» բարեսիրական ՀԿ-ի կողմից իրականացվող Գավառի «Փոքրիկ Իշխան» երեխաների սոցիալական կենտրոնի կամավոր:
Լյուսին աշխատում է բանավեճի ակումբի երեխաների հետ, լուսանկարում և կազմակերպում է կրթական ու սոցիալական միջոցառումներ, դերային խաղեր: Կենտրոնի կողմից իրականացվող ամառային ճամբարի, էքսկուրսիաների ժամանակ ջանք չի խնայում երեխաների ազատ և ուրախ ժամանցի կազմակերպման համար:
«Կամավորությունը ինձ համար ինքնաճանաչման լավագույն միջոց է: Ես շատ եմ սիրում աշխատել երեխաների հետ հատկապես, երբ նրանք գրեթե հավասարակիցներ են: Փոքրիկ Իշխան կենտրոնում ինչպես երեխաները, այնպես էլ կամավորներս ստեղծում ենք մեր երազանքների մոլորակը, ձեռք ենք բերում բազում հմտություններ: Այստեղ ամեն օրը յուրահատուկ է ու տարբերվող ինչն էլ նպաստում է, որ առավել սիրով ու եռանդով աշխատենք»,- ասում է Լյուսին: