web 111 thumbՁԻԱՀ-ից մահացածների հիշատակի մոմավառության միջազգային օր «ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի կանխարգելում հետխորհրադային երկրներում» ծրագրի շրջանակներում Գյումրիում տեղի ունեցավ տեղեկատվական ակցիա, ֆլեշմոբ և մոմավառություն՝ նվիրված ՁԻԱՀ-ից մահացածների հիշատակին։ Երիտասարդները կցեցին ավանդական դարձած քվիլտի կտորները, իսկ հետաքրքրված անցորդները, մոտենալով ՁԻԱՀ-ի իրազեկման սիմվոլ հանդիսացող ժապավեն-ստենդին, կարմիր ժապավեններ ամրացրեցին՝ հարգելով ՁԻԱՀ-ի հետևանքով մահացածների հիշատակը։ Այնուհետև տեղի ունեցավ մոմերով երթ Վարդանանց հրապարակից դեպի Թատերական հրապարակ։

Ամեն տարի մայիսի 3-րդ կիրակին համարվում է ՁԻԱՀ-ից մահացածների հիշատակին նվիրված մոմավառության միջազգային օր, սակայն այս օրը նաև հանդիսանում է համաճարակի դեմ պայքարի համայնքային շարժման օր և նպատակ ունի բարձրացնել ՄԻԱՎ-ի և ՁԻԱՀ-ի մասին սոցիալական գիտակցության մակարդակը:

Միջոցառման գլխավոր դերում ծրագրի ‹‹Երիտասարդական ակումբն›› էր, որն առանցքային նշանակություն ունի ծրագրի իրականացման մեջ։ Վերջինս ներառում է Շիրակի մարզի գյուղական համայքների դպրոցականներին և ուսանողներին, ովքեր ծրագրի շրջանակներում վերապատրաստվել են որպես «Հավասարը՝ հավասարին» ուսուցանողներ, իսկ այնուհետև որպես ակումբավարներ։ Ծրագիրն իրականցվում է Ուկրաինայի և Վրաստանի հետ համատեղ՝ Կարիտաս Ավստրիայի (Իննսբրուք) և Ավստրիայի զարգացման գործակալության ֆինանսավորմամբ։

41d5b315-0a3e-4e43-9c30-ea1799ac80b37aa19553-d2ee-4d77-a529-9b111d1b37d4

9c15f734-4138-415d-8cab-706ac3cb5793

41d5b315-0a3e-4e43-9c30-ea1799ac80b37aa19553-d2ee-4d77-a529-9b111d1b37d4

9c15f734-4138-415d-8cab-706ac3cb5793