Տարածաշրջան՝ Գեղարքունիքի մարզ, ք․ Գավառ
Տևողություն՝ 11 ամիս (3 ամիս փորձաշրջան)
Զբաղվածություն՝ շաբաթական 20 ժամ
Դիմելու վերջնաժամկետը՝ ապրիլի 10, 2021թ․
Ընդհանուր նպատակը՝ Ստանձնել «Կեցության և կենսապահովման պայմանների բարելավում հակամարտությունից տուժած բնակչությանը Հայաստանում» ծրագրի գործողությունների մոնիթորինգի և արդյունքների գնահատման պատասխանատվությունը՝ ծրագրային համապատասխանության, արդյունավետության և ազդեցության չափման նպատակով, իրականացնել հետադարձ կապի և բողոքների արձագանքման գործընթացը։
Ներածություն
«Հայկական Կարիտաս» ԲՀԿ-ն հիմնվել է 1995 թ.-ին Հայ Կաթողիկե Եկեղեցու կողմից՝ Կաթոլիկ օգնության ծառայության լայնածավալ աջակցությամբ:
«Հայկական Կարիտաս»-ը, ունենալով բարեգործական ՀԿ-ի կարգավիճակ, կենտրոնացնում է իր ջանքերը առավել խոցելի սոցիալական խմբերի պաշտպանության, խնամքի եւ ներառման, առաջնային առողջության պահպանման, համայնքահեն զարգացման ծրագրերի, հայրենիք վերադարձողների կայուն վերաինտեգրման միջոցառումների, մարդասիրական ու զարգացման գործողությունների իրականցմանը:
«Հայկական Կարիտաս»-ը ծրագրեր է իրականացնում 7 ռազմավարական ուղղությամբ՝ երեխաների սոցիալական պաշտպանություն, հաշմանդամություն ունեցող անձանց սոցիալական ներառում, տարեցների սոցիալական ներառում և խնամք, համայնքային զարգացում, միգրացիա և ինտեգրում, աղետների ռիսկի նվազեցում և արձագանք արտակարգ իրավիճակներին և կազմակերպական զարգացում։
Ընթացիկ ծրագրի նպատակն է աջակցել հակամարտության արդյունքում Արցախից Հայաստան տեղահանված, ինչպես նաև Հայաստանում բնակվող և հակամարտությունից տուժած ընտանիքներին՝ բարելավելու իրենց կեցության և կենսապահովման պայմանները։ Ծրագիրն իրականացվելու է Շիրակի և Գեղարքունիքի մարզերում՝ հնարավոր ընդլայնմամբ։
Աշխատանքային պարտականություններ
- Համակարգել և իրականացնել ծրագրային մոնիթորինգի և գնահատման բոլոր գործողությունները՝ հաշվի առնելով ծրագրային սկզբունքները և չափորոշիչները և առաջնորդվելով ծրագրի տրամաբանական հենքով նախանշված խնդիրներով, թիրախներով և համապատասխան գործիքակազմով,
- Իրականացնել ծրագրի շարունակական գնահատում՝ կատարելով նախապես հաստատված ծրագրային գործողությունների հետ համեմատություն,
- Տրամադրել շարունակական հետադարձ կապ ծրագրի իրականացման վերաբերյալ, ինչպես նաև աջակցել ընթացիկ հնարավոր հաջողությունների և խոչընդոտների բացահայտմանը՝ ժամանակին արդյունավետ որոշումներ կայացնելու համար,
- Իրականացնել տեղեկատվական բազայի կառավարումը, ներառյալ՝ տեղեկատվության մուտքը, վերանայումը, ճշգրտումը և պահպանումը,
- Ապահովել շահառուների տվյալների բազայի պաշտպանվածությունը/ գաղտնիությունը,
- Իրականացնել տվյալների վերլուծություն և ներկայացում, ներառյալ լավագույն փորձի և քաղված դասերի փաստաթղթավորումը,
- Ապահովել հետադարձ կապի և բողոքարկման մեխանիմի գործարկումը,
- Փաստաթղթավորել հետադարձ կապի և բողոքարկման մեխանիզմի միջոցով գրանցված դեպքերը՝ մուտքագրելով համապատասխան էլեկտրոնային համակարգ, ապահովել համապատասխան արձագանքի տրամադրումը,
- Ներկայացնել համապատասխան բազմակողմանի վերլուծություններ, ամենամսյա և փուլային հաշվետվություններ,
- Մասնակցել ծրագրային թիմի հանդիպումներին, պլանավորման գործողություններին, ընթացիկ ուսուցման գործընթացներին,
- Համագործակցել ծրագրային թիմի, ըստ անհրաժեշտության՝ տեխնիկական աջակցություն տրամադրող կազմակերպության հետ,
- Իրականացնել ծրագրային կողմից էլեկտրոնային բազա մուտքագրված տվյալների որակական ստուգումներ։
COVID-19 անվտանգության ապահովման միջոցառումներ
- Վստահ լինել, որ ծրագրի իրականացման ընթացքում մոնիթրինգային այցերը ներառում են նաև COVID-19 համավարակի կանոնների պահպանման վերաբերյալ դիտարկումներ,
- Ապահովել, որ ծրագրի մշտադիտարկման այցերը ներառեն COVID-19 համավարակի պահպանման բոլոր կանոնները և մեթոդները։
Անհրաժեշտ որակավորումներ և հմտություններ
- Բարձրագույն կրթություն․ նախընտրելի է սոցիալական գիտությունների, տնտեսագիտության և/կամ համարժեք ոլորտներում,
- Ծրագրերի մոնիթորինգի և գնահատման առնվազն 3 տարվա աշխատանքային փորձ,
- Անգլերեն լեզվի գերազանց իմացություն,
- Տվյալների վերլուծության, ծրագրային նախագծման, մոնիթորինգի և գնահատման հմտություններ,
- Հետազոտության և տվյալների հավաքագրման մեթոդոլոգիական հմտություններ,
- Համակարգչային հմտությունների գերազանց իմացություն՝ ներառյալ տվյալների բազայի կառավարումը,
- Վերլուծական հմտություններ և խնդիրների լուծման ուղղությամբ պրոակտիվ մոտեցում ցուցաբերելու կարողություն,
- Թիմի հետ արդյունավետ հաղորդակցվելու և աշխատելու պատրաստակամություն և ունակություն, նախաձեռնողականություն,
- Անձնական պատասխանատվության բարձր զգացում,
- Սթրեսակայունություն, համբերատարություն, կոնֆլիկտային իրավիճակները հարթելու հմտություն,
- Բարդ իրավիճակներում կողմնորոշվելու և որոշումներ կայացնելու կարողություն։
«Հայկական Կարիտաս»-ի Ապահով հավաքագրման և ընտրության քաղաքականության համաձայն բոլոր ընտրված թեկնածուները պարտավորվում են ներկայացնել Չդատվածության մասին տեղեկանք ոստիկանության բաժանմունքից, ինչպես նաև երեք երաշխավոր անձանց կոնտակտային տվյալներ: Բացառապես բոլոր աշխատակիցները պարտավորվում են հետևել «Հայկական Կարիտաս»-ի Վարվեցողության կանոններին, որին կարող եք ծանոթանալ այստեղ:
Դիմելու գործընթաց
Աշխատանքի համար կարող են դիմել միայն համապատասխան կրթությամբ մասնագետներ՝ ինքնակենսագրություն և հետաքրքրության նամակ ուղարկելով e.poghosyan@caritas.am և ch.mkhitaryan@caritas.am էլ. հասցեներին մինչև 2021թ․ ապրիլի 10-ը՝ վերնագրում նշելով՝ «MEAL` քաղաք Գավառ»։
Միայն ընտրության առաջին փուլն անցած թեկնածուները կհրավիրվեն հարցազրույցի:
Հարցերի դեպքում կարող եք զանգահարել (077) 00 83 14 հեռախոսահամարին: